ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 29 դեկտեմբերի 2014 թ.  | 
N 571-Ա | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի N 25/6 եզրակացությունը.
Հրամայում եմ`
ՈՒժը կորցրած ճանաչել.
1. «ԱՐՍԵՆ ԵՎ ՈՐԴԻ ԱՎԱԳՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00044 լիցենզիան:
2. Անհատ ձեռնարկատեր ԿԱՐԱՊԵՏ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 02047 լիցենզիան և N 00001 ներդիրը:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  | 
 Գ. Բեգլարյան  |