Գլխավոր տեղեկություն
Համար
N 1157-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.31/50(853) Հոդ.1253
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) ՌՆ 2-րդ կետի երրորդ սյունակում «չի գերազանցում 20 մմ» բառերը փոխարինել «գերազանցում է 20 մմ-ը» բառերով, իսկ «c» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«c. Զենքերի օպտիկական հարմարանքներ և օպտիկական հարմարանքների ամրակցման համար հարմարանքներ, որոնք ունեն հետևյալ բոլոր հատկանիշները՝

1) հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար.

2) հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար և ՌՆ 2.a ենթակետում նշված զենքերի համար,».

2) ՌՆ 4-րդ կետի`

ա. երրորդ սյունակում b.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հատուկ նախագծված է հետևյալներին վերաբերող յուրաքանչյուր գործողության համար.»,

բ. չորրորդ սյունակը «Հատուկ նկարագիր 2»-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տեխնիկական նկարագիր.

ՌՆ 4.b.2-րդ ենթակետի «գործողություններ» բառը վերաբերում է կիրառմանը, արձակմանը, տեղադրմանը, վերահսկմանը, լիցքաթափմանը, դետոնացմանը, գործարկմանը, մեկանգամյա օգտագործման լիցքով լիցքավորելուն, թաքցնելուն կամ շեղելուն, խաթարմանը, փչելուն, բացահայտմանը, ընդհատմանը կամ շարքից հանելուն».

3) ՌՆ 6-րդ կետի`

ա. երրորդ սյունակում «b» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«b. Այլ վերգետնյա փոխադրամիջոցներ և դրանց բաղադրիչ մասեր, ինչպես նշված է ստորև՝

1. արտաճանապարհային պայմաններում օգտագործվող՝ բարձր անցողունակության փոխադրամիջոցներ` արտադրված կամ կոմպլեկտավորված այնպիսի նյութերով և բաղադրիչներով, որոնք կարող են ընձեռել բալիստիկ հրթիռներից III մակարդակի կամ ավելի բարձր մակարդակի (NIJ 0108.01, 1985 թվականի սեպտեմբեր կամ համեմատելի ազգային ստանդարտով) պաշտպանություն,

2. բաղադրիչներ, որոնք ունեն հետևյալ բոլոր հատկանիշները՝

a. հատուկ նախագծված են ՌՆ 6.b.1-ին ենթակետում նշված փոխադրամիջոցների համար,

b. կարող են III մակարդակի կամ ավելի բարձր մակարդակի պաշտպանություն նախատեսել բալիստիկ հրթիռներից (NIJ 0108.01, 1985 թվականի սեպտեմբեր կամ համեմատելի ազգային ստանդարտով):»,

բ. չորրորդ սյունակում «Նկարագիր 2»-ի «a» ենթակետից հանել «կամ ծակված վիճակում շարժումը շարունակելու» բառերը.

4) ՌՆ 7-րդ կետի երրորդ սյունակում «a» ենթակետի առաջին տողում «և» բառը փոխարինել «կամ» բառով, իսկ «i» ենթակետի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կենսաբանական համակարգեր, որոնք պարունակում են ՌՆ 7.i.1-ին կետում նշված և ստորև ներկայացվող բիոկատալիստների արտադրության համար բնորոշ գենետիկ տեղեկույթ`

a. էքսպրեսիոն վեկտորներ,

b. վիրուսներ,

c. բջիջների տեսակներ.

5) ՌՆ 8-րդ կետի`

ա. երրորդ սյունակում «a» կետի 32-րդ ենթակետից հանել «g» պարբերությունը, իսկ «ՌՆ 8.f» կետի 4-րդ կետի «c» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«c. Ֆերոցեն կարբոքսիլային թթուներ՝ ներառյալ՝

ֆերոցեն կարբոքսիլային թթու (CAS 1271-42-7),

ֆերոցեն դիկարբոքսիլային թթու (CAS 1293-87-4),»,

բ. չորրորդ սյունակը «Նկարագիր 4»-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ՌՆ.8.c.5.b» ենթակետը վերաբերում է միայն մասնիկների ձևով մետաղական վառելիքին, որը, խառնվելով այլ նյութերի հետ, կազմում է ռազմական նպատակների համար անհրաժեշտ խառնուրդներ, ինչպիսիք են վառելիքի հեղուկ լուծույթը, պինդ վառելիքը կամ պիրոտեխնիկ խառնուրդները,».

6) ՌՆ 16-րդ կետի չորրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«Նկարագիր ՌՆ 16»-ը կիրառվում է այն անավարտ ապրանքների նկատմամբ, որոնք, ըստ իրենց նյութի, բաղադրության, ձևի և գործառույթի, անորոշ են,».

7) ՌՆ 19-րդ կետի`

ա. երրորդ սյունակում «f» ենթակետից հանել «Շարունակական ալիքով կամ իմպուլսային» բառերը,

բ. չորրորդ սյունակում «Նկարագիր 1»-ը և «Նկարագիր 2-ը» «ուղղորդվող էներգիայով զենքերի» բառերից հետո լրացնել «այսուհետ` (ՈՒԷԶ)» բառերով, իսկ «Նկարագիր 1»-ի «a» ենթակետից հանել «Շարունակական ալիքով կամ իմպուլսային» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 19
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան