Գլխավոր տեղեկություն
Համար
N 1235-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.01.26/1(12) Հոդ.1306
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1235-Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՐՊԵՍ ՇԱՀՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում որպես շահում տրամադրվող մարդատար ավտոմեքենաների գնման ընթացակարգի արդյունքների արձանագրությունը` համաձայն հավելվածի, որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի միջև կնքված N ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7/2 գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 1
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 25-ի N 1235-Ն որոշման

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

 ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ԾԱԾԿԱԳՐՈՎ (2-ՐԴ ՉԱՓԱԲԱԺՆՈՎ) ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

1. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, որը գտնվում է Երևանի Մ. Խորենացու 3 հասցեում, 2011 թվականի մարտի 26-ին հայտարարել էր ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգ, որի գնման առարկա էր հանդիսանում մարդատար ավտոմեքենաների ձեռքբերումը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի գնման առարկան բաղկացած էր երկու չափաբաժնից:

 

2. ԳՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆՄԱՆ ՁԵՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

Մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում որպես շահում մարդատար ավտոմեքենաների տրամադրելու անհրաժեշտությամբ:

Ապրանքի ձեռքբերման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2011 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգը կազմակերպվել է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն (ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշում):

 

3. ՀՐԱՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գնահատող հանձնաժողովը 2011 թվականի մարտի 18-ի որոշմամբ հաստատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի հայտարարության տեքստը և հրավերը, 2011 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի հրավերում:

Մասնակիցների ներգրավման նպատակով 2011 թվականի մարտի 26-ին լիազոր մարմնի ինտերնետային կայքում հրապարակվել է հայտարարություն, հրավերում կատարված փոփոխության մասին 2011 թվականի ապրիլի 15-ին հրապարակվել է հայտարարություն: «Հայոց Աշխարհ» օրաթերթում 2011 թվականի մարտի 29-ին տպագրվել է N ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի հայտարարությունը:

 

4. ԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի գնման վերաբերյալ հարցումներ չկան և պարզաբանումներ չեն ներկայացվել:

 

5. ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի 2-րդ չափաբաժնով, սահմանված կարգով և ժամկետում հայտ են ներկայացրել հետևյալ մասնակիցները`

 

NN
ը/կ

Մասնակցի անվանումը

Իրավաբանական հասցեն,
հեռախոսահամարը

1.

«ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ

ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Մալիշկա, հեռ. 28-99-47

2.

«Մուրան» ՍՊԸ

ք. Երևան, Տիգրանյան-1, փակ. 1, հեռ. 24-99-14

3.

«Մեգնա» ՍՊԸ

ք. Երևան, Տիգրանյան-1, փակ. 1, հեռ. 24-99-14

 

6. ՀԱՅՏԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՆԵՐԸ

 

Մասնակիցների կողմից մեկ միավոր ավտոմեքենայի համար առաջարկված գները հետևյալն են`

 

Մասնակցի անվանումը

Ապրանքի անվանումը

Գնի առաջարկը` ներառյալ ԱԱՀ-ն
 (ՀՀ դրամ)

ԱԱՀ-ն
(ՀՀ դրամ)

«ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ

մարդատար ավտոմեքենա` HYUNDAI ELANTRA new մակնիշի

5600000

933333

«Մուրան» ՍՊԸ

մարդատար ավտոմեքենա` NISSAN SUNNY PE2011 մակնիշի

6200000

1033333

«Մեգնա» ՍՊԸ

մարդատար ավտոմեքենա` Renault Logan 1.6L մակնիշի

5690000

948333

 

7. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ա) բաց ընթացակարգի հրավերով սահմանված կարգով` բաց ընթացակարգի մասնակիցների որակավորման տվյալները գնահատվել են նշված ձևով`

 

NN
ը/կ

Մասնակցի գնահատվող չափանիշները

Բաց ընթացակարգի

մասնակիցների գնահատման

արդյունքները *

 «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ

«Մուրան» ՍՊԸ

«Մեգնա»
ՍՊԸ

1

Բաց ընթացակարգի հայտ պարունակող ծրարը կազմելու և ներկայացնելու համապա-տասխանությունը սահմանված կարգին

համապա- տասխանում է

համապա- տասխանում է

համապա- տասխանում է

2

Բացված ծրարում բաց ընթացակարգի հրավերով պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխա-նությունը բաց ընթացակարգի հրավերով սահմանված պահանջներին

համապա- տասխանում է

չի համապա- տասխանում

համապա-տասխանում է

3

Ոչ գնային առաջարկի (տեխնիկական առաջարկ) առաջարկած գնման առարկայի տեխնիկական հատկանիշների համապատասխանությունը բաց ընթացակարգի հրավերով սահմանված նվազագույն պահանջներին

համապա- տասխանում է

չի համապա- տասխանում

չի համապա- տասխանում

4

Ներկայացրած ֆինանսական ցուցանիշների` գնային առաջարկի և ինքնարժեքի հաշվարկման ճշտությունը (հայտով ներկայացված գնային առաջարկի թվերով և տառերով արտահայտված տվյալների համապատասխանությունն ու դրանց, ինչպես նաև ինքնարժեքի հաշվարկման (թվաբանական) ճշտությունը)

համապա- տասխանում է

համապա-տասխանում է

համապա- տասխանում է

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

համապա- տասխանում է (ճիշտ է)

չի համապա-տասխանում

չի համապա-տասխանում

 

* Մասնակցի որակավորման հատկանիշներին տրվում է հրավերի պահանջներին «Համապատասխանում է» կամ «Չի համապատասխանում» գնահատականներ:

Չափանիշներից որևէ մեկին չբավարարելու (տողերից որևէ մեկում «Չի համապատասխանում» ստանալու) դեպքում մասնակցի հայտը մերժվում է.

 

NN
ը/կ

Մասնակցից պահանջվող տվյալների գնահատման չափանիշները**

Ընտրված Մասնակցի «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ գնահատման
արդյունքները**

ա

Մասնագիտական գործունեության համապատասխանությունը պայմանագրով նախատեսված գործունեությանը

համապատասխանում է

բ

Մասնագիտական փորձառություն

համապատասխանում է

գ

Ֆինանսական միջոցներ

համապատասխանում է

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

համապատասխանում է

 

** Չափանիշներից որևէ մեկին չբավարարելու (տողերից որևէ մեկում «Չի համապատասխանում» ստանալու) դեպքում մասնակցի հայտը մերժվում է.

բ) հիմք ընդունելով հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկները հանձնաժողովը որոշեց հաստատել բաց ընթացակարգի մասնակիցների գնահատման արդյունքները`

 

 Մասնակցի անվանումը

 Ընդհանուր գնահատականը

   

 «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ

 բավարար

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և բաց ընթացակարգի հրավերի պահանջների համաձայն, հանձնաժողովը որոշեց՝ բաց ընթացակարգի հաղթող (առաջին տեղ զբաղեցնող) ճանաչել «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ին՝ որպես բավարար գնահատված բաց ընթացակարգի հայտ և տնտեսապես շահավետ գնային առաջարկ ներկայացրած մասնակից:

 

8. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԴՐԱ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

1. «Մուրան» ՍՊԸ-ի հայտը մերժվել է բացված ծրարում բաց ընթացակարգի հրավերով պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց անհամապատասխանությունը բաց ընթացակարգի հրավերով սահմանված պահանջներին և ոչ գնային առաջարկի (տեխնիկական առաջարկ) առաջարկած գնման առարկայի տեխնիկական հատկանիշների անհամապատասխանությունը բաց ընթացակարգի հրավերով սահմանված նվազագույն պահանջներին` չափանիշներով:

2. «Մեգնա» ՍՊԸ-ի հայտը մերժվել է ոչ գնային առաջարկի (տեխնիկական առաջարկ) առաջարկած գնման առարկայի տեխնիկական հատկանիշների անհամապատասխանությունը բաց ընթացակարգի հրավերով սահմանված նվազագույն պահանջներին` չափանիշներով:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ԻՍԿ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԴՐԱ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

2011 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի միջև` վերջինիս կողմից համապատասխան պայմանագրի կատարման ապահովումը ներկայացնելուց հետո կնքվել է 75 հատ HYUNDAI ELANTRA new մակնիշի մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման N ՀՀ ԿԱՊԵԿ ԱՊՁԲ-7/2 գնման պայմանագիրը` 420000000 (չորս հարյուր քսան միլիոն) դրամ գումարով:

 

10. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի վերաբերյալ անգործության ժամկետ է հայտարարվել 2011 թվականի հունիսի 6-17-ը ներառյալ, այդ ընթացքում բողոքներ չեն ներկայացվել:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան