Գլխավոր տեղեկություն
Համար
N 768-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2011-25.03.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2011 թվականի N 768-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Արաքս գետի հեղեղավտանգ տարածքների, գետի հունի վիճակի, հիդրոտեխնիկական կառուցվածքների կայունության, ընդերքօգտագործման, ափամերձ հողատեսքերի աղակալման ու ճահճացման տեղամասերի մշտադիտարկումներ (մոնիթորինգային դիտարկումներ) իրականացնելու, ինչպես նաև գարնանային վարարումների ընթացքում հրատապ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների տրամադրման նպատակով ստեղծել մշտապես գործող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 2011 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած մշտադիտարկումների արդյունքների մասին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 749-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել միջգերատեսչական աշխատանքային խմբին` իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 16
Երևան

 

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 օգոստոսի 16-ի N 768-Ա

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Գաբրիելյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 
  Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի
  տեղակալ,  փրկարար ծառայության գեներալ-մայոր
  (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
 

Ա. Մուրադյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
  Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և
  տարածքների պաշտպանության վարչության
  մոնիթորինգի կենտրոնի տարերային աղետների
  բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ
 

Ց. Խաչատրյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության
  աշխատակազմի տարածքային կառավարման և
  զարգացման վարչության վարչական
  վերահսկողության բաժնի պետ
 

Պ. Շահնազարյան

- ՀՀ բնապահպանության նախարարության
  աշխատակազմի ջրային ռեսուրսների
  կառավարման գործակալության Արարատյան
  ջրավազանային տարածքային կառավարման
  բաժնի պետ
 

Ա. Բաղդասարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության
  աշխատակազմի  հողերի օգտագործման և
  մելիորացիայի վարչության  մելիորացիայի 
  բաժնի պետ
 

Հ. Համբարձումյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
  նախարարության աշխատակազմի ընդերքի
  պետական տեսչության պետի տեղակալ
 

Ա. Մկրտչյան

- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի
  գյուղատնտեսության և բնապահպանության
  վարչության գլխավոր մասնագետ
 

Գ. Մելիքյան

- ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի
  գյուղատնտեսության և բնապահպանության
  վարչության գյուղատնտեսության բաժնի
  գլխավոր մասնագետ
 

Վ. Մանուկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
  անվտանգության ծառայության աշխատող
 

Ա. Գրիգորյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
  անվտանգության ծառայության աշխատող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան