Գլխավոր տեղեկություն
Համար
N 914-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2011 թվականի N 914-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան և Հնդկաստանի Հանրապետությունում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշներին համապատասխանությունը որոշելու նպատակով`

Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 սեպտեմբերի 16-ի N 914-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս. Սուքիասյան

 

- Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես 
  գտնվող Հայաստանի Հանրապետության սննդի 
  անվտանգության գծով ներկայացուցիչ

     

 Ա. Ասատրյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի 
  պետաիրավական վարչության պետի
  պաշտոնակատար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան