Գլխավոր տեղեկություն
Համար
N 1145-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2011-19.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2004.03.12/1(9) Հոդ.1239
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1145-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների ղեկավարներին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում երաշխիքը պահանջել սույն որոշմամբ հաստատված երաշխիքի օրինակելի ձևին համապատասխան:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում երաշխիք պահանջելիս հիմք ընդունել սույն որոշմամբ հաստատված երաշխիքի օրինակելի ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 11-ի N 1145-Ն որոշման

 

ԵՐԱՇԽԻՔ N __________

 

1. Սույն երաշխիքը (այսուհետ` երաշխիք) հանդիսանում է

______________________________
(անունը, ազգանունը կամ անվանումը)

 

(այսուհետ` բենեֆիցիար) և _______________________ (այսուհետ` պրինցիպալ) միջև

                   (անունը, ազգանունը կամ անվանումը)

 

__________________ կնքված N ______________ պայմանագրից բխող պրինցիպալի
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)          (պայմանագրի համարը) 

 

պարտավորությունների (այսուհետ` երաշխավորված պարտավորություններ) կատարման ապահովում:

 

2. Երաշխիքով ____________________________(այսուհետ` երաշխիք տվող անձ) 

(երաշխիք տվող բանկ, այլ վարկային հաստատություն 

կամ ապահովագրական կազմակերպություն)

 

անվերապահորեն պարտավորվում է բենեֆիցիարի` սույն երաշխիքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված պահանջով (այսուհետ` պահանջ) բենեֆիցիարին վճարել
____________ (_____________) ________________________ (այսուհետ`  

(գումարը՝ թվերով) (գումարը՝ տառերով)         (դրամ կամ այլ արժույթ)

 

երաշխիքի գումար)` պահանջն ստանալուց հետո

_____________ (_______________) 
  (օրերը` թվերով)        (օրերը` տառերով)

 

աշխատանքային օրվա ընթացքում: Վճարումը կատարվում է բենեֆիցիարի

 

____________________________ բանկում բացված

(բանկի անվանումը)

__________________________ 
    (բանկային հաշվի համարը)      

 

բանկային հաշվին փոխանցման միջոցով:

3. Սույն երաշխիքն անհետկանչելի է:

4. Սույն երաշխիքից բխող բենեֆիցիարի` երաշխիքի գումարի վճարումը պահանջելու իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի երաշխիք տվող անձի գրավոր համաձայնության դեպքում:

5. Երաշխիքը գործում է ________________ մինչև ______________ ներառյալ: 

            (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը) (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

6. Բենեֆիցիարը պահանջը ներկայացնում է երաշխիք տվող անձին գրավոր ձևով: Պահանջին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) _____________________________________________________________

2) _____________________________________________________________

3) _____________________________________________________________:

 

7. Երաշխիք տվող անձը բենեֆիցիարի կողմից ներկայացված
պահանջը և կից փաստաթղթերն ստանալուց հետո առավելագույնը

 

__________ (______________)
(օրերը` թվերով) (օրերը` տառերով)

աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված պահանջը և կից փաստաթղթերը` սույն երաշխիքի պայմաններին դրանց համապատասխանությունը պարզելու համար:

8. Այն դեպքում, երբ բենեֆիցիարը ներկայացրել է սույն երաշխիքի պայմաններին համապատասխանող պահանջ և կից փաստաթղթեր, իսկ երաշխիք տվող անձը երաշխիքով սահմանված ժամկետում չի վճարում երաշխիքի գումարն ամբողջությամբ, ապա բենեֆիցիարն իրավունք ունի երաշխիք տվող անձի բանկից պահանջելու երաշխիք տվող անձի հաշվից իրեն վճարել երաշխիքի գումարը` ներկայացնելով սույն երաշխիքի իր օրինակը:

9. Այն դեպքում, երբ բենեֆիցիարը ներկայացրել է սույն երաշխիքի պայմաններին համապատասխանող պահանջ և կից փաստաթղթեր, իսկ երաշխիք տվող անձը երաշխիքով սահմանված ժամկետում չի վճարում երաշխիքի գումարն ամբողջությամբ, այդ թվում` երբ բենեֆիցիարի կողմից սույն երաշխիքի 8-րդ կետում ամրագրված իր իրավունքից օգտվելու դեպքում` երաշխիք տվող անձի բանկային հաշվում առկա չեն բավարար միջոցներ, ապա երաշխիք տվող անձը, իր պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար բենեֆիցիարին վճարում է տուժանք՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար՝ _______ չափով: Ընդ որում, երաշխիքի գումարի վճարման իր պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար երաշխիք տվող անձի պատասխանատվությունը չի սահմանափակվում երաշխիքի գումարով:

10. Երաշխիք տվող անձը մերժում է բենեֆիցիարի պահանջը, եթե`

1) պահանջը կամ կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն երաշխիքի պայմաններին.

2) պահանջը ներկայացվել է երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո:

11. Երաշխիք տվող անձը պահանջը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան նույն աշխատանքային օրը, մերժման մասին տեղեկացնում է բենեֆիցիարին:

12. Սույն երաշխիքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները:

13. Սույն երաշխիքի կապակցությամբ ծագող վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գործադիր տնօրեն _______________________

 

Գլխավոր հաշվապահ _____________________

_____________________________

(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.04.2018, N 423-Ն 19.04.2018, N 1145-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան