Գլխավոր տեղեկություն
Համար
N 1274-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.22/53(856) Հոդ.1339
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2011

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2011 թվականի N 1274-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նորակառույց գիտական մասնաշենքի գլխավոր ընթերցասրահի համար 6 մեծադիր վահանակների և էլեկտրոնային պատի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 4500.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. սեպտեմբերի 13
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1274-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

     

 այդ թվում՝

   

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(4500.0)

(4500.0)

     

 այդ թվում՝

   
 

06

 

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(4500.0)

(4500.0)

     

 այդ թվում՝

   
   

01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(4500.0)

(4500.0)

     

45. Կրթության ոլորտի այլ ընթացիկ ծախսեր

(4500.0)

(4500.0)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(4500.0)

(4500.0)

     

 այդ թվում՝

   
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(4500.0)

(4500.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

4500.0

4500.0

     

 այդ թվում՝

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

4500.0

4500.0

     

 այդ թվում՝

   
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

4500.0

4500.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

4500.0

4500.0

     

ՀՀ կառավարություն

4500.0

4500.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 
 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1274-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գնման առարկայի

Գումարը
(հազ. դրամ)(նվազեցումները նշված են փակագծերում)

անվանումը

չափի միավորը

քանակը

գնման ձևը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

(4500.0)

Բաժին N 09

Խումբ N 06

Դաս N 01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(4500.0)

9. Կրթության ոլորտի այլ ընթացիկ ծախսեր

(4500.0)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

(4500.0)

Այլ տեսակների կրթության, չներառված ուրիշ խմբավորումներում, ծառայություններ

դրամ

1.0

ԲԸ

(4500.0)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 
 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1274-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Կրթության ոլորտի այլ ընթացիկ ծախսեր

Նկարագրությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների բնականոն գործունեության ապահովում

Ը003

ԱԾ14

Քանակական

     

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը
(հազ. դրամ)

x

(4500.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը Ը003 Հանրակրթությանն օժանդակության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական ուսուցման որակի, մատչելիության և տնտեսության արդի պահանջներին համապատասխանության բարելավում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կազմակերպություն

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նորակառույց գիտական մասնաշենքի շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի հատկացում

Նկարագրությունը
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նորակառույց գիտական մասնաշենքի տեխնիկական հագեցվածության ապահովում

Ը009

ԾՏ02

Շահառուների քանակը

Տրանսֆերտ ստացող կազմակերպությունների թիվը

1

 

Գումարը (հազ. դրամ)

x

x

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

միանվագ

4500.0

Շահառուների ընտրության չափանիշները
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հին ձեռագրերի պահպանման նպատակով «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի հատկացում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան