Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2002.12.30/1(1)
Ընդունող մարմին
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
03.04.2001
Ստորագրող մարմին
Շենգավիթ համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

N 21

03.04.2001 թ.

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻ ԶԵՂՉ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զեկ. Մ. Սարգսյան

 

Շենգավիթի թաղապետարանի Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Հ. Սահակյանը 2001թ. մարտի 3-ին թիվ 22/44-պաշտ. 30 զեկուցագրով դիմել է թաղապետարան նշելով, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարդապետյանի կողմից 13.02.01թ. թաղապետարան ուղարկված թիվ 02/11-177 գրության մեջ նշվել է, որ ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների միությունը դիմել է քաղաքապետարան, խնդրելով քննարկել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներից բնակարանների սպասարկման վարձի արժեքը 50%-ով գանձելու վերաբերյալ հարցը` ելնելով ՀՀ կառավարության 18.03.97թ. թիվ 47 որոշման 3-րդ կետի պահանջներից:

Քաղաքապետի տեղակալը խնդրել է համայնքի ավագանու նիստում քննարկել վետերանների միության խնդրանքը և արդյունքների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանին:

Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Հ. Սահակյանը նշել է նաև, որ համայնքը ունի 689,8 հազ. քմ բնակելի տարածք, որից 18,7 հազ. քմ-ում բնակվում են 50%-ի զեղչի արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող 619 ընտանիքներ և եթե ավագանու որոշմամբ սահմանվի սպասարկման վարձի 50%-ի զեղչի վճարման արտոնություն, ապա նշված ընտանիքներից սպասարկման վարձը յուրաքանչյուր ամիս պակաս է գանձվելու 93500 դրամի չափով: Հ. Սահակյանը միաժամանակ խնդրել է լուծել նաև նշված գումարի փոխհատուցման հարցը:

Հիմք ընդունելով Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Հ. Սահակյանի 03.03.01 թ. թիվ 22/44-պաշտ. 30 զեկուցագիրը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարդապետյանի 13.02.01 թ. թիվ 02/11-177 գրությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.03.97թ. «Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները հաստատելու մասին» թիվ 47 որոշման 3-րդ կետի պահանջով, Շենգավիթ համայնքի ավագանին

 

Որոշում է.

 

1. 2001թ. ապրիլի 1-ից համայնքի սեփականությունը հանդիսացող բնակելի շենքերում բնակվող Հայրենական մեծ պատերազմի 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների, մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների համար սահմանել բնակարանների սպասարկման վարձի ամսական վարձավճարի վճարման 50%-ի զեղչ:

2. Հանձնարարել Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերությանը (գործադիր տնօրեն Հ. Սահակյան) եռամսյակը մեկ ներկայացնել բնակարանների սպասարկման վարձի 50%-ի զեղչից օգտվող ընտանիքների ցուցակը:

3. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Շ և ՇՇ «Շենգավիթ» ՓԲ ընկերության (գործադիր տնօրեն Հ. Սահակյան) վրա:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ Մ. Սարգսյանի և ավագանու վրա:

 

Թաղապետ`

Մ. Սարգսյան

    

Իսկականի հետ ճիշտ է`

Թաղապետարանի քարտուղար

Ա. Աբրահամյան