«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
28 ապրիլի 2011 թ. N 70-Ն |
28 ապրիլի 2011 թ. N 54-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻԱՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների» թիվ 44 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագիր ժամանակացույցի 2-րդ կետի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կորպորատիվ ցանցի միջոցով միացում հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գերատեսչական կորպորատիվ ցանցերի միջև` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանումում տեղակայված սերվերային մեքենաների միջև միացում իրականացնելու միջոցով:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրվող տեղեկությունների ցանկը` ըստ հավելված 1-ի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական համակարգից էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանցման անհրաժեշտության դեպքում, դրանց կազմը փոխանցման ձևաչափը կսահմանվի լրացուցիչ:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Խ. Կարայանին` համաձայնեցնել էլեկտրոնային կապուղով տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը և սույն հրամանի N 1 հավելվածի 2-րդ կետով նախատեսված էլեկտրոնային հարցումների ձևաչափերը:
5. Սույն համատեղ հրամանի հսկողությունը հանձնարարել Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Խ. Կարայանին:
Ե. Զախարյան |
Հ . Թովմասյան |
Հավելված 1 |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին էլեկտրոնային եղանակով փոխանցվող տեղեկությունների
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Կադաստրային տվյալների միասնական էլեկտրոնային բազայում ներառելու նպատակով տրամադրվում են իրավաբանական անձ հանդիսացող գրանցման սուբյեկտների մասին հետևյալ տեղեկությունները.
1) Իրավաբանական անձի պետական գրանցման վերաբերյալ`
ա. իրավաբանական անձի անվանումը (ներառյալ` ֆիրմային անվանումը և կազմակերպական-իրավական ձևը).
բ. պետական գրանցման վկայականի սերիան և համարը.
գ. իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
դ. պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
ե. հարկ վճարողի հաշվառման համարը.
զ. գտնվելու վայրը.
է. իրավաբանական անձի տեսակը.
ը. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները։
2) Տեղեկություններ իրավաբանական անձանց իրավահաջորդության վերաբերյալ, այդ թվում`
ա. իրավաբանական անձի իրավանախորդի վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկությունները.
բ. իրավահաջորդության հիմքը (վերակազմավորում, բաժանում, առանձնացում և այլն).
3) Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի էլեկտրոնային պատճենը:
2. Սույն հավելվածի 1-ին կետով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են Կադաստրի պետական կոմիտեի «Տեղեկատվական Կենտրոն» ստորաբաժանման սերվերային համակարգչի վրա տեղակայված համակարգչային որոնողական ծրագրի միջոցով: