ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2011 թվականի N 1323-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 851-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի «Գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1672-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 851-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Աբովյան 141» բառերը փոխարինել «Աբովյան 151» բառերով.
2) «280788700 դրամ գնահատված արժեքով, 4163,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները, 223 գծամետր պարիսպը» բառերը փոխարինել «283155863 դրամ գնահատված արժեքով, 4198,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, 213,6 գծամետր պարիսպը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|