Գլխավոր տեղեկություն
Համար
N 959-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.27/45(848) Հոդ.1111
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2011 թվականի N 959-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 18
Երևան

 

 

 

 Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 959-Ն որոշման

 

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

NN
ը/կ

Չափանիշը

Չափորոշիչները

1.

Մասնագիտական ուսումնական հաստատության (այսուհետ` ՄՈՒՀ) վարած քաղաքականությունն ու ծավալած գործունեությունը համապատասխանում են հաստատության որդեգրած առաքելությանը, որը համահունչ է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակին:

ա. ՄՈՒՀ-ն ունի նպատակներն ու խնդիրներն արտացոլող հստակ ձևակերպված առաքելություն, որը համահունչ է ՈԱՇ-ին,
բ. ՄՈՒՀ-ի առաքելությունը, նպատակները և խնդիրներն արտացոլում են ներքին և արտաքին շահակիցների կարիքները,
գ. ՄՈՒՀ-ում գործում են առաքելության ու նպատակների իրականացման արդյունքների գնահատման և բարելավման հաստատված մեխանիզմներ և ընթացակարգեր:

2. ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

2.

ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը, վարչական կառույցները և դրանց գործառնումն արդյունավետ են և միտված են հաստատության առաքելության ու նպատակների իրականացմանը` պահպանելով կառավարման էթիկայի կանոնները:

ա. հաստատության կառավարման համակարգն ապահովում է, սահմանված էթիկայի կանոններին համապատասխան, որոշումներ կայացնելու կանոնակարգված գործընթաց և ունի կրթական ու այլ նպատակների իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ,
բ. ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս դասախոսներին և ուսանողներին մասնակցել իրենց առնչվող որոշումների կայացմանը,
գ. ՄՈՒՀ-ը մշակում և իրականացնում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում` իր առաքելությանն ու նպատակներին համապատասխան և ունի դրանց իրականացման և մշտադիտարկման հստակ մեխանիզմներ,
դ. ՄՈՒՀ-ը կատարում է իր գործունեության վրա ազդող գործոնների ուսումնասիրություն և որոշումներ կայացնելիս հիմնվում է հավաստի տվյալների վրա,
ե. քաղաքականությունների և ընթացակարգերի վարչարարությունն իրականացվում է որակի կառավարման սկզբունքով (պլանավորում, իրականացում, գնահատում, բարելավում),
զ. ՄՈՒՀ- ում գործում են մասնագիտությունների կրթական ծրագրերի և այլ գործընթացների արդյունավետության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումը և կիրառումը գնահատող մեխանիզմներ,
է. ՄՈՒՀ-ում գործում են կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների որակի մասին թարմացված, օբյեկտիվ և անկողմնակալ քանակական և որակական տեղեկատվության հրապարակումները գնահատող մեխանիզմներ:

3. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

3.

ՄԿԾ-ները համապատասխանում են հաստատության առաքելությանը, կազմում են հաստատության պլանավորման բաղկացուցիչ մաս և նպաստում են շարժունությանը և միջազգայնացմանը:

ա. ՄՈՒՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերը համահունչ են առաքելությանը, համապատասխանում են պետական կրթական չափորոշիչներին, մանրամասն նկարագրված են` ըստ շնորհվող որակավորումների ակնկալվող ուսումնառության արդյունքների,
բ. ՄՈՒՀ-ն ունի մասնագիտությունների կրթական ծրագրերի ուսումնառության ակնկալվող արդյունքներին համապատասխան դասավանդման և ուսումնառության մեթոդների ընտրության քաղաքականություն, որը նպաստում է ուսանողակենտրոն ուսուցմանը,
գ. ՄՈՒՀ-ն ունի ուսանողների գնահատման քաղաքականություն՝ ըստ ուսումնառության արդյունքների, և ապահովում է ակադեմիական ազնվությունը,
դ. ՄՈՒՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերը բովանդակային առումով համահունչ են նմանատիպ այլ ճանաչված մասնագիտությունների կրթական ծրագրերին և նպաստում են ուսանողների ու դասավանդողների շարժունությանը, միջազգայնացմանը,
ե. ՄՈՒՀ-ում առկա է մասնագիտությունների կրթական ծրագրերի մշտադիտարկման, արդյունավետության գնահատման, բարելավման քաղաքականություն:

4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

4.

ՄՈՒՀ-ն ուսանողներին տրամադրում է համապատասխան աջակցություն՝ կրթական միջավայրի արդյունավետությունն ապահովելու նպատակով:

ա. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների հավաքագրման, ընտրության և ընդունելության իրականացման հստակ մեխանիզմներ,
բ. ՄՈՒՀ-ն ունի ուսանողների կրթական կարիքների վերհանման քաղաքականություն և ընթացակարգեր,
գ. ՄՈՒՀ-ը ստեղծում է լրացուցիչ պարապմունքների կազմակերպման և խորհրդատվություն տրամադրելու հնարավորություններ` ուսանողների արդյունավետ ուսումնառությանը նպաստելու համար,
դ. ՄՈՒՀ-ում սահմանված է ուսանողներին օժանդակություն և ուղղորդում տրամադրելու նպատակով վարչական աշխատակազմին դիմելու հստակ կանոնակարգ և ժամանակացույց,
ե. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների կարիերային նպաստող ծառայություններ,
զ. ՄՈՒՀ-ը աջակցում է ուսանողներին` ներգրավվելու հաստատության գիտահետազոտական աշխատանքներում,
է. ՄՈՒՀ-ում գործում է ուսանողների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու մարմին,
ը. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների կրթական, խորհրդատվական և այլ մատուցվող ծառայությունների գնահատման և որակի ապահովման մեխանիզմներ:

5. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

5.

ՄՈՒՀ-ի առաքելությանը հասնելու և ՄԿԾ-ների նպատակներն իրականացնելու համար հաստատությունն ապահովված է անհրաժեշտ մասնագիտական որակներ ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմով:

ա. ՄՈՒՀ-ում գործում են կրթական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորումներ ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի ընտրության քաղաքականություն և ընթացակարգեր,
բ. ՄՈՒՀ-ի յուրաքանչյուր կրթական ծրագրի համար սահմանված են պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող հստակ պահանջներ,
գ. ՄՈՒՀ-ը սահմանել է հստակ քաղաքականություն և ընթացակարգեր դասախոսական կազմի պարբերաբար գնահատման համար,
դ. պարբերաբար իրականացվող ներքին և արտաքին գնահատումների արդյունքում բացահայտված կարիքներին համապատասխան` ՄՈՒՀ-ն իրականացնում է դասավանդողների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ,
ե. ՄՈՒՀ-ը երաշխավորում է մասնագիտությունների կրթական ծրագրերի համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմով ապահովվածության կայունությունը,
զ. ՄՈՒՀ-ում գործում են պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական առաջընթացի ապահովման քաղաքականություն ու ընթացակարգեր,
է. ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմ` ռազմավարական նպատակների իրականացման համար:

6. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

6.

ՄՈՒՀ-ն ապահովում է հետազոտական գործունեության իրականացումը և կապն ուսումնառության հետ:

ա. ՄՈՒՀ-ում առկա է հետազոտական ոլորտում իր հետաքրքրությունները և հավակնություններն արտահայտող ռազմավարություն,
բ. ՄՈՒՀ-ն ունի երկարաժամկետ ռազմավարություն և միջնաժամկետ ու կարճաժամկետ ծրագրեր, որոնք արտահայտում են հետազոտության ոլորտում ՄՈՒՀ-ի հետաքրքրությունները և հավակնությունները,
գ. ՄՈՒՀ-ն ապահովում է հետազոտությունների իրականացումը և իր զարգացումը` հստակ քաղաքականության և ընթացակարգերի միջոցով,
դ. ՄՈՒՀ-ը կարևորում է հետազոտական գործունեության միջազգայնացումը,
ե. ՄՈՒՀ-ում գործում են հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցման մեխանիզմներ:

7. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

7.

ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ` ուսումնական միջավայրի ստեղծման և սահմանված առաքելության ու նպատակների արդյունավետ իրականացման համար:

ա. ՄՈՒՀ-ում առկա է մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ուսումնական միջավայր,
բ. ՄՈՒՀ-ը, իր առաքելությունն ու նպատակներն իրականացնելու համար, հատկացնում է համապատասխան ֆինանսական ռեսուրսներ` անհրաժեշտ միջոցներով և սարքավորումներով ապահովելու ու գործարկելու համար,
գ. ՄՈՒՀ-ում գործում է մասնագիտությունների կրթական ծրագրերի նպատակների իրականացումն ու շարունակականությունն ապահովող և երաշխավորող ֆինանսական միջոցների բաշխման քաղաքականություն,
դ. ՄՈՒՀ-ի ռեսուրսային բազան հնարավորություն է ընձեռում մասնագիտությունների կրթական ծրագրերի և ռազմավարական պլանի իրականացման համար, ինչը նպաստում է որակի շարունակական բարելավմանը և կայունությանը,
ե. ՄՈՒՀ-ում առկա է տեղեկատվությունը և փաստաթղթավորման գործընթացները կառավարելու հստակ քաղաքականություն և ընթացակարգ,
զ. ՄՈՒՀ-ը ստեղծում է ապահով և անվտանգ միջավայր առողջապահական և անվտանգության պահպանմանն ուղղված ծառայությունների միջոցով` հաշվի առնելով հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին,
է. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողներին և դասավանդողներին տրամադրվող ռեսուրսների կիրառելիության, հասանելիության և արդյունավետության գնահատման մեխանիզմներ:

8. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

8.

ՄՈՒՀ-ն իր տրամադրած կրթության, իրականացրած հետազոտության և օգտագործած ռեսուրսների համար հաշվետու է պետությանը և հասարակությանը:

ա. ՄՈՒՀ-ն ունի հաշվետվողականության սահմանված կարգ,
բ. ՄՈՒՀ-ն ապահովում է ընթացակարգերի, գործընթացների թափանցիկությունը և հասանելությունը հասարակությանը,
գ. ՄՈՒՀ-ում գործում են հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի կայուն մեխանիզմներ,
դ. ՄՈՒՀ‑ում գործում են հասարակությանը գիտելիքների (արժեքների) փոխանցման մեխանիզմներ:

9. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

9.

Արտաքին կապերի միջոցով ՄՈՒՀ-ը խրախուսում է փորձի փոխանակումը և զարգացումը` նպաստելով հաստատության միջազգայնացմանը:

ա. Փորձի փոխանակմանը, զարգացմանը և միջազգայնացմանը նպաստող միջավայր ստեղծելու նպատակով ՄՈՒՀ-ում գործում է արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականություն ու ընթացակարգեր,
բ. ՄՈՒՀ-ի արտաքին կապերի և միջազգայնացման ապահովման ենթակառուցվածքը երաշխավորում է կանոնակարգված գործընթաց,
գ. ՄՈՒՀ-ն արդյունավետորեն համագործակցում է տեղական և միջազգային հաստատությունների և կառույցների հետ,
դ. ՄՈՒՀ-ն ապահովում է ներքին շահակիցների օտար լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակ` միջազգայնացման արդյունավետությունը բարձրացնելու համար:

10. ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Չափանիշը

Չափորոշիչը

10.

ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման ներքին համակարգ, որը նպաստում է հաստատության բոլոր գործընթացների շարունակական բարելավմանը և որակի մշակույթի ձևավորմանը:

ա. ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման քաղաքականություն ու ընթացակարգեր,
բ. որակի ներքին ապահովման գործընթացների կառավարման նպատակով ՄՈՒՀ-ը տրամադրում է մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ,
գ. ներքին և արտաքին շահակիցները ներգրավված են որակի ապահովման գործընթացներում,
դ. որակի ներքին ապահովման համակարգը պարբերաբար վերանայվում է,
ե. որակի ապահովման ներքին համակարգն ապահովում է բավարար հիմքեր որակի ապահովման արտաքին գնահատման գործընթացների համար,
զ. որակի ապահովման ներքին համակարգն ապահովում է ՄՈՒՀ-ի գործունեության թափանցիկությունը` տրամադրելով ՄՈՒՀ-ի գործընթացների որակի մասին տեղեկատվություն` ներքին և արտաքին շահակիցների համար:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 959-Ն որոշման

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

NN
ը/կ

Չափանիշը

Չափորոշիչները

1.

Մասնագիտության կրթական ծրագիրը (այսուհետ` ՄԿԾ) համապատասխանում է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակի, որակավորման բնութագրի և պետական կրթական չափորոշչի պահանջներին, ինչպես նաև ՄՈՒՀ-ի առաքելությանը:

ա. ՄԿԾ-ի նպատակները և խնդիրները համահունչ են ուսումնական հաստատության առաքելությանը և նպատակներին,
բ. ՄԿԾ-ն հանդիսանում է ՄՈՒՀ-ի պլանավորման և ռեսուրսների բաշխման մաս,
գ. ՄԿԾ-ն մանրամասն նկարագրված է ըստ շնորհվող որակավորման ուսումնառության ակնկալվող արդյունքների,
դ. ՄԿԾ-ն համապատասխանում է ՈԱՇ-ին, մասնագիտական կրթության որակավորումների բնութագրին և մասնագիտության պետական կրթական չափորոշչին,
ե. ՄԿԾ-ն բովանդակային առումով հստակ մշակված է և համահունչ նմանատիպ այլ ճանաչված մասնագիտության կրթական ծրագրի հետ և նպաստում է ուսանողների և դասախոսական կազմի շարժունությանը և միջազգայնացմանը,
զ. ՄԿԾ-ի ուսումնառության ակնկալվող արդյունքները բավարարում են ուսանողների և այլ շահակիցների կարիքները,
է. առկա են հստակ ընթացակարգեր ու մեխանիզմներ, որոնք ապահովում են ՄԿԾ-ի մշակման, հաստատման, մշտադիտարկման, գնահատման և բարելավման իրականացումը:

2. ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ

 

Չափանիշը

Չափորոշիչները

2.

ՄԿԾ-ն ապահովված է մասնագիտական անհրաժեշտ որակավորումներ ունեցող դասախոսական կազմով` ՄԿԾ-ի նպատակներն իրականացնելու համար:

ա. ՄԿԾ-ի համար սահմանված են դասախոսական կազմի մասնագիտական որակավորումներին ներկայացվող հստակ պահանջներ և դասախոսական կազմի հավաքագրման քաղաքականություն և ընթացակարգեր,
բ. ՄԿԾ-ի շրջանակներում սահմանվել է դասախոսական կազմի պարբերաբար գնահատման հստակ քաղաքականություն ու ընթացակարգեր, որոնք նպաստում են դասախոսների մասնագիտական կարիքների վերհանմանը և զարգացմանը,
գ. ՄԿԾ-ն նպաստում է դասախոսական կազմի կայացմանը և մասնագիտական առաջընթացին,
դ. հիմնական դասախոսական կազմն ապահովում է ՄԿԾ-ի կայուն իրականացումը:

3. ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

3.

ՄԿԾ-ի շրջանակում կիրառվող դասավանդման և ուսումնառության մեթոդներն ապահովում են ուսանողների մոտ ուսումնառության ակնկալվող արդյունքների ձեռքբերումը:

ա. ՄԿԾ-ի շրջանակում հստակ սահմանված են դասավանդման և ուսումնառության մոտեցումները, մեթոդները, որոնք անհրաժեշտ են ուսումնառության ակնկալվող արդյունքները ձևավորելու համար,
բ. ՄԿԾ-ն իրականացվում է հաշվի առնելով միջազգային մակարդակում կիրառվող դասավանդման առաջավոր փորձը և մոտեցումները,
գ. առկա են դասավանդման և ուսումնառության գործընթացների գնահատման և բարելավման մեխանիզմներ:

4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

4.

ՄԿԾ-ն ունի ակադեմիական ազնվությանը նպաստող գնահատման համակարգ, որը թույլ է տալիս հավաստել ուսանողի առաջընթացը և ուսումնառության ակնկալվող արդյունքների ձևավորումը և ձեռքբերումը:

ա. ՄԿԾ-ի շրջանակներում կիրառվում է ուսումնառության ակնկալվող արդյունքների ձևավորումը գնահատող հստակ և հուսալի համակարգ, որի չափանիշները հասանելի են դասախոսներին և ուսանողներին,
բ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են որակավորումների շնորհման նպատակով ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ձեռքբերումը հավաստող հստակ մեխանիզմներ,
գ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են գնահատման համակարգի բարելավման հստակ մեխանիզմներ,
դ. ՄԿԾ-ի շրջանակներում հավասար և անաչառ մոտեցում է ցուցաբերվում ուսանողներին հստակ սահմանած քաղաքականության և ընթացակարգերի միջոցով` հաշվի առնելով նրանց պարտականությունները և բողոքները,
ե. ՄԿԾ-ի շրջանակներում խրախուսվում է ուսանողի ուսումնագիտական ինքնուրույնությունը և պայքարը գրագողության դեմ:

5. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

5.

ՄԿԾ-ի շրջանակում ապահովվում է կապը հետազոտական ու ստեղծագործական գործունեության և ուսումնառության միջև:

ա. ՄԿԾ-ի շրջանակում առկա են երկարաժամկետ ռազմավարություն, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, որոնք արտահայտում են հետազոտական ոլորտում ՄՈՒՀ-ի հետաքրքրությունները և հավակնությունները,
բ. ՄԿԾ-ն հստակ քաղաքականության ու ընթացակարգերի միջոցով նպաստում է հետազոտությունների զարգացմանն ու նորարարություններին,
գ. ՄԿԾ-ի շրջանակում կարևորվում է հետազոտական գործունեության միջազգայնացումը,
դ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են հետազոտական ու ստեղծագործական գործունեությունը և ուսումնական գործընթացը փոխկապակցելու և բարելավելու հստակ մեխանիզմներ:

6. ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

6.

ՄԿԾ-ն նպաստում է որակյալ կրթություն իրականացնելուն` ձևավորելով ուսումնառության համար բարենպաստ միջավայր:

ա. ՄԿԾ-ի իրականացման համար առկա են
անհրաժեշտ ռեսուրսներ, որոնք նպաստում են սահմանված առաքելության և նպատակների արդյունավետ իրականացմանն ու ուսումնական միջավայրի ստեղծմանը,
բ. ուսանողներին տրամադրվում են ծրագրի սահմաններում ուսումնառությանը նպաստող օգտակար ու մատչելի տեղեկատվություն և խորհրդատվություն,
գ. ՄԿԾ-ն ապահովված է իր բովանդակությանը համապատասխան ուսումնամեթոդական անհրաժեշտ բազայով:

7. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Չափանիշը

Չափորոշիչները

7.

ՄԿԾ-ի շրջանակում առկա է որակի ներքին համակարգ, որն ապահովում է ՄԿԾ-ի որակի կայունությունը և շարունակական զարգացումը:

ա. որակի ապահովման ներքին համակարգը մշակված է և գործում է հասարակության կարիքներին և ուսանողների պահանջներին հետևելու, ինչպես նաև իր գործունեությունը գնահատելու համար,
բ. ՄԿԾ-ի շրջանակում առկա են որակի ներքին ապահովման արդյունավետ քաղաքականություն և ընթացակարգ (ընթացակարգեր),
գ. ՄԿԾ-ի շրջանակում հետադարձ կապի մեխանիզմներով հավաքագրվում է իրականացվող գործընթացների մասին հավաստի տեղեկատվություն, որը վերլուծվում է ծրագրի նպատակների և գործընթացների բարելավման համար,
դ. ՄԿԾ-ի ներքին և արտաքին շահակիցները ներգրավված են որակի ներքին ապահովման գործընթացներում,
ե. ՄԿԾ-ի շրջանակում իրականացվում է օրինակելի փորձի տարածում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան