Գլխավոր տեղեկություն
Համար
N 772-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.01/16(399) Հոդ.255
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
19.05.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10311250

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

   

10 մայիսի 2011 թ. N 298-Ն

19 մայիսի 2011 թ. N 772-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման 150-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

Հաստատել ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգը` համաձայն հավելված 1-ի:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

Տ. Դավթյան

ՀՀ  կառավարությանն առընթեր պետական

 եկամուտների կոմիտեի նախագահ

 

Գ. Խաչատրյան 

 

 

Հավելված 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2011 թվականի մայիսի 10-ի N 298-Ն և
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թվականի մայիսի 19-ի N 772-Ն
համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ

 

1. ՀՀ կառավարության 2008 թ. օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման համաձայն յուրաքանչյուր ավտոգազալիցքավորման ճնշակայան (այսուհետ` ԱԳԼՃԿ) պետք է ունենա կապարակնքման սխեմա` հաստատված Չափագիտության ազգային մարմնի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

2. ԱԳԼՃԿ-ն շահագործելիս անցկացվում է ստուգաչափում` օրենքով սահմանված կարգով:

3. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը իր հաշվառման վայրի Հարկային տեսչություն (այսուհետ` Հարկային տեսչություն) է ներկայացնում ավտոգազալիցքավորման աշտարակի տեսակի հաստատման սերտիֆիկատը և յուրաքանչյուր աշտարակի համար ստուգաչափման մասին առանձին վկայական:

4. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը պարտավոր է Չափագիտության ազգային ինստիտուտ ներկայացնել ԱԳԼՃԿ-ի կապարակնքման սխեման, որը և հաստատվում է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:

5. Գազի հնարավոր լրացուցիչ արտահոսքը բացառելու համար ԱԳԼՃԿ-ի գազաբաշխիչ կայանը, գազի հանգույցները և խողովակաշարերը պետք է կապարակնքված լինեն համատեղ Հարկային տեսչության և Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:

6. ԱԳԼՃԿ-ի գազաբաշխիչ կայանի, գազի հանգույցների և խողովակաշարերի վրա տեղադրված կապարակնիքները վնասված կամ հանված լինելու դեպքում, Հարկային տեսչության և (կամ) Չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը կազմում են արձանագրություն` համաձայն Ձև 1-ի:

7. Արձանագրությունը ստորագրվում է Հարկային տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի և ԱԳԼՃԿ-ի ներկայացուցչի կողմից, վերջինիս հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ նշվում է հրաժարվողի անուն-ազգանունը և պաշտոնը: Արձանագրությունը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկն ուղարկվում է Հարկային տեսչություն, մյուսը` Չափագիտության ազգային ինստիտուտ, երրորդ օրինակը մնում է ԱԳԼՃԿ-ում:

8. Մեխանիզմների նորոգման և այլ աշխատանքներ կատարելու համար, երբ անհրաժեշտ է հանել կապարակնիքը, ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը մինչ հայտ ներկայացնելը տվյալները գրանցում է համաձայն Ձև N 2-ի, որտեղ նշվում է գումարային հաշվիչի և արդյունաբերական հաշվիչի ցուցմունքները:

9. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը վերանորոգման աշխատանքներ կատարելու դեպքում հայտ է ներկայացնում Չափագիտության ազգային ինստիտուտ և ստանում համապատասխան թույլտվություն կապարակնիքը հանելու համար:

10. Չափագիտության ազգային ինստիտուտը Հարկային տեսչությանը տեղեկացնում է ԱԳԼՃԿ-ի տնօրինության կողմից ներկայացված հայտի վերաբերյալ:

11. Եթե ԱԳԼՃԿ-ի աշխատակիցները հայտնաբերում են, որ կապարակնիքը վնասված կամ հանված է, ապա ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը պարտավոր է 24 ժամվա ընթացքում տեղեկացնել Հարկային տեսչությանը կամ Չափագիտության ազգային ինստիտուտին: Գումարային հաշվիչի ցուցմունքի և արդյունաբերական հաշվիչի ցուցմունքի տվյալները գրանցելով (համաձայն Ձև N 3-ի) և կասեցնելով տվյալ գազալիցքավորող աշտարակի հետագա շահագործումը:

12. Եթե Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից հայտնաբերվում են թերություններ, ապա այդ մասին գրավոր տեղյակ է պահվում Հարկային տեսչությանը, եթե Հարկային տեսչության կողմից հայտնաբերվում է մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև 5% և ավելի տարբերություն` տեղյակ է պահվում Չափագիտության ազգային ինստիտուտ` հետագա քայլեր ձեռնարկելու համար:

13. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունն է պատասխանատու ԱԳԼՃԿ-ի տեխնիկական շահագործման համար:

 

Ձև N 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ՎՆԱՍՎԱԾ ԿԱՄ ԲԱՑԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____________________________________________________________________________
Ավտոգազալիցքավորման ճնշակայանի (ԱԳԼՃԿ) անվանումը

 

Ես _________________________________________________________________________

անուն, ազգանուն, պաշտոն

 

ԱԳԼՃԿ-ի կապարակնիքների զննման ժամանակ հայտնաբերել եմ,

 

որ________________________________________________________________________

 

_________________________________________ կնիքը վնասված և (կամ) բացակայում է`

 

____________________________________________________________________________
(նշել հատվածը)

 

Գումարային հաշվիչի ընդհանուր ցուցմունքը`
__________________________________________________________________________

 

Արդյունաբերական հաշվիչի ցուցմունքը

__________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________________
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

__________________________________________________________________________________________
Չափագիտության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի ներկայացուցիչ
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

_________________________________________________________________________________________
ԱԳԼՃԿ-ի ներկայացուցիչ`
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

(Կազմված է երեք օրինակից)

 

«______»____________20  թ.

 

Ձև N 2

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Հ/հ

Սարքավորման անվանում

Սարքավորման
գործարանային
կամ գույքագրման համար

Սարքավորման
աշխատանքի դադարեցման ամսաթիվ

Գումարային հաշվիչի ցուցմունք

Արդյունա-բերական հաշվիչի ցուցմունք

Աշխատանքի դադարեցման պատճառ

Այլ նշումներ

               
               
               
               
               
               
               
               

Ձև N 3

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

(ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)

 

Ստուգաչափողի կանչ

Սարքավորման ներդրումը շահագործման մեջ

Նորոգման աշխա- տանքներ
կատարողի
(անուն, ազգանուն)

Գումարային հաշվիչի ցուցմունքը
Նորոգման աշխա-տանքներ կատարողի անուն, ազգանուն

Աշխատանքի ընդունում և հանձնում
(ստորագրություն)

Այլ նշումներ

Ամսաթիվ, ժամ

Հայտն ընդունողի անուն, ազգանուն

Ներդրման
ամսաթիվ, ժամ

Գումա-րային հաշվիչի ցուցմունքը

Արդյու-նաբե-
րական հաշվիչի ցուցմունքը

Ընդունում

Հանձնում