ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2015 թվականի N 33-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 485-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 15-ի «Ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագրի իրականացումն ապահովող խորհուրդ ստեղծելու մասին» N 485-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. հունվարի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունվարի 19-ի N 33-Ա որոշման |
|
«Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հունիսի 15-ի N 485-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ
|
Ա. Մուրադյան |
- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ) |
|
Ա. Բաբլոյան |
- ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի գիտական ղեկավար (համաձայնությամբ) |
|
Գ. Բաղիյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
|
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
|
Գ. Բադալյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Մ. Ղամբարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
|
Մ. Երանոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու»: |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Դումանյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|