Basic information
Number
N 680
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.06.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.491
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.06.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.06.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
03.06.2002
Effective date
26.06.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2002 թվականի N 680
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի NN 196, 197, 198, 199, 200, 202 և 203 որոշումներով գործակալությունների, տեսչությունների կամ վարչությունների վերակազմակերպված մարմինների աշխատողների վարձատրության հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պահպանել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների իրականացման հետևանքով վերակազմակերպված մարմինների աշխատողների նախկին պաշտոնային դրույքաչափերը` «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան