Գլխավոր տեղեկություն
Համար
N 1144-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.24/49(852) Հոդ.1238
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1144-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԴԻՆԱՄՈ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 13 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ու N 10 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 01 խմբի 01 դասի «04. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների մատուցում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ 6.5 մլն դրամ գումարի սահմաններում կատարել Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճի ընթացիկ նորոգման աշխատանքներ՝ 2011 թվականի օգոստոսին Համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման ծրագրով նախատեսված մարզական միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 18
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 11-ի N 1144-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ընդամենը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

այդ թվում՝

բաժինը

խումբը

դասը

շենքերի և շինությունների շինարարություն

շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

նախագծահետա-զոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքեր

ոչ ֆինանսական ակտիվների գծով այլ ծախսեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

       

ԸՆԴԱՄԵՆԸ

         
       

այդ թվում՝

         
       

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

         
       

այդ թվում՝

         

03

01

01

07

ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն

         
       

որից`

         
       

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մասիսի բաժանմունքի վարչական շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում

(28,000.0)

 

(28,000.0)

   
       

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստի-կանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի բաժանմունքի վարչական շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում

23,254.0

 

23,254.0

   
       

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստի-կանության անձնագրային և վիզաների վարչության Ավանի անձնագրային խմբի վարչական շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում

4,746.0

 

4,746.0

   

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 11-ի N 1144-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

ինն ամիս

տարի

       

ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

       

այդ թվում՝

   
       

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

-

-

       

այդ թվում`

   

03

01

01

07

ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն

-

-

       

որից`

   
       

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մասիսի բաժանմունքի վարչական շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում

(27,100.0)

(28,000.0)

       

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի բաժանմունքի վարչական շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում

23,254.0

23,254.0

       

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ավանի անձնագրային խմբի վարչական շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում

3,846.0

4,746.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 11-ի N 1144-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անվանումը

Գնման
ձևը

Չափի միավորը

Քանակը

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները` դրական նշանով)

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

-

Բաժին N 03 Խումբ N 01 Դաս N 01

 

07. ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն

-

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

ԲԸ

դրամ

1

(28,000.0)

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

ԲԸ

դրամ

1

(35,000.0)

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

ՊԸ

դրամ

1

(7,000.0)

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

ԲԸ

դրամ

1

58,254.0

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

ՊԸ

դրամ

1

11,746.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան