Գլխավոր տեղեկություն
Համար
N 844-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 844-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք Ոռոգման համակարգի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի վարկային համաձայնագրի շուրջ Համաշխարհային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 8
Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 սեպտեմբերի 8-ի N 844-Ա

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

բանակցային խմբԻ

 

Ա. Անդրեասյան

 - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
   ջրային տնտեսության պետական կոմիտեի
   նախագահ (բանակցային խմբի ղեկավար)
   

Ռ. Դավթյան

 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
  տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային
  ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման
  վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան