Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 189-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.330
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.07.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011401

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հուլիսի 2011 թ.

 թիվ 189-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ վարկային կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով փոփոխել վարկային կազմակերպության տիպը (խումբը),

նպատակ ունենալով ապահովել վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխության արդյունքում առաջացող վարկային կազմակերպության հաճախորդների շահերի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը, ինչպես նաև վարկային կազմակերպության բնականոն գործունեությունը,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1-րդ, 22.2-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում (այսուհետ` Կանոնակարգ 13) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 13-ը լրացնել նոր 4.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«4.1 Սույն կանոնակարգի իմաստով` առկա է կամ հնարավոր է վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացում, եթե.

 1) վարկային կազմակերպությունը խախտել է կամ կխախտի հիմնական տնտեսական նորմատիվը (նորմատիվները), կամ

2) վարկային կազմակերպության մոտ հավանական է անվճարունակության հիմքերի առաջացումը:»:

2) Կանոնակարգ 13-ի 13.1-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման նպատակով լիցենզիայի վերաձևակերպման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և այդ փաստաթղթերը Կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելու կարգը սահմանված են սույն կանոնակարգի 9.1-րդ գլխով:»:

3) Կանոնակարգ 13-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

4) Կանոնակարգ 13-ի 20-րդ կետը լրացնել նոր ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«9) մասնաճյուղ ստեղծելու հիմնավորումը:»:

5) Լրացնել նոր 9.1-րդ գլուխ` հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  9.1

 

 ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԻ (ԽՄԲԻ) ՓՈՓՈԽՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

76.1 Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի կողմից վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մասին որոշման ընդունման դեպքում, վարկային կազմակերպությունը որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու մասին միջնորդագիրը` համաձայն հավելված 18-ի,

2) վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի որոշումը` վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու մասին,

3) վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագիրը` հաստատված վարկային կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի կողմից, որում պետք է արտացոլված լինեն նաև ծրագրով նախատեսված միջոցառումների, գործողությունների և ժամկետների տնտեսագիտական և կառավարչական հիմնավորումները` համաձայն հավելված 19-ի,

4) վարկային կազմակերպության հաշվապահական հաշվեկշռի և եկամուտների ու ծախսերի վերաբերյալ հաշվետվության կանխատեսումները` կազմված վարկային կազմակերպության հայեցողությամբ շաբաթական, ամսական, եռամսյակային կտրվածքով` ըստ վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով նախատեսված միջոցառումների, գործողությունների և ժամկետների, իսկ վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով նախատեսված չլինելու դեպքում` առնվազն Կենտրոնական բանկի կողմից սույն կետում նշված միջնորդագրի համաձայնության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում կանոնադրության փոփոխությունները և պահանջվող այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու` վարկային կազմակերպության կողմից նշված վերջնաժամկետի դրությամբ,

5) վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը նախնական համաձայնություն տալու նպատակով սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն այն դեպքում, երբ վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով վարկային կազմակերպությունը նախատեսում է փոփոխություններ կատարել իր նշանակալից մասնակիցների կազմում և (կամ) կառուցվածքում,

6) տեղեկանք վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու վերաբերյալ վարկային կազմակերպության պարտատերերի և պարտապանների համաձայնության (դիրքորոշման) առկայության վերաբերյալ (օրենսդրությամբ կամ պայմանագրով պահանջվելու դեպքերում և առկայության դեպքում), իսկ վարկային կազմակերպության պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման գործարք նախատեսելու դեպքում` տեղեկանք վարկային կազմակերպության պարտատերերի (պարտապանների) պահանջը զիջելու (պարտքը փոխանցելու) վերաբերյալ վարկային կազմակերպության պարտատերերի և պարտապանների համաձայնության (դիրքորոշման) վերաբերյալ (օրենսդրությամբ կամ պայմանագրով պահանջվելու դեպքերում և առկայության դեպքում): Սույն ենթակետում նշված տեղեկանքներում նշվում են պարտատիրոջ կամ պարտապանի անունը, ազգանունը կամ անվանումը, դիրքորոշումը, պահանջի (պարտավորության) տեսակը (հաշվեկշռային հոդվածը), ինչպես նաև պահանջի (պարտավորության) մնացորդը վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մասին որոշման ընդունման օրվա վերջի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել վարկային կազմակերպությունից ներկայացնել սույն ենթակետում նշված համաձայնությունը (դիրքորոշումը) հիմնավորող փաստաթղթերը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվելու դեպքում վարկային կազմակերպությունը կենտրոնական բանկ է ներկայացնում սույն ենթակետում նշված համաձայնությունը (դիրքորոշումը) հիմնավորող փաստաթղթերը` պահանջը ներկայացվելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:

76.2 Սույն կանոնակարգի 76.1-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ծրագիրը պետք է լինի արժանահավատ, հիմնավորված լինի կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով, ծրագրում կատարված կանխատեսումները պետք է լինեն իրատեսական, ծրագրում պետք է ճիշտ գնահատվեն վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման հետևանքով վարկային կազմակերպության առջև ծառացող ռիսկերը և դրանց կառավարումը, վարկային կազմակերպությունը առաջնորդվելով սույն կետում նշված ծրագրում պետք է ապահովի վարկային կազմակերպության տվյալ տիպի (խմբի) համար սահմանված տնտեսական նորմատիվների պահանջները:

76.3 Սույն կանոնակարգի 76.1-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ծրագրի 1-ին բաժինը կարող է ներառել միայն սույն կանոնակարգի հավելված 19-ի 1-ին, 3-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը` վարկային կազմակերպությունների տիպի (խմբի) հետևյալ փոփոխությունների դեպքում.

1) ունիվերսալ վարկային կազմակերպությունները խնայողական միության, վարկային միության փոփոխվելու դեպքում,

2) ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպությունները, դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող վարկային կազմակերպությունները խնայողական միության փոփոխվելու դեպքում,

3) վարկային միությունները խնայողական միության փոփոխվելու դեպքում:

Խնայողական միությունները, վարկային միությունները, ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպությունները, դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող վարկային կազմակերպությունները ունիվերսալ վարկային կազմակերպության փոփոխվելու դեպքում, խնայողական միությունները վարկային միության փոփոխվելու դեպքում, ունիվերսալ վարկային կազմակերպությունները ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպության, դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող վարկային կազմակերպության փոփոխվելու դեպքում կարող են Կենտրոնական բանկ չներկայացնել սույն կանոնակարգի 76.1-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ֆինանսական հաշվետվությունները:

76.4 Սույն կանոնակարգի 76.1-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում վարկային կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագրին համաձայնություն տալու կամ միջնորդագիրը մերժելու մասին, որի վերաբերյալ ծանուցում է վարկային կազմակերպությանը: Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով սույն կետում նշված մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով: Սույն կետում նշված մեկամսյա ժամկետում վարկային կազմակերպության միջնորդագրին համաձայնություն տալու կամ միջնորդագիրը մերժելու կամ միջնորդագրի քննության ժամկետը կասեցնելու վերաբերյալ չծանուցելու դեպքում միջնորդագրին` Կենտրոնական բանկի համաձայնությունը համարվում է տրված: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից միջնորդագրին տրված համաձայնությունն ուժի մեջ է մինչև կանոնադրության փոփոխությունները և սույն կանոնակարգով պահանջվող այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու` վարկային կազմակերպության կողմից նշված վերջնաժամկետը, և մինչև այդ վերջնաժամկետը վարկային կազմակերպության կողմից սույն կանոնակարգով պահանջվող այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում կենտրոնական բանկի համաձայնությունը համարվում է ուժը կորցրած:

76.5 Այն դեպքում, երբ վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով վարկային կազմակերպությունը նախատեսում է նոր նշանակալից մասնակիցների ներգրավում, ապա Կենտրոնական բանկի կողմից միջնորդագրին համաձայնություն տալը ենթադրում է նաև նշանակալից մասնակցությանը նախնական համաձայնության տրամադրում: Առանձին դեպքերում Կենտրոնական բանկը կարող է որոշել անձին և նրա հետ փոխկապակցված անձանց` վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն նախնական համաձայնություն տալ, նույնիսկ, եթե Կենտրոնական բանկը մերժում է սույն կանոնակարգի 76.1-րդ նշված վարկային կազմակերպության կողմից ներկայացված վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու միջնորդագիրը:

76.6 Սույն կանոնակարգի 76.4-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու դեպքում վարկային կազմակերպությունն իրականացնում է ներկայացված վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով սահմանված միջոցառումները և վարկային կազմակերպության տիպի (խմբի) լիցենզիայի վերաձևակերպման նպատակով ոչ ուշ, քան սույն կանոնակարգի 76.1-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վերջնաժամկետը, Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման նպատակով լիցենզիայի վերաձևակերպման դիմումը` համաձայն հավելված 20-ի,

2) սույն կանոնակարգի 76.1-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով նշված միջոցառումների իրականացումը հիմնավորող փաստաթղթերը` առկայության դեպքում (ակտիվների և/կամ պարտավորությունների փոխանցման պայմանագրերը կամ մարումը հիմնավորող փաստաթղթերը, վարկային կազմակերպության նոր կառուցվածքը և այլն),

3) ֆիրմային անվանման գրանցման հայտը` համաձայն սույն կանոնակարգի հավելված 16-ի, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը,

4) վարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք` վարկային կազմակերպության կանոնադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ,

5) վարկային կազմակերպության փոփոխված կանոնադրությունը (3 օրինակից): Եթե փոփոխությունը վերաբերում է վարկային կազմակերպության այն ներքին իրավական ակտերին, որոնց հղում է կատարած կանոնադրության մեջ, ապա կից ներկայացվում են նաև համապատասխան ակտերը: Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված, ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն սույն կարգի հավելված 4-ի,

6) վարկային կազմակերպության նոր ղեկավարներ կամ ղեկավարների կազմում փոփոխություններ գրանցելու նպատակով (առկայության դեպքում) սույն կանոնակարգի 50-րդ կետով պահանջվող փաստաթղթերը,

7) տեղեկանք վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման հաշվին միջոցների առկայության վերաբերյալ, ինչպես նաև բաժնետոմսերի վերջին թողարկման հայտարարագրի գրանցման վերաբերյալ որոշման պատճենը (բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային կազմակերպության համար)` առկայության դեպքում,

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը):

76.7 Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման նպատակով լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է կենտրոնական բանկի որոշմամբ` վարկային կազմակերպության սույն կանոնակարգի 76.6-րդ կետում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում: Կենտրոնական բանկը կարող է մերժել վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման լիցենզիայի տրամադրումը, եթե.

1) ներկայացվել են թերի, ակնհայտ կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ,

2) ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին,

3) մերժվել է վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը օրենքով սահմանված հիմքերով,

4) չեն կատարվել կամ թերի են կատարվել սույն կանոնակարգի 76.1-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով նշված միջոցառումները,

5) չեն պահպանվել սույն կանոնակարգի 8-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերով սահմանված պահանջները, իսկ իրավական ակտերով նախատեսված դեպքերում` նաև 1-ին ենթակետով սահմանված պահանջը:»:

2. Կանոնակարգ 13-ը լրացնել 18, 19, 20 հավելվածներով` համաձայն 1, 2, 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. հուլիսի 22
ք. Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հուլիսի 19-ի
թիվ 189-Ն որոշմամբ

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 18

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն………….-ին

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԻՊԸ (ԽՈՒՄԲԸ) ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարգելի պարոն………

 

_______________________________________________________վարկային կազմակերպության 

(նշվում է վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը)

 

կառավարման բարձրագույն մարմինը (նշվում է մարմնի անվանումը) --/--/----թ. թիվ որոշմամբ որոշել է փոփոխել վարկային կազմակերպության տիպը (խումբը) և դիմել ՀՀ կենտրոնական բանկ` __________
______________________________________________
(նշվում է վարկային կազմակերպության տիպը (խումբը))

 

«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ գլխի 22.1-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու նպատակով:

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ գլխի 22.1-րդ հոդվածը և ղեկավարվելով վերոնշյալ որոշմամբ` խնդրում եմ համաձայնություն տալ սույն միջնորդագրին և Կենտրոնական բանկ ներկայացված վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման համար անհրաժեշտ փաստաթղթերին:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում եմ վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման համաձայնությունը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը (կից` ___ էջ):

Ես` ներքոստորագրյալս, հավաստիացնում եմ, որ մանրակրկիտ դիտարկել եմ սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում եմ, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

_______________________________________________________ վարկային կազմակերպության

(վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը)

 

գործադիր մարմնի ղեկավար`

____________________________
(ստորագրություն)

________________________
 (անուն, ազգանուն)

 

-----/-------/20-----թ.

   
 

Կ.Տ.

   

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հուլիսի 19-ի
թիվ 189-Ն որոշմամբ


Կանոնակարգ 13-ի

Հավելված 19

 

Ծրագիր

 

վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու վերաբերյալ

 

Սույն ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելուն հաջորդող երեք լրիվ ֆինանսական տարիների համար կազմված, վարկային կազմակերպության տնտեսական գործունեությունը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է:

Ծրագիրը բաղկացած է երկու բաժնից`

Բաժին 1. Վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու գործընթացը բացահայտող տեղեկություններ

Բաժին 2. Անհրաժեշտ միջոցառումներ

Ծրագրի 1-ին բաժնում նշվում են.

1) վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման պատճառները և նպատակները,

2) վարկային կազմակերպության կողմից իրականացվելիք ֆինանսական գործառնությունների ցանկն ու նրանց նկարագրությունը (նոր, այդ թվում` նախատեսվող նոր վարկային ծրագրերը), նոր ֆինանսական ծառայությունների ներդրման ժամանակացույցը,

3) ֆինանսական այն շուկաների նկարագրությունը (նպատակային շուկաները), որոնցում վարկային կազմակերպությունը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը (մատուցել նոր ֆինանսական ծառայությունները կամ էապես ընդլայնել մատուցվող ծառայությունները), մասնավորապես շուկաների տնտեսական բնութագիրը (նրա ծավալները, ոլորտի եկամտաբերությունը և այլն), հեռանկարային զարգացման միտումները, շուկաներում վարկային կազմակերպության գործարար ակտիվության կանխատեսումը, դրա որակական և քանակական գնահատումը, շուկայի տարածքային ընդգրկվածությունը,

4) նպատակային շուկայում վարկային կազմակերպության կողմից մատուցվելիք նոր կամ էականորեն ընդլայնվող ֆինանսական ծառայությունների և մարքեթինգային ռազմավարության համեմատությունը այդ շուկայում վարկային կազմակերպության հիմնական մրցակիցների հետ, նոր կամ էականորեն ընդլայնվող ֆինանսական ծառայությունների տեսանկյունից վարկային կազմակերպության հիմնական մրցակիցների նկատմամբ վարկային կազմակերպության հարաբերական առավելությունների և թերությունների նկարագրությունը (գնային քաղաքականություն, համբավ, շուկայի մասնաբաժին և այլն), վարկային կազմակերպության մրցունակության հիմնավորումը, մրցակցությանը դիմակայելու մեթոդների նկարագրությունը, նոր նպատակային շուկայում վարկային կազմակերպության պոտենցիալ մրցակիցների նկարագրությունը, նպատակային շուկան գրավելու համար անհրաժեշտ մարքեթինգային ծախսերի նկարագրությունը,

5) վարկային կազմակերպության վարկային պորտֆելի մոտավոր նկարագիրը (ըստ ճյուղային, ժամկետային, վարկերի տեսակների կառուցվածքը և այլն) վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման լիցենզիան ստանալու օրվանից մեկ, երկու և երեք տարի հետո (այսուհետ` առաջիկա տարիներ),

6) նախատեսվող ակտիվների ու պարտավորությունների կառուցվածքն ըստ ժամկետայնության առաջիկա տարիներին, վարկային կազմակերպության իրացվելիության (ակտիվների և պասիվների կառավարման) ռազմավարության փոփոխության անհրաժեշտությունը,

7) նոր կամ էականորեն ընդլայնված ֆինանսական ծառայությունների մատուցման հետ առնչվող էական ռիսկերի (վարկային, արտարժութային, տոկոսադրույքի և այլ), ինչպես նաև վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման դեպքում առաջացող հնարավոր իրավական ռիսկերի նկարագրությունը և դրանց կառավարումը վարկային կազմակերպության կողմից,

8) ակտիվների, պարտավորությունների, կապիտալի, եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջիկա տարիների համար` համաձայն սույն Հավելվածի հավելված 1-ի,

9) վարկային կազմակերպության կարծիքով էական նշանակություն ունեցող այլ տեղեկատվություն

Ծրագրի 2-րդ բաժնում նշվում են.

1) վարկային կազմակերպության կապիտալի անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումները, դրանց աղբյուրները, կատարման ժամկետները,

2) կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխման և գործառույթների մեջ ծրագրվող փոփոխությունները (առկայության դեպքում), նոր կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու դեպքում` ստորաբաժանման ղեկավարի և աշխատակիցների քանակը և աշխատավարձերը` ըստ հաստիքների,

3) այն հնարավոր բանկերի և (կամ) վարկային կազմակերպությունների անվանումները, որոնց հետ վարկային կազմակերպությունը նախատեսում է կնքել իր այն ակտիվների և պարտավորությունների փոխանցման գործարքները, որոնց գծով տեղաբաշխման կամ ստանձնման ֆինանսական գործառնությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չեն թույլատրվում վարկային կազմակերպության կողմից նշված նոր տիպի (խմբի) համար, իսկ փոխանցման գործարքներ նախատեսված չլինելու դեպքում, սույն պարբերությունում նշված ակտիվների և պարտավորությունների մարման ժամանակացույցը և ձևերը (պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ մարում նախատեսելու դեպքում),

4) վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ժամանակահատվածում վարկային կազմակերպության կողմից ներդրվելիք տեխնոլոգիաները, եթե այդպիսիք ներդրվելու են,

5) ռիսկերի կառավարման ոլորտում վարկային կազմակերպության կողմից ծրագրված փոփոխությունները,

6) վարկային կազմակերպության աշխատակիցների վերապատրաստման ուղղությունները (առկայության դեպքում),

7) վարկային կազմակերպության կարծիքով էական նշանակության այլ միջոցառումներ,

8) առանձին նշում Կենտրոնական բանկի կողմից միջնորդագրի համաձայնության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում կանոնադրության փոփոխությունները և պահանջվող այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու վերջնաժամկետի մասին:


հավելված 1

 

Ձև 1

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

(կանխատեսումը)

 

(հազ. դրամ)

ԿԱՊԻՏԱԼ

Առաջիկա տարիներ

 

1-ին տարի

2-րդ տարի

3-րդ տարի

Հիմնական կապիտալ

     

Կանոնադրական կապիտալ

     

Գլխավոր պահուստ

     

Չբաշխված շահույթ

     
       

Ընդամենը` հիմնական կապիտալ

     
       

Լրացուցիչ կապիտալ

     

Երկարաժամկետ ստորադաս փոխառություններ

     

Լրացուցիչ կապիտալի այլ տարրեր (նշել): «Լրացուցիչ կապիտալի այլ տարրերը» նշվում են առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով կանխատեսված գումարները գերազանցում են ընդամենը լրացուցիչ կապիտալի գումարի կանխատեսված մեծության 10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:

     

Ընդամենը` լրացուցիչ կապիտալ

     
       

Ընդամենը` ընդհանուր կապիտալ
(հիմնական կապիտալ + լրացուցիչ կապիտալ)

     
       

Որակական գնահատականներ

     

1. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև հարաբերակցությունը (%)

     

2. Ընդհանուր կապիտալի և ներգրավված միջոցների միջև հարաբերակցությունը

     

 

Ձև 2

 

ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

 

(կանխատեսումներ)

 

(հազ. դրամ)

 

Առաջիկա տարիներ

ԱԿՏԻՎՆԵՐ

1-ին

2-րդ

3-րդ

Կանխիկ դրամական միջոցներ, վճարային փաստաթղթեր և բանկային հաշիվներ

     

Առևտրական նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ

     

Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ

     

Պահանջներ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

     

Վարկային ներդրումներ, այդ թվում`

     

Ֆինանսական վարձակալություն

     

Ֆակտորինգ

     

Սպառողական վարկեր

     

Առևտրային վարկեր

     

Գյուղատնտեսական վարկեր

     

Հիփոթեքային վարկեր

     

Այլ վարկային ներդրումներ: «Այլ վարկային ներդրումների» տարրերը նշվում են առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով կանխատեսված գումարները գերազանցում են վարկային ներդրումների կանխատեսված մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:

     

Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում

     

Կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում

     

Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը և արժեզրկումը)

     

Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը և արժեզրկումը)

     

Այլ ակտիվներ (նշել): «Այլ ակտիվների» տարրերը նշվում են առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով կանխատեսված գումարները գերազանցում են ընդամենը ակտիվների գումարների կանխատեսված մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:

     

Ընդամենը ակտիվներ

     

ՊԱՍԻՎՆԵՐ

     

Պարտավորություններ

     

Բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված փոխառություններ և ստացված վարկեր

     

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցներ

     

Պարտավորություններ այլ փոխատուների նկատմամբ

     

Այլ վճարվելիք գումարներ (կրեդիտորական պարտքեր և այլն)

     

Այլ պարտավորություններ (նշել): «Այլ պարտավորությունների» տարրերը նշվում են առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով կանխատեսված գումարները գերազանցում են ընդամենը պարտավորությունների գումարների կանխատեսված մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:

     

 

Ձև 3

 

Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ

 

(կանխատեսումներ)

 

(հազ. դրամ)

 

Առաջիկա տարիներ

 

1-ին

2-րդ

3-րդ

1

Տոկոսային եկամուտներ

x

x

x

1.1.

Առևտրային բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից

     

1.2.

Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրված վարկերից (փոխատվություններից)

     

1.3.

Իրավաբանական անձանց և հիմնարկներին տրված վարկերից (փոխատվություններից)

     

1.4.

Վարկային կազմակերպության հետ կապված անձանց մոտ տեղաբաշխված միջոցներից

     

1.5.

Արժեթղթերում կատարված ներդրումներից ստացված տոկոսներ

     

1.6.

Այլ տոկոսային եկամուտներ (նշել): «Այլ տոկոսային եկամուտների» տարրերը նշվում են առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով կանխատեսված գումարները գերազանցում են տոկոսային եկամուտների գումարի կանխատեսված մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:

     

Ընդամենը տոկոսային եկամուտներ

     
         

2.

Տոկոսային ծախսեր

x

x

x

2.1.

Առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված վարկերի և փոխառությունների դիմաց

     

2.3.

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցների դիմաց

     

2.5.

Ստացված այլ փոխառությունների դիմաց

     

2.7.

Տոկոսային ծախսեր վարկային կազմակերպության կողմից թողարկված արժեթղթերի գծով

     

2.9.

Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ

     

2.10.

Այլ տոկոսային ծախսեր (նշել): «Այլ տոկոսային ծախսերի» տարրերը նշվում են առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով կանխատեսված գումարները գերազանցում են տոկոսային ծախսերի գումարի կանխատեսված մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:

     

Ընդամենը տոկոսային ծախս

     

Զուտ տոկոսային եկամուտներ

     
         

3.

Ոչ տոկոսային եկամուտներ

x

x

x

3.1.

Ստացված միջնորդավճարներ

     

3.5.

Այլ կազմակերպություններում ներդրումներից ստացված եկամուտներ

     

3.6.

Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ

     

3.9.

Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական) փոխարժեքային տարբերություն

     

3.10.

Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից ստացված զուտ եկամուտներ

     

3.14.

Ստացված տույժեր, տուգանքներ

     

3.15.

Այլ ոչ տոկոսային եկամուտներ (նշել): «Այլ ոչ տոկոսային եկամուտների» տարրերը նշվում են առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով կանխատեսված գումարները գերազանցում են ոչ տոկոսային եկամուտների գումարի կանխատեսված մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:

     

Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ

     
         

4.

Ոչ տոկոսային ծախսեր

x

x

x

4.1.

Հաշվարկված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, հատկացումներ ՀՀ սոցիալական ապահովագրության հիմնադրամին

     

4.2.

Գործուղման ծախսեր

     

4.4.

Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

     

4.5.

Ամորտիզացիոն մասհանումներ

     

4.6.

Շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճար

     

4.7.

Շենքերի տնտեսական պահպանության և անվտանգության ապահովման ծախսեր

     

4.8.

Վարկերի տրամադրման և վերադարձման ծախսեր

     

4.9.

Գովազդային, ներկայացուցչական ծախսեր

     

4.10.

Գրասենյակային և տպագրական ծախսեր

     

4.11.

Աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր

     

4.12.

Համակարգչային ծրագրերի, սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր

     

4.13.

Ծառայությունների դիմաց ծախսեր (տրանսպորտային, կապի և հաղորդակցական միջոցների գծով և այլ ծախսեր)

     

4.15

Վճարված տույժեր, տուգանքներ

     

4.16.

Ուսուցման, վերապատրաստման ծախսեր

     

4.17.

Ապահովագրության գծով ծախսեր

     

4.18.

Այլ ոչ տոկոսային ծախսեր (նշել): «Այլ ոչ տոկոսային ծախսերի» տարրերը նշվում են առանձին-առանձին միայն այն դեպքում, երբ դրանց գծով կանխատեսված գումարները գերազանցում են ոչ տոկոսային ծախսերի գումարի կանխատեսված մեծությունների 10%-ը, հակառակ դեպքում ներկայացվում են մեկ թվով:

     

Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր

     

Զուտ ոչ տոկոսային եկամուտներ

     
         

5.

 Զուտ հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին

x

x

x

5.1.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստին

     

5.2.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստին

     

5.3.

Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին

     

5.4.

Երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների պահուստին

     

Ընդամենը զուտ հատկացումներ

     
         

Շահույթ` մինչև հարկվելը

     

Շահութահարկ

     

Զուտ շահույթ

     

Հաշվարկված շահաբաժիններ

     

այդ թվում` արտոնյալ բաժնետոմսերի գծով

     

սովորական բաժնետոմսերի գծով

     

Չբաշխված շահույթ

     

 

 

Հավելված 3

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հուլիսի 19-ի
թիվ 189-Ն որոշմամբ

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 20

 

Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման լիցենզիայի վերաձևակերպման դիմումի ձև

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ……………………………

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հարգելի պարոն……………….

Հիմք ընդունելով ---/---/----թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի թիվ -----

որոշմամբ` _________________________________________________

(նշվում է վարկային կազմակերպության անվանումը)

վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխմանը տրված համաձայնությունը, ինչպես նաև ---/---/-------թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով կատարված միջոցառումները, խնդրում ենք գրանցել վարկային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները և կատարել լիցենզիայի վերաձևակերպում:

Ես` ներքոստորագրյալս, հավաստիացնում եմ, որ մանրակրկիտ դիտարկել եմ սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում եմ, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

_______________________________________________________ վարկային կազմակերպության

(վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը)

 

գործադիր մարմնի ղեկավար`

____________________________
(ստորագրություն)

________________________
 (անուն, ազգանուն)

 

-----/-------/20---թ.

   
 

Կ.Տ.

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան