ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2011 թվականի N 815-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 584-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 23-ի «Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 584-Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը» սյունակում «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով, իսկ «Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը» սյունակում` «01.09.2011» թվերը «01.10.2011» թվերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|