Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2003-20.02.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.02.10/1(2) Հոդ.9
Ընդունող մարմին
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
03.04.2001
Ստորագրող մարմին
Շենգավիթ համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2001 թվականի թիվ 19

քաղ. Երևան 

 

 ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով նպատակահարմարությունից և համայնքի շահերից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներով,

 

Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է`

 

 1. Տալ համաձայնություն Շենգավիթ համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքներն օտարելու մասին:

 2. Հաստատել ազատ, վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների աճուրդով օտարման կարգը (հավելված 1):

 3. Հաստատել վարձակալությամբ տրված ոչ բնակելի տարածքների օտարման կարգը (հավելված 2):

 4. Աճուրդային միջոցով վաճառքի կարգը և ուղղակի վաճառքի միջոցով ստացման կարգը հանդիսանում են սույն որոշման անբաժանելի մասը:

 5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության (գործադիր տնօրեն` Հ. Սահակյան) և թաղապետարանի ֆինանսական և էկոնոմիկայի (պետ` Ա. Տեր-Թորոսյան) և իրավաբանական (պետ` Ռ. Մարգարյան) բաժինների վրա:

 6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ Մ. Սարգսյանի և ավագանու վրա:

 

Թաղապետ

Մ. Սարգսյան

 

 

 Հավելված 1

 

 ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԶԱՏ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՉՏՐՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ

 

 Կ Ա Ր Գ

 

Գ Լ ՈՒ Խ  1

Ընդհանուր դրույթներ

 

 1. Սույն կարգով սահմանվում է Շենգավիթ համայնքի սեփականություն հանդիսացող ազատ, վարձակալությամբ չհանձնված ոչ բնակելի տարածքների (այսուհետ` տարածքներ) և առանձին կանգնած ոչ բնակելի շինությունների աճուրդով վաճառքի գործընթացը:

 2. Տարածքների օտարումը կատարվում է բաց աճուրդի ձևով` հոլանդական կամ դասական աճուրդի եղանակով: Աճուրդի եղանակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում է ավագանին:

 3. Աճուրդով վաճառքի դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում:

 4. Համայնքի ավագանին թաղապետի ներկայացմամբ հաստատում է աճուրդով վաճառքի մեկնարկային գինը, որը որոշվում է տարածքի շուկայական գնին համապատասխան և աճուրդի եղանակը:

 5. Տարածքի աճուրդով վաճառքը կատարվում է թաղապետի կողմից այդ նպատակով ստեղծված աճուրդային հանձնաժողովի միջոցով:

 

 2. Աճուրդի վերաբերյալ տեղեկատվությունը

 

 6. Ավագանու կողմից տվյալ տարածքի աճուրդով վաճառքի մասին որոշում ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է տեղեկատվություն և աճուրդից առնվազն 10 օր առաջ հրապարակում մամուլում:

 7. Նշված տեղեկատվությունը պետք է ներառի.

 ա) վաճառվող տարածքի անվանումը, հասցեն և բնութագրական տվյալները

 բ) մեկնարկային գինը, վճարելու ձևը և կարգը

 գ) վճարումների ձևը և կարգը

 դ) աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջին ժամկետը, կարգը և ընդունող հանձնաժողովի հասցեն

 ե) աճուրդի անցկացման ձևը, ամսաթիվը և այլն

 զ) աճուրդի մասնակցության վճարի կարգը

 է) աճուրդի մասնակցի և դիտորդի տոմսերի գները:

 

 3. Աճուրդի մասնակցության պայմանները

 

 8. Աճուրդի մասնակցության վճարը և դիտորդի տոմսի գինը հաշվարկվում է` աճուրդի մասնակցի համար 10 հազ. դրամ գումարած մեկնարկային գնի 1%-ը, իսկ դիտորդի համար 5.0 հազ. դրամ:

 9. Աճուրդին մասնակցելու իրավունք են ձեռք բերում այն սուբյեկտները, որոնք սահմանված ժամկետում ներկայացրել են հայտերը և պահանջվող փաստաթղթերը:

 10. Աճուրդին մասնակցելու համար հանձնաժողովին են ներկայացվում.

 ա) աճուրդի մասնակցության հայտը, որի ձևը սահմանում է հանձնաժողովը.

 բ) աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը.

 գ) ընկերության հիմնադիր փաստաթղթերի պատճենները, եթե հայտ ներկայացնողը իրավաբանական անձ է:

 11. Աճուրդի մասնակցության իրավունք ձեռք բերած սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար վաճառվում են դիտորդի տոմսեր:

 12. Աճուրդի մասնակցի և դիտորդի տոմսերը տպագրվում և գները որոշվում են հանձնաժողովի կողմից, իսկ վաճառքից գոյացած եկամուտները մուտքագրվում են համայնքի բյուջե` աճուրդի անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:

 13. Աճուրդի մասնակցության հայտերի, մասնակցի տոմսերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 1 օր առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում են մինչև աճուրդի սկսվելը:

 

 4. Հոլանդական եղանակով աճուրդի անցկացման կարգը

 

 14. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով:

 15. Նշված քայլերով մեկնարկային գինը իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը բարձրացնելով իր տոմսին համապատասխանող համարը տալիս է իր համաձայնությունը, հայտարարված գնով գույքը ձեռք բերելու մասին:

 16. Աճուրդի ժամանակ վաճառքի գինը չի կարող իջեցվել մեկնարկային գնի 50%-ից:

 17. Աճուրդի հաղթող է համարվում այն մասնակիցը, ով առաջինն է տալիս իր համաձայնությունը, հայտարարված գնով գույքի գնման մասին:

 18. Աճուրդը համարվում է չկայացած.

 ա) մեկնարկային գինը 50%-ի չափով նվազեցնելու պայմաններով, գնորդների բացակայության դեպքում.

 բ) երկուսից պակաս մասնակիցների դեպքում:

 19. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսը և վճարել իր առաջարկած գնի 5%-ի չափով գումար, որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում:

 20. Աճուրդի հաղթողի առաջարկած գնի 5%-ի չափով գումարը և մասնակցության վճարը հաշվարկվում են հաղթողի կողմից վճարման ենթակա գումարի մեջ:

 21. Եթե աճուրդի հաղթողը չի կատարում սույն կարգի 20-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած մասնակցության վճարը չի վերադարձվում և նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից: Այդ դեպքում գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:

 

 5. Դասական եղանակով աճուրդի անցկացման կարգը

 

 22. Աճուրդն սկսվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով:

 23. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը ձեռք բերելու մասին: Յուրաքանչյուր գնորդ կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ գույքի չափից ոչ պակաս գումարով:

 24. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

 25. Հայտարարված գնով գույք ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս, գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

 26. Գույքի առավելագույն արժեքն առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից առաջարկված գինը 3-րդ անգամ հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող և պարտավոր է կատարել սույն կարգի 20-րդ կետով նախատեսված պարտավորությունը:

 27. Դասական եղանակով աճուրդի դեպքում ևս գործում են սույն կարգի 21 և 22 կետերի պահանջները:

 

 6. Աճուրդը չկայացած համարելը

 

 28. Աճուրդը համարվում է չկայացած.

 ա) եթե աճուրդի հաղթողը սահմանված ժամկետում չի կատարել վճարումը,

 բ) սույն կարգի 19-րդ կետով սահմանված կարգով,

 գ) աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

 

7. Աճուրդի գործարքների ձևակերպումը

 

 29. Հանձնաժողովը կազմում է տարածքի աճուրդով վաճառքի մասին արձանագրություն, որը աճուրդի անցկացումից հետո ստորագրվում է գնորդի և հանձնաժողովի անդամների կողմից:

 30. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին տրվում է վճարման հանձնարարագիր` 2 օրինակից, որից մեկը մնում է հանձնաժողովում: Վճարման հանձնարարականում նշվում է գնորդի կողմից մուծման ենթակա չափը և մուծման վերջին ժամկետը:

 31. Աճուրդի հաղթողը պարտավոր է 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը:

 32. Աճուրդի արդյունքներով կայացվում է տարածքը համապատասխան գնորդին վաճառելու մասին թաղապետի որոշում, որի հիման վրա գույքի գնորդի հետ, աճուրդի կայացման օրվանից 45 օրվա ընթացքում կնքվում է տարածքի վաճառքի պայմանագիր:

 33. Առուծախի պայմանագիրը կնքվում է ՀՀ քաղ. օր-ով սահմանված կարգով:

 34. Տարածքի սեփականության իրավունքը համարվում է գնորդին փոխանցված` վերջինիս սեփականության իրավունքը գրանցելու պահից:

 

 

 Հավելված 2

 

 ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ

 

 Կ Ա Ր Գ

 

 1. Սույն կարգով սահմանվում է Շենգավիթ համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրված ոչ բնակելի տարածքների (այսուհետ` տարածքներ) օտարման գործընթացը:

 2. Օտարման ենթակա են ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները և առանձին կանգնած ոչ բնակելի շինությունները:

 3. սույն կարգով չեն կարող օտարվել.

 ա) այն տարածքները, որոնք «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընդգրկված են տեղական գույքի մասնավորեցման ծրագրում և ցուցակներում.

 բ) թաղապետարանի և նրան ենթակա կազմակերպությունների (հիմնարկների, իրավաբանական անձանց) կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ և շահագործման համար պիտանի տարածքները.

 գ) այն տարածքները, որոնց օտարման հետևանքով կարող է անհնարին դառնալ վարձատուին պատկանող, վարձակալության չհանձնված գույքի օգտագործումը:

 4. Տարածքների օտարումը վարձակալներին կատարվում է երկու եղանակով`

 ա) ուղղակի վաճառքի ձևով.

 բ) ՀՀ քաղ. օր-ի 627 հոդվածով սահմանված կարգով վարձակալած գույքը գնելու միջոցով:

 5. Տարածքի գինը հաշվարկվում է շուկայական գնին համապատասխան, որը որոշվում է նման իրավասություն ունեցող անշարժ գույքի գործակալության կողմից և հաստատվում է ավագանու որոշմամբ:

 6. Վաճառքի տեսակը ընտրվում է ըստ գնորդի հայեցողության, հետևյալ պայմանով.

 ա) տարածքի շուկայական գինը միանվագ վճարելու դեպքում, օտարումը կատարվում է անմիջական վաճառքի ձևով: Նման դեպքում կիրառվում է զեղչ` տարածքի շուկայական գնի 30%-ի չափով.

 բ) Վարձակալած գույքը գնելու տարբերակով տարածքի օտարման դեպքում, տարածքի արժեքի 50%-ը վճարվում է միանվագ, մնացած 50%-ը վճարվում է աստիճանաբար` մինչև պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետի ավարտը: Այս դեպքում գնորդը սեփականության իրավունք է ձեռք բերում տարածքի գինն ամբողջությամբ մարելուց հետո:

 7. Վարձակալած տարածքը գնելու իրավունք ունեն միայն այն վարձակալները, ովքեր մինչև տարածքի օտարման համապատասխան պայմանագիր կնքելը` մարել են տարածքի հետ կապված բոլոր նախկին վարձավճարները և կոմունալ ծառայությունների վարձը:

 8. Տարածքի օտարումը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կատարվում է թաղապետի որոշման հիման վրա` ՀՀ քաղ. օր-ով սահմանված կարգով առուվաճառքի համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2002, թիվ 2 20.02.2003, թիվ 19
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան