ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2011 թվականի N 483-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այլընտրանքային էներգակիրների (բիովառելիքի) առկա պաշարների օգտագործման կիրառվող մեթոդները, արդյունավետությունը և Հայաստանի Հանրապետությունում դրա կիրառելիության հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային խմբին` մինչև 2011 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային էներգակիրների (բիովառելիքի) առկա պաշարների օգտագործման ժամանակակից հնարավորությունների զարգացման վերաբերյալ հայեցակարգ:
(2-րդ կետը փոփ. 05.08.11 N 735-Ա)
3. Սույն որոշման հավելվածում նշված մարմիների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ներկայացնել աշխատանքային խմբի անդամներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղելու վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հունիսի 1-ի N 483-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների | |
Խ. Ավալյան | - ՀՀ վարչապետի օգնական | |
Հ. Գալստյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության | |
Վ. Պողոսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի | |
Լ. Քոսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության | |
|
||
Ս. Պարանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի | |
Հ. Սահակյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» |
(Հավելվածը լրաց. 05.08.11 N 735-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.08.2011, N 735-Ա | 06.08.2011, N 483-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|