Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2011-02.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.08.16/20(403) Հոդ.314
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.07.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611377

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հուլիսի 2011 թ.
ք. Երևան

N 50-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ, ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հանրապետության Նախագահի թեկնածուի վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011թ. հուլիսի 29-ի
N 50-Ն որոշման

 

N_______

« ____ » ___________ 20 թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ, ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի _________________________________________________________

                     (անուն, հայրանուն, ազգանուն)

 
անձնագիր` ______________________, 

(սերիա, համար)

տրված`____________________________

(ամսաթիվ և ում կողմից)

 

վերջին տասը տարում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ պետության քաղաքացիություն չունի և վերջին տասը տարում մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում:

___________________________________
(լիազոր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն)

________________
  (ստորագրություն)

 

Կ.Տ.