Գլխավոր տեղեկություն
Համար
N 1091-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2011-10.02.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.09.28/10(27) Հոդ.1193
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1091-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերն ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել՝

1) զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:».

2) որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

3) որոշման հավելվածում`

ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով,

բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սույն կարգի իմաստով զինծառայողը համարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝

1) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս.

2) եղել է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորող կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ` բացառությամբ արձակուրդում գտնվելու, զորամասն ինքնակամ լքելու, կանխամտածված օրինազանցության դեպքերի.

3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, մարտական հերթապահության, հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ առաջացած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.

4) անհայտ կորել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հատուկ պարտականություններ կատարելու ժամանակ:»,

գ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «22000», «18000» և «13000» թվերը համապատասխանաբար փոխարինել «27000», «23000» և «18000» թվերով,

դ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «7000» թիվը փոխարինել «12000» թվով, իսկ 2-րդ ենթակետը «մասնակիցները» բառից հետո լրացնել «, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները» բառերով,

ե. 7-րդ կետում «պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու» բառերը փոխարինել «ընտանիքում կենսաթոշակառու լինելու» բառերով,

զ. 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 30000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի համար՝ լրացուցիչ 20000 դրամ.»,

է. 7-րդ կետի 2-րդ ենթակետը «ընտանիքը» բառից հետո լրացնել «(ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)» բառերով,

ը. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Այլ պետություններում մարտական գործողությունների այն մասնակիցը, որը պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունի (կենսաթոշակ չի ստանում), դրամական օգնությունն ստանալու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:»,

թ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ընտանիքի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անդամի պահանջով նրա դրամական օգնության բաժինն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի դրամական օգնության բաժինը հաշվարկվում է ընտանիքին տրվող դրամական օգնության գումարը (առանց սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ երեխաների համար տրվող դրամական օգնության գումարի) ընտանիքի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Զոհված զինծառայողի երեխայի պահանջով, նրա դրամական օգնության բաժինն առանձնացնելիս, նրան վճարվում է այդ բաժինը և նրան հասանելիք դրամական օգնությունը: Դրամական օգնության առանձնացված բաժինը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»,

ժ. 23-րդ և 24-րդ կետերի 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումների տված տեղեկանքը զինծառայողի զոհվելու մասին:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 1 հավելվածի 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետին`

1) ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերն ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքին տրվող դրամական օգնությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված՝ զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի հիման վրա.

2) միջոցներ ձեռնարկել սույն որոշմամբ սահմանված՝ զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը մեկամսյա ժամկետում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներին տրամադրելու (կենսաթոշակի, դրամական օգնության գործերին կցելու) և կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազայում համապատասխան տեղեկատվությունն արտացոլելու համար:

4. Եթե սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողի ընտանիքը կորցնում է ընտանեկան նպաստի իրավունքը և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու արդյունքում նորից ձեռք է բերում ընտանեկան նպաստի իրավունք, ապա նպաստի վճարումը վերսկսվում է դադարեցման ամսվանից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 9
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 28-ի N 1091-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 5-ի N 668-Ն որոշման

 

Ձև

___________________________________

 (մարմնի անվանումը)                   

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զինծառայող

____________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

Ծնվել է _____________________________________________________________________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)

Բնակվել է ___________________________________________________________________________________
(հասցեն)

____________________________________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________________
(զոհվելու (մահանալու, անհայտ կորչելու) օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը)

 

Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված դրամական օգնություն նշանակելու համար` զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից մեկին:

 

Տեղեկանքը տրամադրող ստորաբաժանման անվանումը_____________________________________

 

Ստորաբաժանման ղեկավար

________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ ___________ 20 թ. 

 

Կ.Տ.»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան