ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 946-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված գովազդային նյութերի և հուշանվերների պատրաստման նպատակով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 214486.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի շրջանակներում «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով.
2) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված 6 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և 2 պատմաճարտարապետական հուշարձանամերձ տարածքների պեղման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
(դրամ) |
NN |
Պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնում |
Նախահաշվային արժեքը |
1. |
Ոսկեվազի Սբ. Հովհաննես եկեղեցի |
29 000 000 |
2. |
Հարթավանի Աստվածընկալ վանք |
30 000 000 |
3. |
Իրինդի Սբ. Աստվածածին եկեղեցի |
30 000 000 |
4. |
Քոբայր կայարանի Քոբայրավանք |
15 000 000 |
5. |
Բուժականի Թեղենյաց վանք |
20 000 000 |
6. |
Խաչիկի Քարկոփի վանք |
20 000 000 |
Պատմաճարտարապետական հուշարձանամերձ տարածքների պեղում |
||
7. |
Թեղենյաց վանք |
4 900 000 |
8. |
Լոռի բերդ ամրոց |
8 000 000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.09.2011, N 1320-Ն | 29.09.2011, N 946-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|