Գլխավոր տեղեկություն
Համար
N 1140-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2004.03.12/1(9) Հոդ.1234
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1140-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով հատկացնել ոչ ավելի, քան 55,155.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), որից 2011 թվականի ինն ամսում՝ 40,118.8 հազ. դրամ:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`

1) ավելացված արժեքի հարկի գծով` 2010 թվականի տարեկան գործունեության արդյունքներով՝ սույն որոշման N 4 հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 1,966.8 հազ. դրամ, և 2011 թվականի գործունեության արդյունքներով՝ տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար` ոչ ավելի, քան 33,828.5 հազ. դրամ.

2) գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 2010 թվականի տարեկան գործունեության արդյունքներով՝ սույն որոշման N 4 հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարի փոխհատուցման համար՝ 120.5 հազ. դրամ, և 2011 թվականի գործունեության արդյունքներով՝ տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար` ոչ ավելի, քան 19,359.7 հազ. դրամ:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերը կազմել` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված՝

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2010 և 2011 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով` ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված՝ վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.

2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2010 և 2011 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով՝ ընկերությունների կողմից` որպես գործատու, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված՝ վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետվությունների պատճենները.

3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):

6. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.

2) գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության 2010 և 2011 թվականների պետական բյուջեներ փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները` սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 81.5 տոկոսի չափով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների` համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.

4) ընկերությունների կողմից նախորդ տարիների արդյունքներով ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից փոխհատուցված գումարները հաշվանցվում են սույն որոշմանը համապատասխան՝ 2011 թվականին այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց` համաձայն N 4 հավելվածի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 17
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 28-ի N 1140-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)


Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի
և դասերի, տնտեսագիտական
դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի
և դրանք իրականացնող
մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

 

 

 

այդ թվում`

 

 

10

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(40,118.8)

(55,155.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

04

 

Ընտանիքի անդամներ և զավակներ

(39,643.1)

(54,501.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

01

Ընտանիքի անդամներ և զավակներ

(39,643.1)

(54,501.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

02. Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն

(39,643.1)

(54,501.0)

 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

 

 

 

 

այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

(39,643.1)

(54,501.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(39,643.1)

(54,501.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

(39,643.1)

(54,501.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)

(39,643.1)

(54,501.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից

(39,643.1)

(54,501.0)

 

09

 

Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

(475.7)

(654.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

(475.7)

(654.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

01. Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ

(475.7)

(654.0)

 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

 

 

 

 

այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

(475.7)

(654.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(475.7)

(654.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

(475.7)

(654.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

Շարունակական ծախսեր

(475.7)

(654.0)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

Կապի ծառայություններ

(475.7)

(654.0)

11

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

40,118.8

55,155.0

 

 

 

այդ թվում`

 

 

 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

40,118.8

55,155.0

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

40,118.8

55,155.0

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

40,118.8

55,155.0

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

ՀՀ կառավարություն

40,118.8

55,155.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 28-ի N 1140-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն      

(654.0)

Բաժին N 10

Խումբ N 09

Դաս N 02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

01. Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ

(654.0)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

(654.0)

Պատրաստի սննդի տեղ հասցնելու ծառայություններ

ԲԸ

դրամ

 

(654.0)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 28-ի N 1140-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

1.1. Ծառայություններ

 

Ծրագրային դասիչը

Անվանումը
«Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնություն» ծրագրի իրականացման ապահովում

Նկարագրությունը
Ընտանեկան նպաստների բազայի շահագործում և սպասարկում, նպաստների տվյալների մասին տարբեր տեղեկատվության տրամադրում, ծրագրի իրականացման ուղեկցման ծախսերի իրականացում, նպաստների վճարման ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում

Ը004

ԱԾ01

Չափորոշիչներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Քանակական

Ընտանեկան նպաստի տվյալների սպասարկվող բազա

(169)

(169)

X

X

Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող քաղաքացիների թիվը, որոնց մատուցվում է փոստային ծառայություններ

   

X

X

Նպաստների նշանակման համար անհրաժեշտ ձևաթղթերի թիվը

   

X

X

Որակական

 

Մշակված չէ

   

X

X

Ժամկետայնության

Մշակված չէ

   

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

X

(475.7)

(654.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը004 Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Տրանսֆերտի անվանումը
Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն

Նկարագրությունը
Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում

Ը004

ԾՏ01

Չափորոշիչներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Շահառուների քանակը

Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների թիվը

(169)

(169)

X

X

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

(39643.1)

(54501.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

ամսա-կան մեկ անգամ

X

X

Շահառուների ընտրության չափանիշները
Նպաստ ստանալու իրավունք տվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը004 Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում

Ծրագրային դասիչը

Տրանսֆերտի անվանումը
Նվիրատվություններ ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին (ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ)

Նկարագրությունը
Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

   

Չափորոշիչներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Շահառուների քանակը

 

0

0

X

X

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

40118.8

55155.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

X

X

Շահառուների ընտրության չափանիշները
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 28-ի N 1140-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՍԱԿԱՅՆ ՉՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

NN ը/կ

Ընկերությունների անվանումները

2010 թվականի տարեկան գործունեության արդյունքներով ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից փոխհատուցման ենթակա, սակայն չփոխհատուցված գումարների չափը

Նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեներից ավելի ֆինանսավորված և ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարներից նվազեցման ենթակա գումարների չափը

ավելացված արժեքի հարկի գծով

պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով

ավելացված արժեքի հարկի գծով

պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով

1.

ԵԿՄ «Երևանի թիվ 2 ՈՒԱՁ» ՍՊԸ

0.0

50.3

528.9

0.0

2.

ԵԿՄ «Երևանի թիվ 3 ՈՒԱՁ» ՍՊԸ

173.3

13.8

0.0

0.0

3.

ԵԿՄ «Հրատարակչություն» ՍՊԸ

1395.6

5.4

0.0

0.0

4.

ԵԿՄ «Էջմիածնի ՈՒԱՁ» ՍՊԸ

88.2

32.6

0.0

0.0

5.

ԵԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ» ՍՊԸ

0.0

2.6

0.0

0.0

6.

ԵԿՄ «Արմավիրի ՈՒԱՁ» ՍՊԸ

0.0

0.4

0.0

0.0

7.

ԵԿՄ «Կապանի ՈՒԱՁ» ՍՊԸ

0.0

0.0

338.8

72.5

8.

ԵԿՄ «Աշտարակի ՈՒԱՁ» ՍՊԸ

8.5

11.3

0.0

0.0

9.

ԵԿՄ «Գյումրիի ՈՒԱՁ» ՍՊԸ

141.8

4.1

0.0

0.0

10.

ԵԿՄ «Սևանի ՈՒԱՁ» ՍՊԸ

41.9

0.0

0.0

0.0

11.

ԵԿՄ «Երաժշտական կոլեկտիվ» ՍՊԸ

117.5

0.0

0.0

0.3

12.

ԵԿՄ «Մշակույթի տուն» ՍՊԸ

0.0

0.0

0.0

53.8

 

Ընդամենը

1966.8

120.5

867.7

126.6

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան