Գլխավոր տեղեկություն
Համար
N 1071
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.10.03/23(406) Հոդ.369
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.09.2011
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60311430

 

ՀՀ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

  

ՀՀ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

  

ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏ

  

ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

  

ՀՀ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 

15 սեպտեմբերի
2011թ.
N 1071
ք. Երևան

16 սեպտեմբերի
2011թ.
N 150-Ն
ք. Երևան

16 սեպտեմբերի
2011թ.
N 5-Ն
ք. Երևան

20 սեպտեմբերի
2011թ.
N 1-Ն
ք. Երևան

13 սեպտեմբերի

2011թ.
N 19-Մ
ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ (ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՂ ԱՆՁԻՆՔ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի թիվ 301-Ն որոշման 7-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության առանձին խմբերի (զինծառայողներ, ձերբակալվածներին պահելու վայրերում և քննչական մեկուսարաններում գտնվող, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձինք) հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել`

1) ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի տեղակալ, գնդապետ Արտաշես Միքայելի Մխիթարյանի վրա:

2) ՀՀ արդարադատության նախարարության կողմից` Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալի վրա:

3) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից` Հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալի վրա:

4) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից` ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարի վրա:

5) ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից` մարդահամարի վարչության պետի վրա:

 

ՀՀ պաշտպանության
նախարար

  

ՀՀ արդարադատության
նախարար

 

ՀՀ կառավարությանն
առընթեր ՀՀ ոստիկանության
պետ

 

ՀՀ կառավարությանն
առընթեր ազգային
անվտանգության
ծառայության տնօրեն

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ

 

Ս. Օհանյան

Հ. Թովմասյան

 

Ա. Սարգսյան

 

Գ. Հակոբյան

 

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2011 թվականի սեպտեմբերի 15-ի

թիվ 1071

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 150-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետի

2011 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 5-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր

ազգային անվտանգության

ծառայության տնօրենի

2011 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 1-Ն և

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի նախագահի

2011 թվականի սեպտեմբերի 13-ի

թիվ 19-Մ

համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ (ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՂ ԱՆՁԱՆՑ) ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին մարդահամար, 2010 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու և 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու» մասին N 301-Ն որոշման 7-րդ կետով սահմանված հանձնարարականի համաձայն և սահմանում է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի ժամանակ բնակչության առանձին խմբերի` զինծառայողներ, ձերբակալվածներին պահելու վայրերում և քննչական մեկուսարաններում գտնվող, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց հաշվառման կարգը:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, բնակչության առանձին խմբերը (զինծառայողները և ուղղիչ աշխատանքային հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք) հաշվառվում են համընդհանուր կարգով` համապատսխան պետական մարմինների կողմից:

3. Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի հուլիսի 9-ի թիվ 35-Ա որոշմամբ հաստատված մարդահամարի հարցաթերթի լրացման կարգը սահմանող հրահանգի Հայաստանի Հանրապետության տարածքում ներքոհիշյալ կարգավիճակներում գտնվող անձանց հաշվառումը «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն անցկացվում է լիազորված մարմնի ներգրաված և հրահանգավորած աշխատողների հաշվարարների կողմից (այսուհետ` հաշվարարի)` տվյալ անձանց տնային տնտեսությունների (ընտանիքների) կազմում (այլ ոչ թե նրանց ծառայության զորամասերում կամ պահման վայրերում).

1) ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվողներին,

2) վարժական հավաքների ու զորահավաքի կանչվածներին,

3) պայմանագրային զինծառայության մեջ գտնվող և բաց տարածքներում բնակվող զինծառայողներին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվողներին:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են.

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներին,

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում բուժվող անձանց:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվող անձանց և սահմանապահ զորքերում պարետատների տարածքում բնակվող զինծառայողներին և իրենց հետ ապրող ընտանիքի անդամներին:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են Հայաստանի Հանրապետության զորամասերի տարածքներում գտնվող հանրակացարաններում բնակվող սպաներին, ենթասպաներին և իրենց հետ ապրող ընտանիքի անդամներին, ինչպես նաև կարգապահական գումարտակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարաններում գտնվող անձանց:

 

III. ՀԱՇՎԵԳՐՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կազմակերպման համար սույն կարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված տարածքներում գտնվող անձանց հաշվառման նպատակով վերոհիշյալ գերատեսչությունները.

1) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 20-ը` պատրաստում և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն են տրամադրում հիշատակված հիմնարկ/կազմակերպությունների ցանկը.

2) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 23-ը` հաստատում են մարդահամարի տեղամասերը` նշված հիմնարկ/կազմակերպություններում առկա անձանց թվաքանակին համապատասխան.

3) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 27-ը` աշխատակազմից ընտրում են մարդահամարի հաշառումն իրականացնող աշխատակիցներ` հաշվարարներ, նրանց աշխատանքային նորմաները սահմանելով միջին հաշվով 385 անձի հաշվեգրման հաշվարկով.

4) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 29-ը` յուրաքանչյուր գերատեսչություն ձևավորում է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի կենտրոնական տեղամաս` ընդհանուր աշխատանքները համակարգելու և վերահսկելու նպատակով.

5) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 30-ը` ապահովում են հաշվարարների և մարդահամարի տեղամասերի պատասխանատուների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվող ուսուցման (հրահանգավորման) դասընթացներին` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ սահմանված ժամանակացույցի համաձայն.

6) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 7-ը` ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից բավարար քանակությամբ մարդահամարի հարցաթերթերի, հրահանգների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ստացումն ու առաքումը սույն կարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված գերատեսչություններին.

7) 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ` հրահանգավորված մասնագետների միջոցով իրականացնում են տարածքներում գտնվող անձանց հաշվեգրումը` համաձայն Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի 16-րդ կետի:

8) 2011 թվականի հոկտեմբերի 22-27-ի ընթացքում` մարդահամարի ավարտից հետո, ապահովում են մարդահամարի լրացված և ստուգված հարցաթերթերի ու անհրաժեշտ այլ փաստաթղթերի հանձնումը մարդահամարի տեղամասերից կենտրոնական տեղամասեր.

9) մինչև 2011 թվականի նոյեմբերի 7-ը` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն են հանձնում մարդահամարի լրացված հարցաթերթերը և մարդահամարի այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան