Գլխավոր տեղեկություն
Համար
N 761-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2011 թվականի N 761-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2011 թվականի հուլիսի 8-9-ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Ա. Մովսիսյանինը, Ս. Կարայանինը, Ա. Սիմոնյանինը, Գ. Բադալյանինը, Ա. Ավետիսյանինը, Տ. Սահակյանինը, Ռ. Մակարյանինը, Տ. Մելքոնյանինը, Հ. Սիմոնյանինը, Ն. Կարապետյանինը և Ծ. Սողոմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Մանասարյանինը և Գ. Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Հ. Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին.

4) Ռ. Հարությունյանինը` «Հայկական զարգացման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

5) Վ. Հարությունյանինը, Ա. Մխիթարյանինը, Ս. Աբրահամյանինը և Ա. Վարդանյանինը` համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 10
Երևան

 
 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
 օգոստոսի 10-ի N 761-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԳԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Մովսիսյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
  նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

 Ս. Մանասարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի
  տեղակալ

   

Ս. Կարայան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

 Գ. Բադալյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ա. Սիմոնյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
  նախարարի տեղակալ

   

Ա. Ավետիսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի
  տեղակալ

   

Տ. Սահակյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ռ. Մակարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Հ. Սիմոնյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
  «Պատմամշակութային ժառանգության
  գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

   

Հ. Միրզոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
  ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի
 օդային փոխադրումների կարգավորման վարչության
 պետ

   

Գ. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության
  աշխատակազմի ԱՊՀ երկրների վարչության
  խորհրդական

   

Ն. Կարապետյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
  առևտրի և մրցակցային միջավայրի կարգավորման 
  բաժնի պետ

   

Ծ. Սողոմոնյան

- ՀՀ արդարադատության նախարարության
  աշխատակազմի օրենսդրության վերլուծության
  և կատարելագործման վարչության իրավական
  ակտերի մշակման բաժնի առաջատար մասնագետ

   

Ռ. Հարությունյան

- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի
  գլխավոր տնօրեն

   
   

Վ. Հարությունյան

- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-
  գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ս. Աբրահամյան

- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր
  տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Մխիթարյան

- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արտաքին կապերի
   վարչության պետ (համաձայնությամբ)

   

Ա. Վարդանյան

- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի
   հեռուստաօպերատոր (համաձայնությամբ)

   

Տ. Մելքոնյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
  նախարարության աշխատակազմի արտաքին
  կապերի վարչության պետ (հանձնաժողովի
  քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան