Գլխավոր տեղեկություն
Համար
N 171-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.11.18/26(409).1 Հոդ.402.4
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
03.10.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2011

 «Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011462

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 սեպտեմբերի 2011 թ. N 09-Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԳԼԽԱՎՈՐ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

3 հոկտեմբերի 2011 թ. N 171-Ն
ք. Երևան

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի պահանջները,

 

Հրամայում ենք`

 

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի.Աբգարյանին`

 1) Սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ. ՔՈՒՇԿՅԱՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Ա. Մովսեսյան

 

 

 Հավելված

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
27 սեպտեմբերի 2011 թ. N 09-Ն և
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
3 հոկտեմբերի 2011 թ. N 171-Ն
համատեղ հրամանով

 

Գործունեության ստանդարտ ընթացակարգ (ԳՍԸ)

Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող

1. Սցենար

1) Օդանավում վարակիչ հիվանդության կասկածով, քիմիական, ճառագայթային ախտահարումով ուղևորի (այսուհետ` Դեպք) կամ հիվանդության փոխանցողների /միջատների/ (այսուհետ` Փոխանցողներ) հայտնաբերման ժամանակ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում

2. Ձեռնարկվող
 միջոցառումներ

1) Օդանավում Դեպքի կամ Փոխանցողների առկայության մասին տեղեկանալուց հետո օդանավի հրամանատարի կողմից հաղորդում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետին (այսուհետ` սանիտարական կարանտինային կետ):

2) Սանիտարական կարանտինային կետի կողմից Դեպքի կամ Փոխանցողների առկայության մասին հաղորդում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը (այսուհետ` Քաղավիացիա), Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային առողջապահական կանոնների հարցերով (այսուհետ` Կանոններ) Ազգային համակարգող մարմնին (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) և Քաղավիացիայի «Ավիաբուժ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

3) Սանիտարական կարանտինային կետի կողմից առողջապահական (կանխարգելիչ, բժշկական, սահմանափակող) միջոցառումների ձեռնարկում:

3. Անհրաժեշտ պարագաներ

1) Սանիտարական կարանտինային կետի անհրաժեշտ պարագաներ.

ա. անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներ

բ.անհրաժեշտ սարքավորումներ

գ. էնտոմոլոգիական հետազոտության համար անհրաժեշտ պարագաներ,

դ. անհրաժեշտ ախտահանող, միջատասպան, կրծողասպան նյութեր

ե. հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտեր

զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219 -Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «Վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների ռեգիստր»:

4. Մասնակիցներ

1) Սանիտարական կարանտինային կետի աշխատակիցներ:
2) «Ավիաբուժ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնագետներ:
3) Օդանավի հրամանատար:
4) Օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական ծառայության աշխատակիցներ
5) Օդային շարժման ղեկավարման կենտրոնի աշխատակիցներ:
6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցներ:

5. Անհրաժեշտ պատրաստություններ

1) Սանիտարական կարանտինային կետը պատրաստում է բոլոր անհրաժեշտ պարագաները (ռեգիստր, հասցեական քարտեր, հաղորդման ձևեր, անհրաժեշտ սարքավորումներ, անհատական պաշտպանիչ միջոցներ, կրծողասպան, ախտահանող, միջատասպան նյութեր):
2) Սանիտարական կարանտինային կետը յուրաքանչյուր տարի վերանայում է պահանջվող կրծողասպան, ախտահանող, միջատասպան նյութերի ցանկը` համաձայնեցնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին:

6. Օդանավի հրամանատարի կողմից Դեպքի կամ Փոխանցողների առկայության մասին սանիտարական կարանտինային կետին հաղորդման քայլ առ քայլ նկարագրություն

1) Օդանավի հրամանատարը թռիչքի ընթացքում օդանավում կասկածելի կամ հաստատված դեպքի կամ Փոխանցողների առկայության մասին տեղեկանալուց հետո այդ պահին կապի մեջ գտնվող օդային շարժման ղեկավարման կենտրոն է հաղորդում հետևյալ տվյալները՝
ա. օդանավի ճանաչման դասիչը
բ. մեկնման օդանավակայանը
գ. ժամանման օդանավակայանը
դ. ժամանման հաշվարկված ժամանակը
ե. օդանավում գտնվող՝ հիվանդության կասկածով մարդկանց թիվը` շեշտելով «վարակիչ հիվանդություն» բառերը
զ. օդանավում գտնվող մարդկանց թիվը
է. հանրային առողջության վտանգի բնույթը, եթե այն հայտնի է։
2) Օդային շարժման ղեկավարման կենտրոնը ստացված տեղեկությունները հաղորդում է օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական ծառայություն:
3) Օդանավակայանի կենտրոնական
դիսպետչերական ծառայությունը ստացված տեղեկությունները հաղորդում է օդանավակայանի սանիտարական կարանտինային կետին` հանրային առողջությանն սպառնացող վտանգի կանխարգելման նպատակով պատասխան առողջապահական միջոցառումներ իրականացնելու նպատակով, և կանոնների հարցերով օդանավակայանի պատասխանատուին:
4) Ավիադիսպետչերական ծառայությունն օդանավի հրամանատարին տալիս է ցուցումներ օդանավը սանիտարական կանգառում կայանելու վերաբերյալ` օդանավում հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների), կոնտակտավորների նկատմամբ առողջապահական միջոցառումներ իրականացնելու նպատակով:
5) Օդանավի և օդանավակայանի անձնակազմը հրահանգավորվում է օդանավի դռների բացման, ուղևորների իջեցման և այն տեղեկատվության վերաբերյալ, որը պետք է հաղորդվի ուղևորներին սանիտարական կարանտինային կետի մասնագետների ժամանումից առաջ:

7. Սանիտարական կարանտինային կետի կողմից Դեպքի կամ Փոխանցողների առկայության մասին հաղորդում Քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնին

1) Օդանավակայանի սանիտարական կարանտինային կետը ստացված տեղեկությունները հայտնում է Ազգային համակարգող մարմնին և Քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնին:
2) Քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմինը կապ է հաստատում օդանավակայանի տնօրինության, ավիաընկերության և պետական հսկողություն իրականացնող այլ կառույցների պատասխանատուների հետ` համապատասխան առողջապահական միջոցառումների կազմակերպման համար:
3) Սանիտարական կարանտինային կետն օդանավի օպերատորին կամ նրա պատասխանատու ներկայացուցչին ներկայացնում է առաջարկություն՝
ա. օդանավի հրամանատարի կամ նրա ներկայացուցչի կողմից թռիչքի ընթացքում կամ վայրէջքից հետո Օդանավի ընդհանուր հայտարարագրի առողջապահական մասը լրացնելու և վավերական օրինակը, ուղևորների անվանացանկը սանիտարական կարանտինային կետ ներկայացնելու վերաբերյալ.
բ. օդանավի հրամանատարին կամ նրա ներկայացուցչին միջազգային չվերթի ընթացքում օդանավի առողջապահական (բժշկասանիտարական) վիճակի, ինչպես նաև օդանավի նկատմամբ կիրառված ցանկացած առողջապահական միջոցառման մասին տվյալներ ներկայացնելու վերաբերյալ:
4) Սանիտարական կարանտինային կետն օդանավում Դեպքի կասկածի կամ Փոխանցողի առկայության մասին հաղորդում ստանալուց հետո՝ օդանավը շահագործողներին գրավոր տեղեկացնում է օդանավի նկատմամբ իրականացվող առողջապահական միջոցառումների վերաբերյալ:

8. Սանիտարական կարանտինային կետի կողմից Դեպքի մասին «Ավիաբուժ բժշակական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հաղորդման քայլ առ քայլ նկարագրություն

1) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի մասին տեղեկացնում է «Ավիաբուժ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, որը ապահովում է վարակիչ հիվանդության կասկած ունեցող ուղևորների, ինչպես նաև քիմիական, ճառագայթային ախտահարումով անձանց առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումը:

9. Սանիտարական կարանտինային կետի կողմից Դեպքի կամ Փոխանցողների առկայության մասին Կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնին հաղորդման քայլ առ քայլ նկարագրություն

1) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի կամ Փոխանցողների առկայության մասին հաղորդում է Ազգային համակարգող մարմնին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N1138-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով հաստատված կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված՝ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման մասին ձևի և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեմայի:

2) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի կամ Փոխանցողների առկայության մասին Ազգային համակարգող մարմնին տեղեկատվությունը ներկայացվում է նաև համաձայն «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի և Միջազգային առողջապահական կանոնների գործադրման հարցերով նշանակված սահմանի անցման կետերի փոխգործակցության կարգը» հաստատելու մասին համատեղ հրամանի պահանջների:

10. Սանիտարական կարանտինային կետի կողմից հակահամաճարակային միջոցառումների ձեռնարկման քայլ առ քայլ նկարագրություն

1) Սանիտարական կարանտինային կետը Քաղավիացիային տեղեկատվություն է տրամադրում դեպքի կամ Փոխանցողների առկայության և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

2) Սանիտարական կարանտինային կետը իրականացնում է

ա. վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային ախտահարումով կասկածելի ուղևորի/ուղևորների զննում:

բ. զննման արդյունքում հայտնաբերված հիվանդության կասկածով ուղևորի/ուղևորների մեկուսացում.

գ. հիվանդության կասկածով ուղևորի/ուղևորների հոսպիտալացման կազմակերպում:

3) Սանիտարական կարանտինային կետը հսկողություն է իրականացնում բոլոր կոնտակտավորների նկատմամբ:

4) Բոլոր կոնտակտավոր ուղևորները, սանիտարական կարանտինային կետի առաջարկությամբ, լրացնում են բնակավայրի հաստատման հասցեական քարտեր:

5) Օդանավի հրամանատարը կամ նրա ներկայացուցիչը լրացված հասցեական քարտերը տրամադրում է սանիտարական կարանտինային կետին:

6) Հանրային առողջապահական նպատակներով վարակի աղբյուրի կոնտակտավորների կողմից սանիտարական կարանտինային կետ են ներկայացվում՝

ա. ուղևորության վերջնակետի մասին տեղեկատվություն` անհրաժեշտության դեպքում նրա հետ կապ հաստատելու նպատակով.

բ. երթուղուն վերաբերող տվյալներ` մինչև ժամանումն ախտահարված, դրան հարակից տարածքում գտնվելու կամ վարակի, աղտոտման (բաղարկման) աղբյուրի հետ այլ հնարավոր շփումների պարզաբանման նպատակով.

գ. առողջապահական փաստաթղթերի ստուգման արդյունքները (պատվաստման կամ կանխարգելման միջազգային հավաստագիր, պատվաստումից ազատման հավաստագիր, բժշկական զննությունը և լաբորատոր հետազոտությունները հավաստող փաստաթուղթ):

7) Սանիտարական կարանտինային կետը անհրաժեշտության դեպքում կազմակերպում է օդանավի կայանումը սանիտարական կանգառ, և վերջինիս նկատմամբ իրականացվող ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման աշխատանքները:

8) Սանիտարական կարանտինային կետն իրականացնում է ախտահարված օդանավով ժամանած՝ վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների տվյալների համակարգչային գրանցում և արխիվացում «Վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների ռեգիստրում»՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219 -Ն որոշման N 3 հավելվածի:

9) Ազգային համակարգող մարմինը Դեպքի մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի համաձայն` ՀՀ կառավարության 2009 թվականի 6 օգոստոսի «Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» N 913-Ն որոշման պահանջների համաձայն:

11. Առանցքային գաղափարներ

1) Հիվանդների վաղ հայտնաբերման, կոնտակտավորների հսկողության և հակահամաճարակային միջոցառումների ժամանակին և արագ ձեռնարկման արդյունքում կանխվում է վարակիչ հիվանդությունների ներբերումը Հայաստանի Հանրապետություն: