Գլխավոր տեղեկություն
Համար
N 1136-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2004.03.12/1(9) Հոդ.1232
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2011 թվականի N 1136-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոսով փոխհատուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոսով փոխհատուցումն իրականացվելու է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջոցով:

3. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

4. Գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ապրանքների սերտիֆիկացման 50 տոկոսով փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 10000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոսով փոխհատուցման գործընթացը փորձնական է:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 566-Ն որոշմամբ հաստատված՝ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի օրինակելի ձևի.

2) հատկացված ֆինանսական միջոցների սպառումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն տրամադրված փոխհատուցման մասին և առաջարկություններ դրա շարունակականության ապահովման նպատակահարմարության վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 4-ի N 1136-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների (այսուհետ` սուբյեկտ) կողմից արտադրվող ապրանքների (այսուհետ` արտադրանք) համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և (կամ) իրացման համապատասխանության սերտիֆիկատ կամ այլ համարժեք փաստաթուղթ (այսուհետ` սերտիֆիկատ) տալու համար կատարված ծախսերի պետական փոխհատուցման կարգը:

2. Սերտիֆիկատին համարժեք է համարվում այն փաստաթուղթը, որը սուբյեկտին իրավունք է տալիս իր արտադրանքը ներմուծելու տվյալ երկիր:

3. Չեն փոխհատուցվում այն երկրների կողմից տրամադրված սերտիֆիկատները, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի սերտիֆիկատների փոխադարձ ճանաչելիության մասին համաձայնագրեր:

4. Սույն կարգով փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն սուբյեկտների կատարած ծախսերը, որոնց աշխատողների միջին ցուցակային թիվը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը:

5. Սուբյեկտի կողմից սերտիֆիկատի ստացման համար կատարված ծախսերի 50 տոկոսով փոխհատուցում ստանալու նպատակով սուբյեկտը կարող է դիմել համապատասխան սերտիֆիկատի առկայության դեպքում:

6. Մեկ տարում սուբյեկտը կարող է փոխհատուցում ստանալ մեկ անգամ` տվյալ տարում ստացած սերտիֆիկատի համար ծախսած գումարի 50 տոկոսի չափով:

7. Սույն կարգի իմաստով փոխհատուցման ենթակա ծախսերը ներառում են`

1) լաբորատոր փորձարկման համար կատարված ծախսերը.

2) սերտիֆիկատի ստացման համար կատարված ծախսերը:

8. Սուբյեկտը փոխհատուցում ստանալու նպատակով հայտ է ներկայացնում հիմնադրամի մարզային մասնաճյուղ կամ ներկայացուցչություն` համաձայն N 1 ձևի: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով: Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել`

1) սերտիֆիկացնող մարմնի կողմից տվյալ արտադրանքի համար տրված սերտիֆիկատի պատճենը.

2) պայմանագրի պատճենը (առկայության դեպքում).

3) հաշիվ-ապրանքագրի և վճարման անդորրագրի պատճենները.

4) տեղեկատվություն՝ համաձայն N 2 ձևի.

5) այլ տեղեկություն՝ դիմողի ցանկությամբ:

9. Սուբյեկտն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիության համար:

10. Սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերի բացակայության կամ պահանջներին չհամապատասխանելու դեպքում հիմնադրամը սուբյեկտից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկատվություն:

11. Հիմնադրամը հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով սուբյեկտին տեղեկացնում է հայտի բավարարման մասին` նշելով փոխհատուցման գումարի չափը, կամ մերժման մասին` հիմնավորելով մերժումը: Մերժման հիմք կարող է հանդիսանալ սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերի բացակայությունը կամ պահանջներին չհամապատասխանելը:

12. Սուբյեկտը կարող է բողոքարկել հիմնադրամի որոշումը` օրենքով սահմանված կարգով:

13. Ներկայացված փաստաթղթերը սույն կարգի պահանջներին համապատասխանելու և հայտի բավարարման դեպքում հիմնադրամը գումարը փոխանցում է սուբյեկտի բանկային հաշվին՝ 5 բանկային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

______________________________________________________________

    (հիմնադրամի մարզային մասնաճյուղի կամ ներկայացուցչության անվանումը)

______________________________________________________________

   (սուբյեկտի անվանումը)

  
Գտնվելու վայրը, հեռախոսահամարը __________________________

_____________________________________________________


Բանկային վավերագիր_______________________________

 ____________________________________________________

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ, համաձայն Հայաստանի Հանրապետությունում գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների ապրանքների համապատասխանության սերտիֆիկացման պետական փոխհատուցման կարգի, փոխհատուցել արտադրանքի սերտիֆիկատ տալու համար կատարված ծախսը` 50 տոկոսի չափով։

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1) սերտիֆիկատի պատճենը.

2) պայմանագրի պատճենը (առկայության դեպքում).

3) հաշիվ-ապրանքագրի և վճարման անդորրագրի պատճենները.

4) տեղեկատվություն՝ համաձայն N 2 ձևի.

5) այլ տեղեկատվություն՝ դիմողի ցանկությամբ:

 

Առդիր` _____ էջ:

 

Տնօրեն

 _____________________  __________________________
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

____ __________________20  թ.

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

__________________________ ԳԵՐՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ

 (կազմակերպության անվանումը)

ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտի միջին ցուցակային թիվը

Հայտը ներկայացնելուն նախորդող տարվա գործունեությունից ստացված հասույթը
(մլն դրամ)

Հայտը ներկայացնելուն նախորդող տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը
(մլն դրամ)

     

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Ապրանքի անվանումը

ԱՏՏԳԱԱ-ի
ծածկագիրը

Արտահանվող երկիրը

Խմբա-քանակը

Ապրանքի նկարագիրը

Սերտիֆիկացված ապրանքի արտահանվող խմբաքանակի արժեքը
(մլն դրամ)

           

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 4-ի N 1136-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

   
     

 այդ թվում`

   

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(10000.0)

(10000.0)

     

 այդ թվում`

   
 

01

 

Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ

(10000.0)

(10000.0)

     

 այդ թվում`

   
   

01

Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ

(10000.0)

(10000.0)

     

08. Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագիր

(10000.0)

(10000.0)

     

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

(10000.0)

(10000.0)

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

(10000.0)

(10000.0)

     

 այդ թվում`

   
     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(10000.0)

(10000.0)

     

 այդ թվում`

   
     

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

(10000.0)

(10000.0)

     

 այդ թվում`

   
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

(10000.0)

(10000.0)

     

 այդ թվում`

   
     

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

(10000.0)

(10000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

10000.0

10000.0

     

 այդ թվում`

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

10000.0

10000.0

     

 այդ թվում`

   
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

10000.0

10000.0

     

 այդ թվում`

   
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

10000.0

10000.0

     

ՀՀ կառավարություն

10000.0

10000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան