Գլխավոր տեղեկություն
Համար
N 968-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.27/45(848) Հոդ.1120
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2011 թվականի N 968-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետի 2-րդ ենթակետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն դեպքում, երբ առկա է շենքերի, շինությունների կադաստրային արժեքը, սակայն բացակայում է վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը, վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը (Ակվ) հաշվարկել հետևյալ բանաձևով`

 

Ակվ = Ամիջին x Տվ  x Գհ ,

 

որտեղ`

Տվ-ն վարձակալության տրամադրվող տարածքի մակերեսն է,

Գհ–ն շենքերի, շինությունների հարկայնության գործակիցն է (որը հաշվարկվում է միայն առանձին գույքային միավոր հանդիսացող, երկու և ավելի հարկեր ունեցող շենք, շինությունների դեպքում), որը սահմանվում է`

առաջին հարկի համար՝ 1,2,

2-րդ և ավելի հարկերի համար` 1,0,

ձեղնահարկի և տեխնիկական հարկի համար` 0,7,

կիսանկուղային հարկի համար՝ 0,7,

նկուղային հարկի համար՝ 0,5,

Ամիջին-ը տվյալ շենքի, շինության մեկ քառ. մետրի կադաստրային միջին արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Ամիջին = Ակը,

 

որտեղ`

Տը-ն շենքի, շինության ընդհանուր մակերեսն է,

Ակ-ն շենքի, շինության (ընդհանուր) կադաստրային արժեքն է,».

2) 6-րդ կետի «բ» ենթակետում «վարձակալն առնվազն 5 տարի» բառերը փոխարինել «վարձակալը» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 18
Երևան