Գլխավոր տեղեկություն
Համար
N 1310-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.28/54(857) Հոդ.1372
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1310-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 12-րդ կետում «պետական մարմինը» բառերը փոխարինել «պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ՝ խորհուրդ)» բառերով.

2) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.

«14.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:».

3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-15.5-րդ կետերով.

«15.1. Խորհրդի լիազորություններն են`

1) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված՝ կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների մասին լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

2) ազգային պարկի հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի և հողամասի նկատմամբ կնքվող այլ պայմանագրերին ու դրանցում կատարվող փոփոխություններին համաձայնություն տալը և կազմակերպության կողմից վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, այդ թվում` հողամասի նվազագույն վարձավճարների, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց նվազագույն վճարների չափերի հաստատումը.

3) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

5) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

6) իր աշխատակարգի հաստատումը.

7) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

9) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

10) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

15.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

15.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

15.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

15.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:».

4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:».

5) 21-րդ կետում «մարմնի`» բառը փոխարինել «մարմնի և խորհրդի`» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 10-րդ կետում «պետական մարմինն» բառերը փոխարինել «պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ՝ խորհուրդ)» բառերով.

2) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:».

3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-13.5-րդ կետերով.

«13.1. Խորհրդի լիազորություններն են`

ա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված՝ կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների մասին լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

բ) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

դ) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

ե) իր աշխատակարգի հաստատումը.

զ) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

է) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

ը) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

թ) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

13.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

13.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

13.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:».

4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:».

5) 18-րդ կետում «մարմնի`» բառը փոխարինել «մարմնի և խորհրդի`» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 10-րդ կետում «պետական մարմինը» բառերը փոխարինել «պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ՝ խորհուրդ)» բառերով.

2) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:».

3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-13.5-րդ կետերով.

«13.1. Խորհրդի լիազորություններն են`

ա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված՝ կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների մասին լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

բ) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

դ) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

ե) իր աշխատակարգի հաստատումը.

զ) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

է) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

ը) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

թ) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

13.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

13.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

13.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:».

4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:».

5) 18-րդ կետում «մարմնի`» բառը փոխարինել «մարմնի և խորհրդի`» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման 2-րդ կետով հաստատված «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 10-րդ կետում «պետական մարմինն» բառերը փոխարինել «պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ՝ խորհուրդ)» բառերով.

2) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:».

3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-13.5-րդ կետերով.

«13.1. Խորհրդի լիազորություններն են`

ա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված՝ կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

բ) հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի և հողամասի նկատմամբ կնքվող այլ պայմանագրերին ու դրանցում կատարվող փոփոխություններին համաձայնություն տալը և կազմակերպության կողմից վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, այդ թվում` հողամասի նվազագույն վարձավճարների, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց նվազագույն վճարների չափերի հաստատումը.

գ) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

դ) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

ե) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

զ) իր աշխատակարգի հաստատումը.

է) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ը) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

թ) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

ժ) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

ի) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

13.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

13.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

13.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:».

4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:».

5) 18-րդ կետում «մարմնի`» բառը փոխարինել «մարմնի և խորհրդի`» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 405-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 12-րդ կետում «պետական մարմինը» բառերը փոխարինել «պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ՝ խորհուրդ)» բառերով.

2) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.

«14.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:».

3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15.1-15.5-րդ կետերով.

«15.1. Խորհրդի լիազորություններն են`

1) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված՝ կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

2) ազգային պարկի հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի և հողամասի նկատմամբ կնքվող այլ պայմանագրերին ու դրանցում կատարվող փոփոխություններին համաձայնություն տալը և կազմակերպության կողմից վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, այդ թվում` հողամասի նվազագույն վարձավճարների, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց նվազագույն վճարների չափերի հաստատումը.

3) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

5) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

6) իր աշխատակարգի հաստատումը.

7) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

9) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

10) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

15.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

15.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

15.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

15.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:».

4) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:».

5) 20-րդ կետում «մարմնի`» բառը փոխարինել «մարմնի և խորհրդի`» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Արևիկ» ազգային պարկ ստեղծելու, «Արևիկ» ազգային պարկի և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 1209-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 12-րդ կետում «պետական մարմինը» բառերը փոխարինել «պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ՝ խորհուրդ)» բառերով.

2) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.

«14.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:».

3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-15.5-րդ կետերով.

«15.1. Խորհրդի լիազորություններն են`

1) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

2) ազգային պարկի հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի և հողամասի նկատմամբ կնքվող այլ պայմանագրերին ու դրանցում կատարվող փոփոխություններին համաձայնություն տալը և կազմակերպության կողմից վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, այդ թվում` հողամասի նվազագույն վարձավճարների, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց նվազագույն վճարների չափերի հաստատումը.

3) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

5) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

6) իր աշխատակարգի հաստատումը.

7) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

9) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

10) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

15.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

15.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

15.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

15.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:».

4) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:».

5) 20-րդ կետում «մարմնի`» բառը փոխարինել «մարմնի և խորհրդի`» բառերով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 19
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան