Գլխավոր տեղեկություն
Համար
N 584-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2011 թվականի N 584-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-104-Ն, «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-114-Ն, «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-118-Ն Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 23
Երևան

 

 

 

 Հավելված 
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 հունիսի 23-ի N 584-Ա
 որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ՀՕ-104-Ն, «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ՀՕ-114-Ն, «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ՀՕ-118-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների ու ջրային տրանսպորտային միջոցների ցանկերը, կադաստրի վարման կարգերը և հաշվառման մատյանների ձևերը հաստատելու մասին»
N 1847-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

01. 09. 2011 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Աուդիտի ստանդարտները հաստատելու մասին» N 509-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

01. 09. 2011 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցի հավատարմագրման կարգը հաստատելու մասին»
N 1007-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

01. 09. 2011 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային, ինչպես նաև տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգը հաստատելու մասին» N 201-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

01. 09. 2011 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 288-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

01. 09. 2011 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան