Basic information
Number
N 1431-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.12.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.12.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.12.2014
Effective date
19.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1431-Ա

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 72-րդ կետի` Հայաստանի Հան-րապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին 2014 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացման N ՏԾԻԳ-ԲԸԱՀԱՇՁԲ-2014/3ՃՀ պետական գնման պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգելով մինչև 2015 թվականի հուլիսի 31-ը, իսկ կատարման ենթակա, սակայն չկատարված աշխատանքների դիմաց վճարման ենթակա գումարը նախատեսել որպես կանխավճար` կապալառուի կողմից կանխավճարի ապահովում ներկայացնելու պայմանով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 18

Երևան