Basic information
Number
N 42-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.01.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.01.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.01.2015
Effective date
31.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2015 թվականի N 42-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 (նախկին 66ա) հասցեում գտնվող և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունվարի 15-ի N 42-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 հասցեում գտնվող ԵՎ Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից զբաղեցված՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների

 

NN
ը/կ

Բնակության վայրը

Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները

Անձնագրային տվյալները

Հատկացման տարեթիվը

Զբաղեցված բնակելի տարածքի մակերեսը
(քառ. մ)

Զբաղեցված բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ)

Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

Երևան քաղաք, Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 հասցեում գտնվող հանրակացարանի NN 213 և 217 սենյակներ

Հախնազարյան Արևիկ Աշոտի

Ալավերդյան Հարություն Գրիգորի

Ալավերդյան Արթուր Գրիգորի

AE0546283, տրված՝ 20.05.2000 թ., 003-ի կողմից

AG0388885, տրված՝ 08.12.2004 թ., 009-ի կողմից

AG0683279, տրված՝ 21.04.2006 թ., 009-ի կողմից

2004 թ.

12.5 և 13.7

155077.8

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

2.

Աբովյան քաղաք, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 806 բն.

Գրիգորյան Ռոզա Տիգրանի

Գրիգորյան Հայկ Աշոտի

Գրիգորյան Աշոտ Պավլիկի

Գրիգորյան Միլենա Հայկի

 

AM0217894, տրված՝ 24.02.2011 թ., 019-ի կողմից

AN0297726, տրված՝ 14.12.2012 թ., 001-ի կողմից

AF0719412, տրված՝ 18.06.2003 թ., 005-ի կողմից

ծնված՝ 2010 թ.

 

.

2008 թ.

36.4

283556

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Գ. Դումանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation