Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.08.08/13(46) Հոդ.23
Ընդունող մարմին
Ավան թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.07.2007
Ստորագրող մարմին
Ավան համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Ավան թաղային համայնքի ավագանի


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2007 թվականի թիվ 36-Ն

քաղ. Երևան

 

ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15 ՀՈՒՆԻՍԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 74-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջներով՝

Ավան թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Անվավեր ճանաչել Ավան համայնքի ավագանու 15 հունիսի 2007 թ. «Ավան համայնքի ավագանու 2005 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 27-Ն որոշումը:

2. Ավան համայնքի ավագանու 2005 թ. նոյեմբերի 30-ի «Ավան համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին» թիվ 56-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

4) համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար.

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 12.500 դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 6.000 դրամ:

3. Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

5) համայնքի տարածքում՝

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական տուրք սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար՝ 350 դրամ.

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 150.000-200.000 դրամ (1.2 գործակից-240.000 դրամ):

4. Որոշման 6-րդ կետում լրացնել «ե» և «զ» ենթակետերը հետևյալ բովանդակությամբ.

ե) առևտրի օբյեկտների համար՝ 40.000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 100.000 դրամ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Համայնքի ղեկավար՝

Տ. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան