Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2011-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.27/45(848) Հոդ.1111
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 959-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 18 Երևան
|
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 959-Ն որոշման |
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
NN ը/կ |
Չափանիշը |
Չափորոշիչները |
1. |
Մասնագիտական ուսումնական հաստատության (այսուհետ` ՄՈՒՀ) վարած քաղաքականությունն ու ծավալած գործունեությունը համապատասխանում են հաստատության որդեգրած առաքելությանը, որը համահունչ է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակին: |
ա. ՄՈՒՀ-ն ունի նպատակներն ու խնդիրներն արտացոլող հստակ ձևակերպված առաքելություն, որը համահունչ է ՈԱՇ-ին, բ. ՄՈՒՀ-ի առաքելությունը, նպատակները և խնդիրներն արտացոլում են ներքին և արտաքին շահակիցների կարիքները, գ. ՄՈՒՀ-ում գործում են առաքելության ու նպատակների իրականացման արդյունքների գնահատման և բարելավման հաստատված մեխանիզմներ և ընթացակարգեր: |
2. ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
2. |
ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը, վարչական կառույցները և դրանց գործառնումն արդյունավետ են և միտված են հաստատության առաքելության ու նպատակների իրականացմանը` պահպանելով կառավարման էթիկայի կանոնները: |
ա. հաստատության կառավարման համակարգն ապահովում է, սահմանված էթիկայի կանոններին համապատասխան, որոշումներ կայացնելու կանոնակարգված գործընթաց և ունի կրթական ու այլ նպատակների իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ, բ. ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս դասախոսներին և ուսանողներին մասնակցել իրենց առնչվող որոշումների կայացմանը, գ. ՄՈՒՀ-ը մշակում և իրականացնում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում` իր առաքելությանն ու նպատակներին համապատասխան և ունի դրանց իրականացման և մշտադիտարկման հստակ մեխանիզմներ, դ. ՄՈՒՀ-ը կատարում է իր գործունեության վրա ազդող գործոնների ուսումնասիրություն և որոշումներ կայացնելիս հիմնվում է հավաստի տվյալների վրա, ե. քաղաքականությունների և ընթացակարգերի վարչարարությունն իրականացվում է որակի կառավարման սկզբունքով (պլանավորում, իրականացում, գնահատում, բարելավում), զ. ՄՈՒՀ- ում գործում են մասնագիտությունների կրթական ծրագրերի և այլ գործընթացների արդյունավետության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումը և կիրառումը գնահատող մեխանիզմներ, է. ՄՈՒՀ-ում գործում են կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների որակի մասին թարմացված, օբյեկտիվ և անկողմնակալ քանակական և որակական տեղեկատվության հրապարակումները գնահատող մեխանիզմներ: |
3. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
3. |
ՄԿԾ-ները համապատասխանում են հաստատության առաքելությանը, կազմում են հաստատության պլանավորման բաղկացուցիչ մաս և նպաստում են շարժունությանը և միջազգայնացմանը: |
ա. ՄՈՒՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերը համահունչ են առաքելությանը, համապատասխանում են պետական կրթական չափորոշիչներին, մանրամասն նկարագրված են` ըստ շնորհվող որակավորումների ակնկալվող ուսումնառության արդյունքների, բ. ՄՈՒՀ-ն ունի մասնագիտությունների կրթական ծրագրերի ուսումնառության ակնկալվող արդյունքներին համապատասխան դասավանդման և ուսումնառության մեթոդների ընտրության քաղաքականություն, որը նպաստում է ուսանողակենտրոն ուսուցմանը, գ. ՄՈՒՀ-ն ունի ուսանողների գնահատման քաղաքականություն՝ ըստ ուսումնառության արդյունքների, և ապահովում է ակադեմիական ազնվությունը, դ. ՄՈՒՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերը բովանդակային առումով համահունչ են նմանատիպ այլ ճանաչված մասնագիտությունների կրթական ծրագրերին և նպաստում են ուսանողների ու դասավանդողների շարժունությանը, միջազգայնացմանը, ե. ՄՈՒՀ-ում առկա է մասնագիտությունների կրթական ծրագրերի մշտադիտարկման, արդյունավետության գնահատման, բարելավման քաղաքականություն: |
4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
4. |
ՄՈՒՀ-ն ուսանողներին տրամադրում է համապատասխան աջակցություն՝ կրթական միջավայրի արդյունավետությունն ապահովելու նպատակով: |
ա. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների հավաքագրման, ընտրության և ընդունելության իրականացման հստակ մեխանիզմներ, բ. ՄՈՒՀ-ն ունի ուսանողների կրթական կարիքների վերհանման քաղաքականություն և ընթացակարգեր, գ. ՄՈՒՀ-ը ստեղծում է լրացուցիչ պարապմունքների կազմակերպման և խորհրդատվություն տրամադրելու հնարավորություններ` ուսանողների արդյունավետ ուսումնառությանը նպաստելու համար, դ. ՄՈՒՀ-ում սահմանված է ուսանողներին օժանդակություն և ուղղորդում տրամադրելու նպատակով վարչական աշխատակազմին դիմելու հստակ կանոնակարգ և ժամանակացույց, ե. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների կարիերային նպաստող ծառայություններ, զ. ՄՈՒՀ-ը աջակցում է ուսանողներին` ներգրավվելու հաստատության գիտահետազոտական աշխատանքներում, է. ՄՈՒՀ-ում գործում է ուսանողների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու մարմին, ը. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների կրթական, խորհրդատվական և այլ մատուցվող ծառայությունների գնահատման և որակի ապահովման մեխանիզմներ: |
5. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
5. |
ՄՈՒՀ-ի առաքելությանը հասնելու և ՄԿԾ-ների նպատակներն իրականացնելու համար հաստատությունն ապահովված է անհրաժեշտ մասնագիտական որակներ ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմով: |
ա. ՄՈՒՀ-ում գործում են կրթական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորումներ ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի ընտրության քաղաքականություն և ընթացակարգեր, բ. ՄՈՒՀ-ի յուրաքանչյուր կրթական ծրագրի համար սահմանված են պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող հստակ պահանջներ, գ. ՄՈՒՀ-ը սահմանել է հստակ քաղաքականություն և ընթացակարգեր դասախոսական կազմի պարբերաբար գնահատման համար, դ. պարբերաբար իրականացվող ներքին և արտաքին գնահատումների արդյունքում բացահայտված կարիքներին համապատասխան` ՄՈՒՀ-ն իրականացնում է դասավանդողների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ, ե. ՄՈՒՀ-ը երաշխավորում է մասնագիտությունների կրթական ծրագրերի համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմով ապահովվածության կայունությունը, զ. ՄՈՒՀ-ում գործում են պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական առաջընթացի ապահովման քաղաքականություն ու ընթացակարգեր, է. ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմ` ռազմավարական նպատակների իրականացման համար: |
6. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
6. |
ՄՈՒՀ-ն ապահովում է հետազոտական գործունեության իրականացումը և կապն ուսումնառության հետ: |
ա. ՄՈՒՀ-ում առկա է հետազոտական ոլորտում իր հետաքրքրությունները և հավակնություններն արտահայտող ռազմավարություն, բ. ՄՈՒՀ-ն ունի երկարաժամկետ ռազմավարություն և միջնաժամկետ ու կարճաժամկետ ծրագրեր, որոնք արտահայտում են հետազոտության ոլորտում ՄՈՒՀ-ի հետաքրքրությունները և հավակնությունները, գ. ՄՈՒՀ-ն ապահովում է հետազոտությունների իրականացումը և իր զարգացումը` հստակ քաղաքականության և ընթացակարգերի միջոցով, դ. ՄՈՒՀ-ը կարևորում է հետազոտական գործունեության միջազգայնացումը, ե. ՄՈՒՀ-ում գործում են հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցման մեխանիզմներ: |
7. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
7. |
ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ` ուսումնական միջավայրի ստեղծման և սահմանված առաքելության ու նպատակների արդյունավետ իրականացման համար: |
ա. ՄՈՒՀ-ում առկա է մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ուսումնական միջավայր, բ. ՄՈՒՀ-ը, իր առաքելությունն ու նպատակներն իրականացնելու համար, հատկացնում է համապատասխան ֆինանսական ռեսուրսներ` անհրաժեշտ միջոցներով և սարքավորումներով ապահովելու ու գործարկելու համար, գ. ՄՈՒՀ-ում գործում է մասնագիտությունների կրթական ծրագրերի նպատակների իրականացումն ու շարունակականությունն ապահովող և երաշխավորող ֆինանսական միջոցների բաշխման քաղաքականություն, դ. ՄՈՒՀ-ի ռեսուրսային բազան հնարավորություն է ընձեռում մասնագիտությունների կրթական ծրագրերի և ռազմավարական պլանի իրականացման համար, ինչը նպաստում է որակի շարունակական բարելավմանը և կայունությանը, ե. ՄՈՒՀ-ում առկա է տեղեկատվությունը և փաստաթղթավորման գործընթացները կառավարելու հստակ քաղաքականություն և ընթացակարգ, զ. ՄՈՒՀ-ը ստեղծում է ապահով և անվտանգ միջավայր առողջապահական և անվտանգության պահպանմանն ուղղված ծառայությունների միջոցով` հաշվի առնելով հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին, է. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողներին և դասավանդողներին տրամադրվող ռեսուրսների կիրառելիության, հասանելիության և արդյունավետության գնահատման մեխանիզմներ: |
8. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
8. |
ՄՈՒՀ-ն իր տրամադրած կրթության, իրականացրած հետազոտության և օգտագործած ռեսուրսների համար հաշվետու է պետությանը և հասարակությանը: |
ա. ՄՈՒՀ-ն ունի հաշվետվողականության սահմանված կարգ, բ. ՄՈՒՀ-ն ապահովում է ընթացակարգերի, գործընթացների թափանցիկությունը և հասանելությունը հասարակությանը, գ. ՄՈՒՀ-ում գործում են հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի կայուն մեխանիզմներ, դ. ՄՈՒՀ‑ում գործում են հասարակությանը գիտելիքների (արժեքների) փոխանցման մեխանիզմներ: |
9. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
9. |
Արտաքին կապերի միջոցով ՄՈՒՀ-ը խրախուսում է փորձի փոխանակումը և զարգացումը` նպաստելով հաստատության միջազգայնացմանը: |
ա. Փորձի փոխանակմանը, զարգացմանը և միջազգայնացմանը նպաստող միջավայր ստեղծելու նպատակով ՄՈՒՀ-ում գործում է արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականություն ու ընթացակարգեր, բ. ՄՈՒՀ-ի արտաքին կապերի և միջազգայնացման ապահովման ենթակառուցվածքը երաշխավորում է կանոնակարգված գործընթաց, գ. ՄՈՒՀ-ն արդյունավետորեն համագործակցում է տեղական և միջազգային հաստատությունների և կառույցների հետ, դ. ՄՈՒՀ-ն ապահովում է ներքին շահակիցների օտար լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակ` միջազգայնացման արդյունավետությունը բարձրացնելու համար: |
10. ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչը |
10. |
ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման ներքին համակարգ, որը նպաստում է հաստատության բոլոր գործընթացների շարունակական բարելավմանը և որակի մշակույթի ձևավորմանը: |
ա. ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման քաղաքականություն ու ընթացակարգեր, բ. որակի ներքին ապահովման գործընթացների կառավարման նպատակով ՄՈՒՀ-ը տրամադրում է մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ, գ. ներքին և արտաքին շահակիցները ներգրավված են որակի ապահովման գործընթացներում, դ. որակի ներքին ապահովման համակարգը պարբերաբար վերանայվում է, ե. որակի ապահովման ներքին համակարգն ապահովում է բավարար հիմքեր որակի ապահովման արտաքին գնահատման գործընթացների համար, զ. որակի ապահովման ներքին համակարգն ապահովում է ՄՈՒՀ-ի գործունեության թափանցիկությունը` տրամադրելով ՄՈՒՀ-ի գործընթացների որակի մասին տեղեկատվություն` ներքին և արտաքին շահակիցների համար: |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 959-Ն որոշման |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
NN ը/կ |
Չափանիշը |
Չափորոշիչները |
1. |
Մասնագիտության կրթական ծրագիրը (այսուհետ` ՄԿԾ) համապատասխանում է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակի, որակավորման բնութագրի և պետական կրթական չափորոշչի պահանջներին, ինչպես նաև ՄՈՒՀ-ի առաքելությանը: |
ա. ՄԿԾ-ի նպատակները և խնդիրները համահունչ են ուսումնական հաստատության առաքելությանը և նպատակներին, բ. ՄԿԾ-ն հանդիսանում է ՄՈՒՀ-ի պլանավորման և ռեսուրսների բաշխման մաս, գ. ՄԿԾ-ն մանրամասն նկարագրված է ըստ շնորհվող որակավորման ուսումնառության ակնկալվող արդյունքների, դ. ՄԿԾ-ն համապատասխանում է ՈԱՇ-ին, մասնագիտական կրթության որակավորումների բնութագրին և մասնագիտության պետական կրթական չափորոշչին, ե. ՄԿԾ-ն բովանդակային առումով հստակ մշակված է և համահունչ նմանատիպ այլ ճանաչված մասնագիտության կրթական ծրագրի հետ և նպաստում է ուսանողների և դասախոսական կազմի շարժունությանը և միջազգայնացմանը, զ. ՄԿԾ-ի ուսումնառության ակնկալվող արդյունքները բավարարում են ուսանողների և այլ շահակիցների կարիքները, է. առկա են հստակ ընթացակարգեր ու մեխանիզմներ, որոնք ապահովում են ՄԿԾ-ի մշակման, հաստատման, մշտադիտարկման, գնահատման և բարելավման իրականացումը: |
2. ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
2. |
ՄԿԾ-ն ապահովված է մասնագիտական անհրաժեշտ որակավորումներ ունեցող դասախոսական կազմով` ՄԿԾ-ի նպատակներն իրականացնելու համար: |
ա. ՄԿԾ-ի համար սահմանված են դասախոսական կազմի մասնագիտական որակավորումներին ներկայացվող հստակ պահանջներ և դասախոսական կազմի հավաքագրման քաղաքականություն և ընթացակարգեր, բ. ՄԿԾ-ի շրջանակներում սահմանվել է դասախոսական կազմի պարբերաբար գնահատման հստակ քաղաքականություն ու ընթացակարգեր, որոնք նպաստում են դասախոսների մասնագիտական կարիքների վերհանմանը և զարգացմանը, գ. ՄԿԾ-ն նպաստում է դասախոսական կազմի կայացմանը և մասնագիտական առաջընթացին, դ. հիմնական դասախոսական կազմն ապահովում է ՄԿԾ-ի կայուն իրականացումը: |
3. ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
3. |
ՄԿԾ-ի շրջանակում կիրառվող դասավանդման և ուսումնառության մեթոդներն ապահովում են ուսանողների մոտ ուսումնառության ակնկալվող արդյունքների ձեռքբերումը: |
ա. ՄԿԾ-ի շրջանակում հստակ սահմանված են դասավանդման և ուսումնառության մոտեցումները, մեթոդները, որոնք անհրաժեշտ են ուսումնառության ակնկալվող արդյունքները ձևավորելու համար, բ. ՄԿԾ-ն իրականացվում է հաշվի առնելով միջազգային մակարդակում կիրառվող դասավանդման առաջավոր փորձը և մոտեցումները, գ. առկա են դասավանդման և ուսումնառության գործընթացների գնահատման և բարելավման մեխանիզմներ: |
4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
4. |
ՄԿԾ-ն ունի ակադեմիական ազնվությանը նպաստող գնահատման համակարգ, որը թույլ է տալիս հավաստել ուսանողի առաջընթացը և ուսումնառության ակնկալվող արդյունքների ձևավորումը և ձեռքբերումը: |
ա. ՄԿԾ-ի շրջանակներում կիրառվում է ուսումնառության ակնկալվող արդյունքների ձևավորումը գնահատող հստակ և հուսալի համակարգ, որի չափանիշները հասանելի են դասախոսներին և ուսանողներին, բ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են որակավորումների շնորհման նպատակով ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ձեռքբերումը հավաստող հստակ մեխանիզմներ, գ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են գնահատման համակարգի բարելավման հստակ մեխանիզմներ, դ. ՄԿԾ-ի շրջանակներում հավասար և անաչառ մոտեցում է ցուցաբերվում ուսանողներին հստակ սահմանած քաղաքականության և ընթացակարգերի միջոցով` հաշվի առնելով նրանց պարտականությունները և բողոքները, ե. ՄԿԾ-ի շրջանակներում խրախուսվում է ուսանողի ուսումնագիտական ինքնուրույնությունը և պայքարը գրագողության դեմ: |
5. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
5. |
ՄԿԾ-ի շրջանակում ապահովվում է կապը հետազոտական ու ստեղծագործական գործունեության և ուսումնառության միջև: |
ա. ՄԿԾ-ի շրջանակում առկա են երկարաժամկետ ռազմավարություն, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, որոնք արտահայտում են հետազոտական ոլորտում ՄՈՒՀ-ի հետաքրքրությունները և հավակնությունները, բ. ՄԿԾ-ն հստակ քաղաքականության ու ընթացակարգերի միջոցով նպաստում է հետազոտությունների զարգացմանն ու նորարարություններին, գ. ՄԿԾ-ի շրջանակում կարևորվում է հետազոտական գործունեության միջազգայնացումը, դ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են հետազոտական ու ստեղծագործական գործունեությունը և ուսումնական գործընթացը փոխկապակցելու և բարելավելու հստակ մեխանիզմներ: |
6. ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
6. |
ՄԿԾ-ն նպաստում է որակյալ կրթություն իրականացնելուն` ձևավորելով ուսումնառության համար բարենպաստ միջավայր: |
ա. ՄԿԾ-ի իրականացման համար առկա են անհրաժեշտ ռեսուրսներ, որոնք նպաստում են սահմանված առաքելության և նպատակների արդյունավետ իրականացմանն ու ուսումնական միջավայրի ստեղծմանը, բ. ուսանողներին տրամադրվում են ծրագրի սահմաններում ուսումնառությանը նպաստող օգտակար ու մատչելի տեղեկատվություն և խորհրդատվություն, գ. ՄԿԾ-ն ապահովված է իր բովանդակությանը համապատասխան ուսումնամեթոդական անհրաժեշտ բազայով: |
7. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
|
Չափանիշը |
Չափորոշիչները |
7. |
ՄԿԾ-ի շրջանակում առկա է որակի ներքին համակարգ, որն ապահովում է ՄԿԾ-ի որակի կայունությունը և շարունակական զարգացումը: |
ա. որակի ապահովման ներքին համակարգը մշակված է և գործում է հասարակության կարիքներին և ուսանողների պահանջներին հետևելու, ինչպես նաև իր գործունեությունը գնահատելու համար, բ. ՄԿԾ-ի շրջանակում առկա են որակի ներքին ապահովման արդյունավետ քաղաքականություն և ընթացակարգ (ընթացակարգեր), գ. ՄԿԾ-ի շրջանակում հետադարձ կապի մեխանիզմներով հավաքագրվում է իրականացվող գործընթացների մասին հավաստի տեղեկատվություն, որը վերլուծվում է ծրագրի նպատակների և գործընթացների բարելավման համար, դ. ՄԿԾ-ի ներքին և արտաքին շահակիցները ներգրավված են որակի ներքին ապահովման գործընթացներում, ե. ՄԿԾ-ի շրջանակում իրականացվում է օրինակելի փորձի տարածում: |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |