Գլխավոր տեղեկություն
Համար
N 1208-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2004.03.12/1(9) Հոդ.1286
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1208-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2011 թվականի մարտի 30-ին կնքված «ՀՀ-ԲՆ-ԱՇՁԲ-11/01» ծածկագրով պետության կարիքների համար Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագրում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ` վերանայելով կատարման ենթակա աշխատանքների ծավալները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 29
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 25-ի N 1208-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

 

0.0

 

Բաժին N 05   Խումբ N 04   Դաս N 01 Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն

 

 

 

 

02. Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ

ԲԸ*

հա

(82.3)

0.0

* բանակցային ընթացակարգ հայտարարությամբ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 25-ի N 1208-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆ ՓԱԿԱԳԾԵՐՈՒՄ)

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

 

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը`

Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

Ը002

ԱԾ 02

Նկարագրությունը`

 

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և բնականոն զարգացման ապահովման աշխատանքներ

Չափորոշիչներ

 

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Քանակական

Սևանա լճի ափամերձ, ջրածածկ տարածքների մաքրում, աշխատանքների կատարման ծավալը, հա

   

(50.0)

(82.3)

x

x

x

x

Որակական

Մշակված չէ

       

x

x

x

x

Ժամկետայնության

Հաշվետու տարվա դեկտեմբեր ամիս

       

x

x

x

x

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

X

X

X

0.0

0.0

0.0

0.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը002 Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ ԱԾ02
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման արդյունքում աղքատության նվազեցում, բույսերի և կենդանիների պահպանություն և վերարտադրության աճի ապահովում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կազմակերպություններ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան