«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2001 թվականի N 1183
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման ոլորտում միասնական կառուցվածքային և ներդրումային քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնoրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին:
2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետի հետ համատեղ` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործունեության 2002-2005 թվականների ֆինանսական հոսքերի ծրագրի և դրա իրականացման միջոցառումների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.08.2011, N 1107-Ն | 18.08.2011, N 1183 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|