ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2011 թվականի N 762-Ա
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին 2011 թվականի օգոստոսի 14-16-ը և 22-24-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, իսկ 2011 թվականի օգոստոսի 25-27-ը՝ Շվեյցարիայի Համադաշնություն՝ «CANDLE» նախագծի վերաբերյալ բանակցություններ վարելու և պայմանագիր կնքելու նպատակով:
2. Ս. Հարությունյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.3 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի 01 բաժնի 04 խմբի 01 դասի «03. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի շրջանակներում՝ «CANDLE» ինստիտուտի ֆինանսական միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Հարությունյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|