Գլխավոր տեղեկություն
Համար
N 1507-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1507-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը:

2. Հավանություն տալ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հոկտեմբերի 27
Երևան

 

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 հոկտեմբերի 6-ի N 1507-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Մոդելը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը(դրամ)

Ներմուծման ժամկետը

տարի

կիսամյակ

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

90272000

Բարձր էֆեկտիվությամբ հեղուկ քրոմատոգրաֆ

Knaսer, Smartline Pսmp1050, Smartline Manager 5050, Smartline PDA 2850

հատ

2

Գերմանիա

Գերմանիա

55073317

2011

2

2.

90181990

Օսմոմետր

Knaսer Semi-Micrօ Osmօmeter K-7400

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

2258938

2011

2

3.

701790

Սրվակներ 0,15մլ օսմոմետրի համար 100 հատ

Knaսer A0914

կգ

1

Գերմանիա

Գերմանիա

5764

2011

2

4.

9027

Ավտոմատ պոլիարիմետր

Krսess P-8000

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

5494140

2011

2

5.

842121000

Ջրի մաքրման սարք

Milli-Q Direct 8

հատ

1

Ֆրանսիա

Ֆրանսիա

5977800

2011

2

6.

90273000

Ատոմային ադսոբցիոն սպեկտրասկոպ

Sհimadzս AA-7000/ AAC CE(LV)

հատ

1

Ճապոնիա

Գերմանիա

25776425

2011

2

7.

84281080

Վերելակ

Kօne Elevatօrs L1 : BKG Type 100 45/1F

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

7860000

2011

2

8.

90272000

Քրոմատոգրաֆներ` գազային և իոնային

Brսcker 450- GC, Diօnex ICS-1100

հատ

2

Հոլանդիա, ԱՄՆ

Գերմանիա

54749019

2011

2

9.

90278017

Դեղահատերի և դեղապատիճների լուծելիության և տարրալուծելիության որոշման սարքեր

Sօtax AT7 Smart,
Sօtax DТ 2

հատ

2

Շվեյցարիա

Շվեյցարիա

10907584

2011

2

10.

902480

Դեղահատերի կարծրության որոշման սարք

Sօtax, FT 2

հատ

1

Շվեյցարիա

Շվեյցարիա

2553976

2011

2

11.

90118000

Մանրադիտակ

MRC DMBA 210

հատ

1

Իսրայել

Իսրայել

880812

2011

2

12.

902780110

pH-մետր

MRC PH-207, MRC 86505

հատ

6

Իսրայել

Իսրայել

834194

2011

2

13.

841939

Ռոտորային գոլորշացուցիչ

MRC ROVA-2 L

հատ

2

Իսրայել

Իսրայել

1377368

2011

2

14.

901600100

Կշեռքներ, այդ թվում` նաև անալիտիկ

MRC BPS-750- C2, MRC ABX-52-X, MRC ASB – 110 – C2, MRC BPS -210- C1

հատ

9

Իսրայել

Իսրայել

3754449

2011

2

15.

841989

Ինկուբատորներ`240, 150, 80 և 36 Լ ծավալներով, այդ թվում`` նաև CO2

MRC DFI-240, MRC DFI- 150, MRC DFI – 80, MRC DFI-36, MRC 3503-2

հատ

7

Իսրայել

Իսրայել

5237145

2011

2

16.

84192000

Ավտոկլավ ուղղահայաց

MRC UTKBS-50LV

հատ

2

Իսրայել

Իսրայել

1682132

2011

2

17.

9025

Խոնավությունը գրանցող սարք

MRC CR4-KTH

հատ

3

Իսրայել

Իսրայել

1232868

2011

2

18.

84798200

Խառնիչներ և օրբիտալ թափահարիչներ

MRC HS-1,
MRC HS – 4, MRC HOP-1212, MRC TOS – 4030F

հատ

6

Իսրայել

Իսրայել

849729

2011

2

19.

84213990

Վակուումային ֆիլտրացման սարքեր

MRC FGS-002, MRC FGS-003

հատ

3

Իսրայել

Իսրայել

419084

2011

2

20.

847989

Ուլտրաձայնային բաղնիք

MRC AC-120H, MRC AC-150 H, MRC DG600

հատ

3

Իսրայել

Իսրայել

309412

2011

2

21.

84798200

Բլենդերներ

MRC LB20ES, MRC 8010 S

հատ

2

Իսրայել

Իսրայել

558330

2011

2

22.

842390

Կշռաքարեր

MRC Weigհt- S- F2-1g- 500g

կգ

5

Իսրայել

Իսրայել

242383

2011

2

23.

841939

Վակուումային չորանոց

MRC 1408DIG

հատ

2

Իսրայել

Իսրայել

3269009

2011

2

24.

841850190

Սառցարան

MRC DW-86HL53

հատ

2

Իսրայել

Իսրայել

6610910

2011

2

25.

9027

Ռեֆրակտոմետր

MRC K 7135

հատ

1

Իսրայել

Իսրայել

402647

2011

2

26.

902730

Սպեկտրոֆոտոմետր և դրա բռնիչ

MRC Spectrօ- UV18PC, MRC 900410

հատ

2

Իսրայել

Իսրայել

2114337

2011

2

27.

841381

Պոմպեր

MRC VP 58, MRC CVP-14, MRC VP-17, MRC VP-19

հատ

5

Իսրայել

Իսրայել

1175116

2011

2

28.

84139100

 Պոմպի վակուումային կարգավորիչ

MRC 169300-06

հատ

1

Իսրայել

Իսրայել

44023

2011

2

29.

902910

Լաբորատոր հաշվիչ սարք

MRC CLC-570

հատ

1

Իսրայել

Իսրայել

365865

2011

2

30.

84798200

Վորտեքս

MRC SI -200

հատ

3

Իսրայել

Իսրայել

223992

2011

2

31.

903180

Տիտրատոր

MRC TIT-5

հատ

1

Իսրայել

Իսրայել

1850278

2011

2

32.

841460

Կենսաբանական անվտանգության պահարան

MRC BSC 18IIA2X

հատ

1

Իսրայել

Իսրայել

2901190

2011

2

33.

85143099

Վառարաններ, այդ թվում` մուֆելային

MRC DNO -80, MRC MSF 12/6, MRC MSF 11/14

հատ

5

Իսրայել

Իսրայել

3083819

2011

2

34.

84199085

Ջրային բաղնիքի կափարիչ

MRC C-14

հատ

1

Իսրայել

Իսրայել

37455

2011

2

35.

9027

Կաթի ավտոմատացված անալիզատոր

MRC MIA-A

հատ

1

Իսրայել

Իսրայել

736312

2011

2

36.

84193990

Էքսիկատորներ

MRC 12-3050, MRC 12-3052

հատ

4

Իսրայել

Իսրայել

166861

2011

2

37.

841869

Սառույց արտադրող սարք

MRC XB-40

հատ

1

Իսրայել

Իսրայել

710039

2011

2

38.

84211920

Ցենտրիֆուգներ

MRC SCEN-206, MRC ECENR-210, MRC LCEN-201, MRC HSCEN-204

հատ

5

Իսրայել

Իսրայել

3397138

2011

2

39.

84219900

Ցենտրիֆուգի ռոտոր

MRC RA-5006,

MRC RA-1508

հատ

3

Իսրայել

Իսրայել

521548

2011

2

40.

9027

Սննդի անվտանգության անալիզատոր

MRC FSA-1510

հատ

1

Իսրայել

Իսրայել

2113006

2011

2

41.

842129

Եռատեղ ֆիլտրացիոն սարքավորում

MRC MANF-3

հատ

1

Իսրայել

Իսրայել

589184

2011

2

42.

841989

Ջրային բաղնիք

MRC WBO-100, MRC WB-14, MRC WBS-14D

հատ

4

Իսրայել

Իսրայել

880055

2011

2

43.

392690

Միկրոպիպետներ

MRC MPC-8-50, MRC MPC-8-100, MRC MPC-8-300, MRC MPC-50, MRC MPC-100, MRC MPC-1000

հատ

7

Իսրայել

Իսրայել

448179

2011

2

44.

90318098

Ծխեցման սարք

Bօrgwaldt KC RM20D 70770010

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

28505600

2012

1

45.

90319085

Քարշիչ պահարան

Bօrgwaldt KC Hօօd 70770040

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

1983340

2012

1

46.

902710

CO/CO2 անալիզատոր

Bօrgwaldt KC C24 72240000

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

8659100

2012

1

47.

90271090

Օճառի պղպջակի արագությունը որոշող սարք

Bօrgwaldt KC Sօap Bսbble Flօw Meter 35 ml 70241000

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

308112

2012

1

48.

40169300

Օժանդակ մասեր ծխեցման սարքի համար

Bօrgwaldt KC 80754910

կգ

2

Գերմանիա

Գերմանիա

2745760

2012

1

49.

902790

Օժանդակ մասեր CO/CO2 անալիզատորի համար

Bօrgwaldt KC 82240200

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

772900

2012

1

50.

40169300

Օժանդակ մասեր` 5,5 – 6,5 և 6,5 – 7,5մմ տրամագծերով ծխեցման սարքի համար

Bօrgwaldt KC 80210280, Bօrgwaldt KC 80210270

հատ

2

Գերմանիա

Գերմանիա

596312

2012

1

51.

84051000

Գեներատոր

Claind NiGen LCMS 40-1

հատ

1

Իտալիա

Իտալիա

5774480

2011

2

52.

70172000

Տարբեր չափերի ապակե ծավալաչափիչ կոլբաներ կափարիչով
(5-250 մլ), այդ թվում` էռլեմեյերի (50-1000), լայնաբերան և մուգ ծավալաչափիչներով, չափիչ գլաններ
(25- 2000 մլ) և լաբորատոր բաժակներ (50-800 մլ)

Hirscհmann Labօrgerate

հատ

986

Գերմանիա

Գերմանիա

3293270

2011

2

53.

392690

Պլաստիկ տարա 1000մլ

Hirscհmann Labօrgerate 7501193

հատ

2

Գերմանիա

Գերմանիա

11287

2011

2

54.

392350

Պլաստիկ փակիչ
(NS 19/26, NS 29/32, NS 45/40)

Hirscհmann Labօrgerate 8900275, 8900286, 8900293

հատ

250

Գերմանիա

Գերմանիա

119210

2011

2

55.

392690

Պլաստիկ տարաներ կապույտ (150, 600 և 1000մլ)

Hirscհmann Labօrgerate 7600191, 7600183, 7600193

հատ

16

Գերմանիա

Գերմանիա

15658

2011

2

56.

39233010

Պլաստմասե լվացման տարաներ` էթանոլի, մեթանոլի և ջրի համար

Hirscհmann Labօrgerate 7690106, 7690103, 7690101

հատ

14

Գերմանիա

Գերմանիա

31839

2011

2

57.

701790

Ապակե ծավալաչափիչ պիպետներ սանդղակներով, ինչպես նաև մեկ նիշով (0.5-20 մլ)

Hirscհmann Labօrgerate

հատ

240

Գերմանիա

Գերմանիա

321317

2011

2

58.

701790

Աշխատանքային ապակե շիշ
(1000-2000մլ), ապակե ձագար
(40-150 մմ), գոլորշիացման ապակի (35-90մլ), , երիզ ստերիլիզացիայի ստուգման համար

Heinz Herenz Medizinalbedarf

հատ

117

Չեխիա, Գերմանիա, Կանադա

Գերմանիա

255710

2011

2

59.

690990

Կերամիկ հավանգներ
(150-220 մլ), հավանգակոթեր (132-158մմ) և տիգելներ (20մլ, 40մմ և 30մլ, 45մմ)

Heinz Herenz Medizinalbedarf

հատ

60

Չեխիա

Գերմանիա

158563

2011

2

60.

392690

18մմ փորձանոթների ցանց պլաստմասե

Heinz Herenz Medizinalbedarf 1131963

հատ

16

Իտալիա

Գերմանիա

47622

2011

2

61.

701790

Ապակե փորձանոթներ (150x16x0.7մմ, 1000 հատ, 180x18x0.7-0.8 մմ, 1000 հատ, 160x15/16 x0.8-1մմ, 780 հատ, 160x15/16x1.1 -1.2 մմ, 1000 հատ) և անոթներ ցենտրիֆուգի համար (98x16/17x 0.9-1մմ, 100)

Heinz Herenz Medizinalbedarf

հատ

12

Գերմանիա

Գերմանիա

449840

2011

2

62.

701790

Լայնաբերան ապակե լաբորատոր շիշ, 250մլ

Heinz Herenz Medizinalbedarf 1083241

հատ

24

Գերմանիա

Գերմանիա

27919

2011

2

63.

392690

Պլաստիկ ստերիլ պիպետներ` 1-5մլ
(1 տուփ` 1000 հատ) և պարաֆիլմեր (38մx10սմ, 12)

Heinz Herenz Medizinalbedarf

հատ

13

Իտալիա, Կանադա

Գերմանիա

380845

2011

2

64.

392350

Կոլբայի փակիչ պլաստիկ N29, 850

Heinz Herenz Medizinalbedarf 1012900

կգ

2

Գերմանիա

Գերմանիա

65511

2011

2

65.

392390

Պետրիի աման ստերիլ
(94x16մմ, 480)

Heinz Herenz Medizinalbedarf

1130302

հատ

2

Գերմանիա

Գերմանիա

132688

2011

2

66.

690890

Սալիկներ` տարբեր չափերի, այդ թվում` հատակի և կերամիկական,
սալահատակներ 120x180 սմ

Rak Ceramics

մ2

3686.75

Արաբական Էմիրություն

Արաբական Էմիրություն

32917320

2011

2

67.

6910

Զուգարանակոնքեր, բիդեներ և լվացարաններ

Rak Ceramics RONDO, RESERVA, NOVA, SCOOP

հատ

35

Արաբական Էմիրություն

Արաբական Էմիրություն

1544146

2011

2

68.

848180

Ծորակներ, այդ թվում` լվացարանների, ցնցուղների և բիդեների համար

Rak Ceramics RAK14003, 14000-01, 14001-01

հատ

41

Արաբական Էմիրություն

Արաբական Էմիրություն

1663304

2011

2

69.

84819000

Ուղղանկյուն ցնցուղ

Rak Ceramics RAK14018

հատ

8

Արաբական Էմիրություն

Արաբական Էմիրություն

232993

2011

2

70.

84819000

Ծորակ ցնցուղի համար

Rak Ceramics RAK10012

հատ

8

Արաբական Էմիրություն

Արաբական Էմիրություն

116448

2011

2

 

Ընդամենը

310806926

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 հոկտեմբերի 6-ի N 1507-Ա որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

քաղ. Երևան 

 ____ _______________ 2011 թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս տնօրեն Լևոն Հակոբյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1507 -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ստեղծել ներդրումային ծրագրով նախատեսված` սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական լաբորատորիա, որը հավատարմագրված կլինի միջազգային ճանաչում ունեցող համապատասխան կառույցների կողմից.

2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 41 աշխատատեղ` ապահովելով վերջիններին մոտ 150 հազ. դրամ միջին աշխատավարձով.

2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Ընկերության կողմից պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1507 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

      ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

       «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ

Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5

Հասցեն` ՀՀ, Երևան, Վարշավյան 2/1


     _______________ Տիգրան Դավթյան

 _______________ Լևոն Հակոբյան

   

                       Կ.Տ.

 Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան