Գլխավոր տեղեկություն
Համար
N 1228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2011-03.03.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.07/51(854) Հոդ.1300
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2011 թվականի N 1228-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային մարմինների կողմից սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 31
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 18-ի N 1228-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից (այսուհետ` կոմիտե) սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնին (այսուհետ` լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների վերաբերյալ տեղեկատվություն (այսուհետ՝ տեղեկատվություն)՝ համաձայն ձևի:

2. Կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը տրամադրվում է «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա՝ Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի շարքը դասվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն ցանկի:

3. Տեղեկատվությունը կոմիտեի կողմից լիազոր մարմնին է տրամադրվում յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 20-ը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով՝ համաձայն ձևի:

4. Լիազոր մարմնի ղեկավարը յուրաքանչյուր կիսամյակի համար մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 20-ը էլեկտրոնային եղանակով կամ կրիչով կոմիտեի նախագահին տրամադրում է տեղեկատվություն սույն կարգի 2-րդ կետի համաձայն տրամադրված տեղեկատվության հիման վրա իրականացված պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ (ԱՊՐԱՆՔԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

NN
ը/կ

Ապրանք տեղափոխող անձի անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը, ներմուծող իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրավաբանական և էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները

Ներմուծված ապրանքի
անվանումը

Ծագման երկիրը

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով
(ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը

Ապրանքի քանակը

Մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվի համարը
(ՀՎՀՀ)

1

2

3

4

5

6

7

8

               
               

 

Ց Ա Ն Կ

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ԸՍՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԱՏԳ ԱԱ) ԾԱԾԿԱԳՐԻ

 

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Արտադրանքի անվանումը

0201

Խոշոր եղջերավոր անասունի միս` թարմ կամ պաղեցված

0202

Խոշոր եղջերավոր անասունի միս` սառեցված

0203

Խոզի միս` թարմ, պաղեցված կամ սառեցված

0204

Ոչխարի կամ այծի միս` թարմ, պաղեցված կամ սառեցված

0205 00

Ձիու, ավանակի, ջորու միս` թարմ, պաղեցված կամ սառեցված

0206

Խոշոր եղջերավոր անասունի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք` թարմ, պաղեցված կամ սառեցված

0207

Ընտանի թռչնի միս և սննդային ենթամթերք` թարմ, պաղեցված կամ սառեցված

0208

Այլ կենդանիների միս և սննդային մսային ենթամթերք` թարմ, պաղեցված կամ սառեցված

0209 00

Մսից առանձնացված խոզի ճարպ և թռչնի ճարպ` չհալեցված, թարմ, պաղեցված, սառեցված, աղի, աղաջրում, չորացված կամ ապխտած

0210

Այլ կենդանիների միս և սննդային ենթամթերք` աղի, աղաջրում, չորացված կամ ապխտած, սննդային ալյուր` պատրաստված մսից և սննդային ենթամթերքից

1601 00

Մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված երշիկեղեն և համանման մթերք, դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերք

1602

Մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված այլ պատրաստի կամ պահածոյացված սննդամթերք

1603 00

Մզվածքներ և հյութեր` մսից

407 00

Թռչնի ձու

110100

Ալյուր

1507 10 900, 1509 90 000,
1512 19 910, 1515 29 900

Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ)

1516, 1517

Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին

1604-1605

Պատրաստի սննդամթերք՝ ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից

1701, 1702 90, 1703, 1704

Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն՝ կակաո չպարունակող

1805 00 000, 1806

Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք

1901 10 000

Մանկական սնունդ

1902-1905 (բացի 1905 90 300-ից)

Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն

2001-2008 (բացի 2002 90-ից, 2007 99-ից)

Մթերք՝ ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից

2101 - 2104

Տարբեր սննդամթերք, խմորիչ

2201 - 2209 00 (բացի 2202 90 100-ից, 2203 00-ից, 2208 20 120-ից, 2208 20 400-ից, 2208 20 620-ից, 2208 20 890-ից)

Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

2501 00 91

Կերակրի աղ

2208 20 120

Խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2 լ կամ պակաս տարողությամբ տարաներում

2208 20 620

Խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում

2208 20 400

Խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ (չվերամշակված թորվածք)` 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում

2208 20 890

Խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ՝ 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում

0701

Թարմ կարտոֆիլ

070200000

Թարմ տոմատ

0703

Թարմ գլուխ սոխ, մանր սոխ, սոխ-պրաս և սխտոր

0704

Թարմ գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, սպիտակագլուխ և կարմրագլուխ կաղամբներ

0705

Թարմ հազար և եղերդ

0706

Թարմ գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ (կարմիր ճակնդեղ), քոշմորուք, նեխուր, ամսական բողկ և համանման ուտելի այլ արմատապտուղներ

070700050

Թարմ վարունգ

0708

Թարմ լոբազգի բանջարեղեն՝ կեղևահան կամ կեղևով

070990800

Թարմ արտիճուկ

070920000

Թարմ ծնեբեկ

070930000

Թարմ սմբուկ

070960

Թարմ պղպեղ

070990700

Թարմ դդմիկ

0801

Թարմ կոկոսյան, բրազիլական և կեչու ընկույզներ՝ կճեպահանված կամ չհանված, կեղևով կամ առանց կեղևի

0802

Թարմ նուշ

080300

Թարմ ադամաթուզ

0804

Թարմ արմավ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, հնդկախնձոր (գուայավա), մանգո և մանգոստան

0805

Թարմ ցիտրուսային պտուղներ

0806

Թարմ խաղող

0807

Թարմ սեխ (ներառյալ ձմերուկը) և պապայա

0808

Թարմ խնձոր, տանձ և սերկևիլ

0809

Թարմ ծիրան, բալ և կեռաս, դեղձ (ներառյալ նեկտարինը), սալոր և մամուխ

081010000

Թարմ մորի և ելակ

081020

Թարմ արքայամորի, մոշ, թութ և հովտային հատապտուղներ

081090500

Թարմ հաղարջ՝ սպիտակ և կոկռոշ

081090980

Թարմ հաղարջ՝ սև և կարմիր

081050000

Կիվի

1001

Ցորեն և մեսլին

1002 00 000

Աշորա (տարեկան)

1003 00

Գարի

1004 00 000

Վարսակ

1005

Եգիպտացորեն

1006

Բրինձ

1007 00

Սորգոյի հատիկ

1008

Հնդկացորեն, կորեկ և այլ հացահատիկ

1008 30 000

Բացառությամբ սերինոսահատիկի

2203 00

Գարեջուր

0401

Կաթ և սերուցք՝ չխտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած

0402

Կաթ և սերուցք՝ խտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած

0403

Թան, մերած կաթ և սերուցք, մածուն, յոգուրտ, կեֆիր և խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ ու սերուցք՝ խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացրած կամ չավելացրած

0404

Կաթնային շիճուկ` խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, մթերք՝ կաթի բնական բաղադրամասերից, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած

0405

Կարագ և կաթից պատրաստված այլ յուղեր, կաթնային մածուկներ

0406

Պանիրներ և կաթնաշոռ

1901 10 000

0401-ից մինչև 0404 ապրանքային ծածկագրերով հումքից պատրաստված, կակաո չպարունակող կամ պարունակող` 5 տոկոսից պակաս զանգվածային մասով (վերահաշված` ըստ յուղազերծ հումքի), մանրածախ առևտրի համար չափածրարված մանկական սնունդ

2105 00

Պաղպաղակ` կակաո պարունակող կամ չպարունակող` բացառությամբ սննդային սառույցի այլ տեսակների

2106 90 100

Պանիրներ՝ հալած

2106 90 980

Բուսասերուցքային և սերուցքաբուսական յուղերի խառնուրդներ, այդ թվում` սփրեդը (յուղածոն) և հալած խառնուրդները` կաթնայուղի 15 տոկոսից ավելի զանգվածային մասով

2002 90

Տոմատի խյուս, տոմատի մածուկ, 7 տոկոս և ավելի լուծելի չոր նյութերի զանգվածային մասով տոմատի հյութ

2007 99

Ծածկագրից՝ մրգային խյուսեր

2009

Չխմորված և առանց սպիրտային հավելումների, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման մրգային և բանջարեղենային հյութեր

2202 90 100

Մրգային և բանջարեղենային նեկտարներ և հյութ պարունակող ըմպելիքներ, որոնք չեն պարունակում 0401-ից մինչև 0404 ապրանքային ծածկագրերով մթերքներ կամ դրանցից ստացված ճարպեր

22 0110

Հանքային ջրեր

3923 10 000

Պլաստմասսաներից տուփեր, արկղեր, զամբյուղներ և համանման իրեր` փաթեթավորման կամ փոխադրման համար

3923 21 000

Էթիլենի պոլիմերներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար

3923 29

Այլ պլաստմասսաներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար

3923 30

Պլաստմասսաներից շշեր, շշիկներ, սրվակներ և համանման արտադրանքներ` փաթեթավորման կամ փոխադրման համար

3923 50

Պլաստմասսաներից խցաններ, կափարիչներ, թասակներ և խցանափակման այլ արտադրանքներ

3924 10 000

Պլաստմասսաներից խոհանոցային և ճաշի սպասքներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.02.2016, N 169-Ն 03.03.2016, N 1228-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան