«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2011 թ. |
թիվ 177-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում է.
1. 2011 թվականի օգոստոսի 25-ից շրջանառության մեջ դնել «Ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Միշել Պլատինի» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. հուլիսի 12 |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 177-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. «Միշել Պլատինի» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ֆուտբոլի արքաները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Միշել Պլատինի» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPUBLIC OF ARMENIA» մակագրության միջև ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը «2011»:
Հուշադրամի դարձերեսին Ֆրանսիայի ազգային դրոշի գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ միասին ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Միշել Պլատինիի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Միշել Պլատինիի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «MICHEL PLATINI» գրառումը:
Հուշադրամը` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամի էսքիզների հեղինակն է Քշիշտոֆ Սոկոլը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը | |
Անվանական արժեքը |
100 դրամ |
1.1 «ՄԻՇԵԼ ՊԼԱՏԻՆԻ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|