Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 88
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.11.28/18(51) Հոդ.32
Ընդունող մարմին
Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.11.2007
Ստորագրող մարմին
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2007 թվականի թիվ 88

քաղ. Երևան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քննության առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունները և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով.

Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի ավագանին որոշում է`

 

1

2008 թ. համայնքի տարածքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը

Դրույքա-չափը

1.1

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար՝

 
 

- հիմնական օբյեկտների համար

 
 

ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000

 

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝

 
 

բա) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

100000

 

բբ) 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

 

բգ) 1001 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

 

- ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

 
 

գ) մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

15000

 

դ) 20 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

25000

1.2

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝

 

1.4

Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար

 
 

- հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

21875

 

- ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

12500

1.5

Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության տեղական տուրք

 
 

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության յուրաքանչյուր օրվա համար

350

1.6

Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար

350000

1.7

Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար

 
 

ա) առևտրի օբյեկտների համար

50000

 

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

175000

 

գ) բաղնիքների (սաունաների) համար

250000

 

դ) խաղատների կազմակերպման համար

0

 

ե) շահումով խաղերի կազմակերպման համար

500000

 

զ) վիճակախաղերի կազմակերպման համար

150000

1.8

Համայնքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար

5000

1.9

Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է

 
 

- ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2000

 

- թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

3000

 

- այլ արտաքին գովազդի համար

1500

 

- դատարկ գովազդային վահանակների համար

700

1.1

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար

1000

2

Համայնքի տարածքում արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար

1000

2.1

Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար թաղապետարանի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

10000

 

- մինչև 20 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում

30000

 

- 20 քմ-ից 100 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում

50000

2.3

Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար թաղապետարանի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

5000

 

Թաղապետարանի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար

5000

Համայնքի ղեկավար՝

Ա. Քոթանջյան