Գլխավոր տեղեկություն
Համար
N 1073-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.09.28/10(27) Հոդ.1185
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1073-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1337-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N 1337-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը «համաձայն» բառից հետո լրացնել «երկրաշարժի հետևանքով քանդման ենթակա բնակելի տունը քանդելու պայմանով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1402-Ն որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.

«6.1) կառուցված բնակելի տներից բնակելի տուն ստացող ընտանիքների ցուցակում չեն ընդգրկվում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում սահմանված կարգով հաշվառված այն անձինք և նրանց ընտանիքների անդամները, որոնց տնամերձ հողամասում գտնվող` երկրաշարժի հետևանքով վնասված բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն բնակելի տունը դարձել է քանդման ենթակա վթարային` կողմնակի (արհեստական) միջամտության արդյունքում.

6.2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով (այսուհետ` հրաման) հաստատված` կառուցվող բնակելի տներից տուն ստացողների ցուցակներից հանվում է այն ընտանիքը, որը բնակելի տան կառուցման համար անհրաժեշտ հողամասի տրամադրման գործընթացի ապահովման համար կառուցապատողի կողմից ներկայացված ցանկին համապատասխան ընտանիքի բոլոր անդամներին վերաբերող փաստաթղթերը հրամանի ընդունումից հետո երկամսյա ժամկետում չի ներկայացրել կառուցապատողին` բացառությամբ ժառանգության բացման և անավարտ շինարարության բնակելի տան ավարտման նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցման հետ կապված խնդիրների, որի դեպքում սույն ենթակետում նշված ժամկետը հաշվարկվում է այդ գործընթացների ավարտման օրվանից:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 8
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան