Գլխավոր տեղեկություն
Համար
N 971-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2011-09.08.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.915
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2010 թվականի N 971-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ցորենի սերմնաբուծությունը և սերմնարտադրությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Ծրագրի իրականացման նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

1) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել 950 տոննա սերմացու ցորեն, որից` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված «Բատկո», «Կոլեգա», «Եսաուլ», «Յուբիլեյնի 100», «Նոտա» և «Տանյա» սորտերի աշնանացան ցորենի` 823 տոննա և ցանկում գրանցված «Կրասնոդար 99» սորտից 127 տոննա.

2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծել Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրվող Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված աշնանացան ցորենի սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված 6 սորտի` յուրաքանչյուրից` 7.6-ական տոննա (ընդամենը 45.6 տոննա), սորտափորձարկման նպատակով 23 նոր սորտի` յուրաքանչյուրից` 300-ական կգ (ընդամենը 6.9 տոննա) և ցանկում գրանցված «Կրասնոդար 99» սորտի 7.6 տոննա էլիտային վերարտադրության սերմացուները` ընդամենը 60.1 տոննա:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել սերմացուների ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Հայաստանի Հանրապետությունում բարձր վերարտադրության (էլիտա) սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սկսած 2010 թվականի սեպտեմբերի 1-ից` պարբերաբար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն ծրագրի իրականացման մասին.

2) մեկշաբաթյա ժամկետում հաստատել սույն որոշման 5-րդ կետով նախատեսված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

5. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 40-րդ կետի արդյունավետ իրականացման և մոնիթորինգն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետարանների, Հայկական զարգացման գործակալության, հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովի, «Գյուղատնտեսության ասոցիացիաների ֆեդերացիա» և «Ֆերմերների ազգային միություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 6
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հուլիսի 29-ի N 971-Ն որոշման

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_817

 

ԵՐԵՎԱՆ–2010

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

I. Հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության բնագավառում ստեղծված իրավիճակը

II. Ծրագրի նպատակը և խնդիրները

III. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները և պահանջվող ներդրումները

IV. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

V. Առաջարկություններ

VI. Ծրագրի իրականացման ընթացքում արտերկրից և տեղական սերմնաբուծական տնտեսություններից ձեռք բերվող սերմացուների ծավալները, արժեքները, մաքսազերծման, մարզկենտրոններ տեղափոխման, «Սերմերի գործակալություն» և «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ների կարողությունների հզորացման ծախսերը

VII. Ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի շրջանակներում հողատարածքների ընտրության չափորոշիչները և ներկայացվող պահանջները

 

I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա և դրանք, առաջին հերթին, ի հայտ են եկել ապրանքների և հումքի միջազգային գների, սակագների, վարկավորման պայմանների, պայմանագրային և վճարային հարաբերությունների ընդհանուր տիրույթում նկատվող անորոշության, անկայուն վիճակի և դրա արագ փոփոխության հետևանքով:

2. Գյուղատնտեսությունը, լինելով մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, անմասն չի մնացել ճգնաժամի հետևանքներից: Տնտեսավարողների կողմից ձեռք բերվող ռեսուրսների գների և սպասարկման ծառայությունների սակագների բարձրացման և գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ վճարունակ պահանջարկի անկման հետևանքով մեր երկրի ագրոպարենային համակարգում կարող են գրանցվել անցանկալի արդյունքներ: Ստեղծված իրավիճակում առավել սրվում է գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հողի և աշխատուժի արդյունավետ օգտագործման հիմնախնդիրը:

3. Գյուղատնտեսությունում ճգնաժամի հետևանքների մեղմման համընդհանուր լուծումներ չկան, սակայն առաջնահերթ կարևոր ենթաճյուղերում նպատակային քաղաքականության կիրառման շնորհիվ և առկա ներուժի լիարժեք օգտագործման միջոցով կարելի է բարձրացնել մեր երկրի ագրոպարենային համակարգի կայունությունը:

4. Նշված քաղաքականությունը պետք է ուղղվի գյուղատնտեսական ծագման արտադրանքի ավելացմանը, դրանց ներմուծման փոխարինմանը և նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Անշուշտ, վերոհիշյալը պահանջում է պետական աջակցության միջոցառումների տարբեր մեխանիզմների կիրառում:

5. Հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների դիմակայությանն ուղղված երկրի ընդհանուր ռազմավարությունում այն պետք է ունենա առանցքային դեր:

6. Ազգային պարենային հաշվեկշռի տվյալներով 2004-2008թթ. ցորենի ինքնաբավության մակարդակը տատանվում է 31.6-43.1` միջինը` 37%-ի սահմաններում: Յուրաքանչյուր տարի հանրապետությունում ընդամենը օգտագործվում է 650-720 հազ. տոննա ցորեն, իսկ տեղական արտադրության ծավալները 2007, 2008 և 2009 թթ. հանրապետությունում համապատասխանաբար կազմել են` 254,2, 225.7 և 198.1 հազ. տոննա: Սա բավականին ցածր ցուցանիշ է: Ընդունված միջազգային չափանիշներով երկրի պարենային անկախությունը համարվում է ապահովված, երբ առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքի պահանջարկի 75%-ն ապահովվում է սեփական արտադրության հաշվին:

7. Հանրապետության պարենային հաշվեկշռի տվյալները վկայում են, որ մի շարք մշակաբույսեր ունեն գրեթե ինքնաբավության մակարդակ, դրանք են` կարտոֆիլը, բանջարեղենը, բոստանը, խաղողը և պտուղը (ներկրվում են հիմնականում մերձարևադարձային պտղատեսակները): Գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի տեղական արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ և առաջնահերթ խնդիր է, դրանց արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումը, մասնավորապես, սա վերաբերում է պարենային ցորենին:

8. Հետևաբար հաշվի առնելով պարենային հաշվեկշռում ցորենի ունեցած մեծ տեսակարար կշիռը (սպառված էներգետիկ արժեքի ավելի քան 40%), տվյալ պարենամթերքի ստրատեգիական նշանակությունը և ապահովվածության դեռևս ցածր մակարդակը, առաջնահերթ խնդիր է մնում սեփական արտադրության հաշվին հացամթերքով ապահովվածության մակարդակի բարձրացումը, որը բխում է նաև հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից:

Վերջին 6 տարիների հնձված ցորենի ցանքատարածությունները, արտադրության ծավալները և ներկրումները բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով

 

Տարեթիվը

Տարածությունը
հա

Միջին բերքը
ց/հա

Համախառն բերքը
տոննա

Ներկրումը
տոննա

2004

124511

23.5

291555

384608

2005

127574

20.3

258361

319087

2006

100118

14.7

146545

305513

2007

98400

25.9

254233

421185

2008

92810

24.3

225733

297336

2009

88530

22.4

198080

374920

9. Ըստ օպերատիվ տվյալների 2009թ. աշնանը 2010թ. բերքի համար կատարված աշնանացան ցորենի ցանքատարածությունը կազմում է 82.7 հազ. հա նախորդ տարվա 87.8 հազ. հա և 2005 թվականի 127.6 հազ. հեկտարի դիմաց: Կրճատվել են նաև գարնանացան ցորենի ցանքատարածությունները: Նվազման միտումը կապված է մշակաբույսի ցածր եկամտաբերության հետ: Վերջինս պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առաջնայինը բարձր վերարտադրության սերմացուների պակասն է:

10. Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում ձևավորվել էր գիտաարտադրական հզոր, հանրապետության պահանջները հիմնականում բավարարող սերմնաբուծության համակարգ, որն իր մեջ ներառում էր հանրապետական նշանակության գիտաարտադրական միավորումներ, էլիտային և մասնագիտացված սերմնաբուծական տնտեսություններ: Սերմնաբուծության նպատակով մշակության տակ էին դրված հանրապետության ամենաբերրի հողերը` շուրջ 30000 հա ջրովի վարելահող, սերմնաբուծության բոլոր օղակներն ունեին երաշխավորված ֆինանսավորում, սերմերի իրացման կենտրոնացված, վճարունակ համակարգ, նյութատեխնիկական հզոր բազա:

11. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն հացահատիկի սերմերի արտադրության գծով այսօր հանրապետությունում գործում են պետական 2 սերմնաբուծական տնտեսություններ` «Գյումրիի սելեկցիոն կայան» ՊՓԲԸ-ն և «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որոնք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, կարիք ունեն հողերի և ոռոգման համակարգի բարելավման ու հողատարածքների ընդարձակման:

12. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև տարբեր մասնավոր տնտեսավարողներ և սերմնաբուծական միություններ, որոնցից են` Սյունիքի սերմ արտադրողների իրավաբանական անձանց միությունը, Սյունիքի ֆերմերների միությունը, Արմենիան Թեքնոլըջի Գրուփ հիմնադրամը և Սերմ արտադրողների աջակցության միությունը: Սակայն նշված տնտեսություններն ինչպես արտադրանքի որակական, այնպես էլ ծավալային առումով չեն բավարարում հանրապետության պահանջարկը:

13. Սերմնաբուծությունը որպես գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոէկոլոգիական և գենետիկական բազմազանության վերարտադրության համակարգ անփոխարինելի նշանակություն ունի բուսաբուծության զարգացման տեսակետից: Ներկայումս հանրապետության բուսաբուծության ոլորտի ամենամեծ հիմնահարցը դարձել է սերմնաբուծության արդյունավետ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը, որի լուծման արագությունից է կախված ՀՀ ագրոպարենային համակարգում բազմաթիվ խնդիրների կարգավորումը:

14. Ցորենի սերմնաբուծության ոլորտում ծագած խնդիրներին լուծում տալու նպատակով ՀՀ կառավարության կողմից 2007թ. մարտի 15-ի N 451-Ա որոշմամբ հաստատվեց «Ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման 2007-2011թթ. ծրագիրը», որի հիմնական նպատակն է հացահատիկային ճյուղի արդյունավետության բարձրացման միջոցով հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ավելացումը և արդյունքում` ինքնապահովության մակարդակի էական ավելացումը:

15. Ծրագրի կատարման համար նախատեսված գումարները 2008 թվականից սկսած կրճատվել են: Ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լարվածությունից, շուրջ 70%-ով կրճատվել է նաև 2010 թվականի ՀՀ ճշտված բյուջեով ծրագրի կատարման համար նախատեսված գումարը, որի հետևանքով վտանգվում է ծրագրում նշված հիմնական նպատակների լիարժեք կատարումը: Նույնիսկ նման պայմաններում հացահատիկի բարձրվերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուների 1 կգ-ի գինը 2007թ-ի` 200-220 դրամի փոխարեն ներկայումս կազմում է 140-160 դրամ: Ծրագրի իրականացումը մեծ դեր է ունեցել նաև հացահատիկային մշակաբույսերի` հատկապես ցորենի բերքատվության բարձրացման գործում: Համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների 2000-2006թթ. ցորենի միջին բերքատվությունը կազմել է 20.6 ց/հա, իսկ 2007-2009թթ.` 24.2 ց/հա, այսինքն ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում ցորենի 1 հա-ի միջին բերքատվությունն ավելացել է 3.6 ցենտներով, կամ տարեկան միջինը` 1.2 ցենտներով:

16. Բացի վերը նշված ծրագրով արտադրված սերմացուներից սերմնաբուծական պետական կազմակերպությունների և սերմնաբուծությամբ զբաղվող մասնավոր ֆերմերների կողմից տարեկան արտադրվում է ևս 1200-1500 տոննա բարձր վերարտադրության սերմացու: Այսինքն հանրապետության հացահատիկի ցանքերի շուրջ 6-7%-ն է ապահովվում սեփական արտադրության բարձր վերարտադրության սերմացուներով:

17. Վերջին տարիներին հանրապետությունում կազմակերպվում են ICARDA-ի, SIMIT-ի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների հավաքածուներում ընդգրկված և շրջանացված հացահատիկային մշակաբույսերի սորտերի լայնամասշտաբ փորձարկումներ: Մասնավորապես, 2010 թվականին Ուկրաինայի Խարկովի մարզից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի հինգ տարբեր սորտերի 1250 կգ սերմացու և հանրապետության տարբեր գոտիներում` սորտափորձարկումներ իրականացնելու նպատակով, հատկացվել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՊՓԲԸ-ին, «Սյունիքի սերմնարտադրողների իրավաբանական անձանց միությանը» և «Սերմնարտադրողների աջակցության միությանը»: Սերմացուները հանրապետության բնակլիմայական պայմաններին հարմարվելու և բերքատվության բարձր ցուցանիշ ունենալու դեպքում` կգրանցվեն «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում»:

18. Առաջիկա 3 տարիների ընթացքում, հողօգտագործողներին պետական որևէ նպատակային աջակցություն տրամադրելիս, անհրաժեշտ է հաշվի առնել մշակաբույսի ռազմավարական նշանակությունը, մշակության ժամանակ 1 հա-ի վրա կատարվող ծախսերը, ստացվող բերքը և ակնկալվող շահույթը: Վերջինս ելակետային պետք է լինի պետական աջակցության ուղղությունների և չափերի սահմանման համար:

19. Ստորև ներկայացվում է հանրապետության տարբեր գոտիներում, հացահատիկի 1 հա-ի մշակության համար կատարվող ծախսերը, ստացվող միջին բերքը և զուտ եկամուտը:

 

Մշակաբույսը

1 հա-ի հաշվով կատարվող ծախսերը,
հազ. դրամ

Միջին բերքը,
ց/հա

1 կգ-ի իրացման միջին գինը,
դրամ

Հասույթը,
հազ.
դրամ

Զուտ եկամուտը,
հազ. դրամ

1

2

3

4

5

6

Հացահատիկ (Արարատյան հարթավայր)

300-325

35-40

90

315-360

15-35

Հացահատիկ (անջրդի տարածքներ)

200-220

20-22

90

180-200

-20

20. Երաշխավորված բարձր բերքի ստացման հիմնական գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատարումն է: Հանրապետությունում բարձր վերարտադրության սերմացուների գները կարգավորելու և տնտեսավարող սուբյեկտների համար մատչելի դարձնելու նպատակով, հանրապետությունում 2007-2011թթ. ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում որոշակիորեն կարգավորվեց սերմնաբուծական տնտեսությունների կողմից արտադրվող սերմացուների իրացման գինը` ի հաշիվ ծրագրով նախատեսված լրավճարների: Բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) 1կգ սերմացուն հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին վաճառվում է 160 դրամ արժեքով` գործող շուկայական գներից 25-30%-ով պակաս:

21. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրություններից բացահայտվել է, որ`

1) գրեթե բոլոր, և հատկապես հացահատիկային, մշակաբույսերի գծով զգացվում է որակյալ` բարձր վերարտադրության, բերքատվության մեծ պոտենցիալ ունեցող սերմացուների կարիք,

2) հողօգտագործողների համար մատչելի չեն դիզելային վառելանյութի, պարարտանյութերի և բուժանյութերի գները,

3) անջրդի պայմաններում, միավոր տարածքից, ամենաքիչ եկամուտ են ապահովում հատկապես հացահատիկային մշակաբույսերը,

4) գյուղատնտեսական մշակաբույսերի եկամտաբերությունը տարեցտարի նվազում է` պայմանավորված մշակության նպատակով կատարվող ծախսերի ավելացմամբ,

5) հողօգտագործողներին պետական աջակցության (սուբսիդիա) տրամադրումը նպաստում էր տևականորեն չմշակված վարելահողերի շրջանառության մեջ ներգրավմանը, մշակության ագրոտեխնիկայի բարելավմանը և ցանքատարածությունների ու համախառն բերքի ավելացմանը:

22. Հիմք ընդունելով սերմերի պահանջարկը` սորտափորձարկման նպատակով, յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է հանրապետություն ներմուծել արտերկրներում իրենց լավագույնս դրսևորած 15-20 սորտեր և նրանցից հեռանկարայինները, փորձարկումների ավարտից հետո, շրջանացնել հանրապետությունում:

23. «Գյումրիի սելեկցիոն կայան» ՊՓԲԸ-ի կարողությունների հզորացման համար անհրաժեշտ է 150-200 հա հողատարածքի տրամադրում` երկարատև վարձակալման կամ սեփականության իրավունքով, գյուղատնտեսական տեխնիկայի ու գործիքների ձեռքբերում, ոռոգման ցանցի վերակառուցում, պահեստային տնտեսության բարելավում, ինչի հետևանքով շուրջ 65-70%-ով կավելանան սերմնարտադրության ծավալները:

24. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների հզորացման համար անհրաժեշտ է 70-100 հա հողատարածքի տրամադրում` երկարատև վարձակալման կամ սեփականության իրավունքով, գյուղատնտեսական տեխնիկայի ու գործիքների ձեռքբերում, ոռոգման ցանցի վերակառուցում և բարելավում, ինչի հետևանքով շուրջ 65-70%-ով կավելանան սերմնարտադրության ծավալները:

25. Սերմնաբուծությամբ և սերմնարտադրությամբ զբաղվող մասնավոր տնտեսավարող սուբյեկտների կարողությունների հզորացման համար անհրաժեշտ է գյուղատնտեսական տեխնիկայի, սարքավորումների ու գործիքների ձեռքբերում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

26. Ծրագրի նպատակն է` հանրապետության ագրարային ոլորտի առաջնահերթ կարևորություն ունեցող ենթաճյուղերից մեկում` բուսաբուծության ոլորտի, սերմնաբուծության բնագավառում պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառմամբ նպաստել` ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, հացահատիկային մշակաբույսերի տեղական արտադրության ավելացմանը, ներմուծման փոխարինմանը և ինքնաբավության մակարդակի բարձրացմանը:

27. Ծրագրի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման առաջին տարում արտերկրներից 950 տոննա և տեղական արտադրության 500 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացուների գնում,

2) ծրագրի իրականացման երկրորդ տարում արտերկրներից 800 տոննա և տեղական արտադրության 900 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացուների գնում,

3) ծրագրի իրականացման երրորդ տարում արտերկրներից 600 տոննա և տեղական արտադրության 1500 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացուների գնում,

4) ծրագրի իրականացման չորրորդ տարում արտերկրներից 450 տոննա և տեղական արտադրության 1950 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացուների գնում,

5) ծրագրի իրականացման հինգերորդ տարում արտերկրներից ներկրումների դադարեցում և տեղական արտադրության 3300 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացուների գնում,

6) պետական և սերմնաբուծության գծով մասնագիտացված ֆերմերային տնտեսություններից գնված սերմացուների վերարտադրության կազմակերպում,

7) արտադրված առաջին վերարտադրության սերմացուն հացահատիկի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին տրամադրում:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
(Գլուխը խմբ. 04.08.11 N 1062-Ն)

 

28. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները նախատեսված են առաջիկա հինգ տարիների համար և ընդգրկում են մեր երկրի ագրոպարենային համակարգի առանցքային ճյուղերից մեկը` բուսաբուծությունը:

29. Իրականացվող միջոցառումները

2010 թվական

2010թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 950 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 500 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 1450 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 4830 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում 2011թ. ակնկալվում է հետ ստանալ 2900 տոննա (1450 X 2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:

2011թ. նախատեսվում է հետ վերադարձված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմացուն, 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 9660 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն կհատկացվի Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը` համաձայն աղյուսակի:

2011թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 2900 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2012թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:

2011 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2012 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ` հետ վերադարձվող 1 կգ-ի համար սահմանելով 80 դրամ: Գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:

 

2011 թվական

2011թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 800 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 900 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 1700 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 5660 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում 2012թ. ակնկալվում է հետ ստանալ 3400 տոննա (1700 X 2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:

2012թ. հետ վերադարձված 3400 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` կտրամադրվի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 11330 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

3400 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:

2012թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 3400 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2013թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:

2012 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 3400 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2013 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:

Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:

 

2012 թվական

2012թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի ««Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 600 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 1500 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 2100 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 7000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում 2013թ. ակնկալվում է հետ ստանալ 4200 տոննա (2100 X 2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:

2013թ. նախատեսվում է հետ վերադարձված 4200 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 14000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

4200 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն ««Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:

2013թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 4200 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2014թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:

2013 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 4200 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2014 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:

Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:

 

2013 թվական

2013թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 450 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 1950 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 2400 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 8000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում 2014թ. ակնկալվում է հետ ստանալ 4800 տոննա (2400 X 2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:

2014թ. նախատեսվում է հետ վերադարձված 4800 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 16000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

4800 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:

2014թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 4800 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2015թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:

2014 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 4800 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2015 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:

Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:

 

2014 թվական

Նախատեսվում է հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 3300 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 11000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում 2015թ. նախատեսվում է հետ ստանալ 2014թ. 3300 տոննա էլիտային սերմացուի հետ վերադարձից ստացված 6600 տոննա (3300 X 2) առաջին վերարտադրության սերմացուն, որով հնարավոր կլինի ցանք կատարել 22000 հա տարածության վրա: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

6600 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:

2015թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 6600 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2016թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 6600 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2016 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:

Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:

Ծրագրի իրականացման 3-րդ տարուց (2012 թվական) սկսած մինչև 2016 թվականը նախատեսվում է ծրագրում առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով ընդգրկված շահառուներից հետ ստանալ համապատասխանաբար 5800.0, 6800.0, 8400.0, 9600.0 և 13200.0` ընդամենը 43800.0 տոննա պարենային ցորենի արժեք:

Մեկ տոննան 80000 դր. միջին շուկայական արժեքի դեպքում ընդհանուր գումարը համապատասխանաբար կկազմի 464.0, 544.0, 672.0, 768.0 և 1056.0 մլն դրամ, ընդամենը` 3504.0 մլն դրամ (43800տ. X 80000դ. = 3504,0 մլն դրամ), որը ըստ տարիների կփոխանցվի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին:

Տեղական սերմնարտադրողների կարողությունները հզորացնելու, սերմնաբուծության զարգացման և ցորենի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով առաջարկվում է շրջանառու հիմնադրամի 3504.0 մլն դրամ գումարն օգտագործել հետևյալ նպատակներով`

ա) Սերմնաբուծության զարգացման համար ձեռք բերել բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուներ և մատչելի գներով հատկացնել հանրապետության բարձր վերարտադրության սերմացուներ արտադրող պետական կամ մասնավոր ընկերություններին ու ֆերմերներին:

բ) Սերմնաբուծության զարգացման համար ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ` հանրապետության բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուներ արտադրող պետական կամ մասնավոր ընկերություններին և ֆերմերներին մատչելի գներով տրամադրելու նպատակով:

Նկատի ունենալով ցորենի ռազմավարական նշանակությունը, նշված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնելու հողօգտագործողների շահագրգռվածությունը ցորենի մշակության նկատմամբ, վերջինիս ցանքատարածությունները 2014թ. հասցնելու 115-120 հազ. հեկտարի և 30 ց/հա միջին բերք ապահովելու պայմաններում արտադրելու 345-360 հազ. տոննա ցորեն, կամ 2010թ. կանխատեսվող 160.0-170,0 հազ. տոննայից ավելի արտադրել 175-190 հազ. տոննա: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նաև նվազեցնելու արտերկրից ցորենի ներմուծումները և ինքնաբավության մակարդակը հանրապետությունում 37%-ից հասցնելու 50-55%-ի:

 

Աղյուսակ 1

 

2005-2009 թվականներին ՀՀ-ում աշնանացան ցորենի միջին ցանքատարածությունները, 2010թ. ՌԴ-ից ներկրված 950 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուի դիմաց արտադրված ԵՎ հետ վերադարձվող 1900 տոննա 1-ին վերարտադրության, ՀՀ-ում տեղական սերմՆարտադրողներից գնված աշնանացան ցորենի 117 տոննա էլիտային սերմացուի դիմաց արտադրված ԵՎ հետ վերադարձվող 334 տոննա 1-ին վերարտադրության, ինչպես նաԵՎ պակասը լրացնելու նպատակով 2011թ. գնվող 766 տոննա 1-ին վերարտադրության սերմացուների ըստ մարզերի բաշխում (հաշվարկված գործակցով)

N

Մարզեր

Կատարվել է աշնանացան

5 տարվա միջին
ցանք

Ընդամենը մարզին հատկացվող քանակը (ՌԴ-ից և ՀՀ-ից)/տոննա/

2005-ին
կատարած 2006-ի բերքի տակ

2006-ին
կատարած 2007-ի բերքի տակ

2007-ին
կատարած 2008-ի բերքի տակ

2008-ին
կատարած 2009-ի բերքի տակ

2009-ին
կատարած 2010-ի բերքի տակ

1

Արագածոտն

8812

10260

8185

8281

8312

8770,0

282

2

Արարատ

8280

5353

4290

4136

3895

5190,8

167

3

Արմավիր

11431

7161

6469

6694

5255

7402,0

238

4

Գեղարքունիք

14936

14775

15195

11928

17777

14922,2

481

5

Լոռի

9289

9595

8015

7136

6446

8096,2

261

6

Կոտայք

7552

7486

7265

6599

4875

6755,4

218

7

Շիրակ

21921

23234

21272

21422

18778

21325,4

687

8

Սյունիք

12850

13161

12572

14058

11154

12759,0

411

9

Վայոց ձոր

1251

870

995

1367

1027

1102,0

35

10

Տավուշ

4369

3468

3488

3183

4131

3727,8

120

Ընդամենը

100691

95363

87746

84804

81650

90050,8

2900

 

2011թ. մարզերին հատկացվող 2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուի բաշխման գործակից (2900 տոննա / 90050.8 հա)`

0,032204045


(Գլուխը խմբ. 04.08.11 N 1062-Ն)

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

30. Տեղական արտադրության հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ավելացման համար նախադրյալների ստեղծում,

31. տեղական բարձր վերարտադրության սերմերի արտադրության մրցունակության բարձրացման և ծավալների ավելացման միջոցով ներմուծման փոխարինում,

32. նպատակային պետական աջակցության մեխանիզմների կիրառմամբ բնատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծում,

33. ներդրումների մատչելիության միջոցով արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների ստեղծում,

34. հանրապետության ագրոպարենային համակարգի` սերմնաբուծության ոլորտի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ընկերությունների, ֆերմերային տնտեսությունների ժամանակավոր դժվարությունների հաղթահարման և կայուն գործունեության ապահովման պայմանների ստեղծում,

35. ագրոպարենային ոլորտում աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում,

36. ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի, համալիր միջոցառումների արդյունքում, երկրի ագրոպարենային համակարգում ձևավորել համեմատաբար կայուն իրավիճակ,

37. ցորենի մշակության եկամտաբերության բարձրացում, ցանքատարածությունների ընդարձակում և համախառն բերքի ծավալների ավելացում:

 

V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

38. Վերլուծությունները և հաշվարկները ցույց են տալիս, որ ցորենի մշակությունը համարվում է ոչ եկամտաբեր ճյուղ, ինչի հետևանքով տարեցտարի կրճատվում են ցանքատարածությունները և նվազում է համախառն բերքը: Որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ, անհրաժեշտ է ցորենի արտադրությունը հանրապետությունում համարել գերակա ուղղություն:

39. Ծրագրի հետագա շարունակականությունն ապահովելու, հանրապետությունում առաջնային սերմնաբուծության զարգացման տեղական բարձր վերարտադրության սերմնարտադրության ծավալներն ընդլայնելու և տնտեսավարող սուբյեկտներին բարձրորակ սերմացուներով ապահովելու նպատակով կարևորվում է ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում մասնավոր հիմունքներով սերմնաբուծական տնտեսությունների հիմնումը:

40. Սերմացուների գնման, բաշխման, հետվերադարձի, Հայաստանի Հանրապետության մարզեր տեղափոխման, հողատարածքների ընտրության, պայմանագրերի կնքման, շրջանառու հիմնադրամի ֆինանսական միջոցների հավաքագրման, օգտագործման գործընթացի և ծրագրի իրականացման պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

41. Հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը: «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հաշվետու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

42. Սերմնարտադրության գործընթացում առաջացած խնդիրներին լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սերմնարտադրողների իրավաբանական անձանց միության» օրինակով ստեղծել սերմնարտադրողների միություններ, որոնց հիման վրա ստեղծել նաև «Սերմնարտադրողների միություն» հանրապետական կենտրոն կամ խորհուրդ: Վերջինիս նպատակը պետք է լինի`

ա) հանրապետության սերմնարտադրողների շահերի ներկայացումը և պաշտպանությունը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն սերմնարտադրողների խնդիրների ներկայացումը և մասնագիտական օգնության ցուցաբերումը,

գ) հացահատիկի մթերմամբ, համակցված կերերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների և ալրաղացների հետ պայմանագրային գործընթացների կնքումը,

դ) միության անդամներին մատչելի գներով տեխնիկայի, պարարտանյութերի, բուժանյութերի, պահեստային մասերի և այլնի մատակարարումը,

ե) օրենսդրական դաշտի բարելավումը,

զ) արտերկրից սերմացուների ներկրումը,

է) սերմնարտադրողներին աջակցության համար պահուստային ֆորդի ստեղծումը:

43. Երևան քաղաքի տարածքում կառուցված, 3200 տոննա հզորությամբ սերմզտիչ գործարանը ապամոնտաժել, տեղակայված 800-ական տոննա տարողությամբ 4 բունկերներից յուրաքանչյուրը տեղափոխել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Արագածոտնի մարզեր և վերջիններիս բազայի հիման վրա տեղերում կառուցել սերմազտիչ գործարաններ:

44. Հանրապետությունում ցանքաշրջանառություն իրականացնելու նպատակով, վերոհիշյալ ծրագրի շրջանակներում ցորենի սերմացուների ներկրման հետ միասին իրականացնել նաև այլ մշակաբույսերի, մասնավորապես` եգիպտացորենի, կերային մշակաբույսերի և այլնի բարձր վերարտադրության սերմացուների ներկրումներ:

45. Ծրագրի իրականացման ընթացքում արտերկրներից ներմուծվող և հանրապետությունում գնվող սերմացուների գները սղաճի դեպքում ենթակա են վերանայման:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ, ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, «ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
(Գլուխը խմբ. 04.08.11 N 1062-Ն)

 

2010թ. ՀՀ պետական բյուջեում նախատեսված է`
- պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին

- 558.0 մլն դրամ

- գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման համակարգում

- 20.835 մլն դրամ

այդ թվում`

 
- գյուղ. հողօգտագործողներին պետ աջակցութ. տրամադր. համակարգում

- 15.0 մլն դրամ

- «Սերմերի գործակալություն» և «Ագրոքիմիական ծառայություն»
ՊՈԱԿ-ների կարողությունների հզորացում

- 5.835 մլն դրամ

2011թ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է`
- պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին

- 550,0 մլն դրամ

- գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման համակարգում

- 20.835 մլն դրամ

_______________________
2010թ. արտերկրից սերմի ներմուծում

950 տոննա X 400 դր = 380.0 մլն դրամ

ԱԱՀ

380.0 մլն X20% = 76.0 մլն դրամ

Տեղական սերմնաբուծական տնտեսություններից 500 տոննա X 160դր = 80.0 մլն դրամ

Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր

-22.0 մլն դրամ

380,0 + 76.0 + 80.0 + 22.0 = 558.0 մլն դրամ
558.0 + 20.835 = 578.835 մլն դրամ

 

_______________________
2011թ. արտերկրից սերմի ներմուծում

800 տոննա X 400դր = 320,0 մլն դրամ

ԱԱՀ

320.0 մլն դրամ X 20%= 64,0 մլն դրամ

Տեղական սերմնաբուծական տնտեսություններից

900 տոննա X 210դր = 189.0 մլն դրամ

Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր

-22.0 մլն դրամ

320.0 + 64.0 + 189.0 + 22.0 = 595,0 մլն դրամ
595.0 +20.835 =615,835 մլն դրամ

 

_______________________

2012թ. արտերկրից սերմի ներմուծում

600 տոննա X 400 դր = 240.0 մլն դրամ

ԱԱՀ

240.0 մլն X 20% = 48.0 մլն դրամ

Տեղական սերմնաբուծական տնտեսություններից

1500 տոննա X 210դր = 315,0 մլն դրամ

Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր

-22.0 մլն դրամ

240.0 + 48.0 + 315,0 + 22.0 = 625,0 մլն դրամ

325,0 +20.835 =645,835 մլն դրամ

 

________________________
2013թ. արտերկրից սերմի ներմուծում

450 տոննա X 400դր = 180.0 մլն դրամ
ԱԱՀ

160.0 մլն X 20% = 36.0մլն դրամ

Տեղական սերմնաբուծական տնտեսություններից

1950 տոննա X 210դր = 409,5 մլն դրամ

Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր

-22.0 մլն դրամ

180.0 + 36.0 +409,5 +22.0 = 647,5 մլն դրամ
647,5 +20.835 =668,335 մլն դրամ

 

_________________________
2014թ. արտերկրից սերմի ներմուծում

-

ԱԱՀ -
Տեղական սերմնաբուծական տնտեսություններից 3300 տոննա X 210դր = 693,0 մլն դրամ

Տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր

-22.0 մլն դրամ

693,0 + 22.0 = 715,0 մլն դրամ
715,0 +20.835 =735,835 մլն դրամ

__________________________


2010թ. 578.835 մլն դրամ
2011թ. 615,835 մլն դրամ
2012թ. 645,835 մլն դրամ
2013թ. 668,335մլն դրամ
2014թ. 735,835 մլն դրամ
Ընդամենը` 3244,675 մլն դրամ

Տարեթիվ

Արտերկրից ներմուծում

Տեղական արտադրության սերմացուների ձեռքբերում

Ընդամենը

 

տոննա

1 տ-ի արժեքը
(հազ. դր.)

Ընդ. արժեքը
(մլն դր.)

տոննա

1 տ-ի արժեքը
(հազ. դր.)

Ընդ. արժեքը
(մլն դր.)

տոննա

մլն
դր.

 2010

950

400.0

380.0

500

160.0

80.0

1450

460,0

 2011

800

400.0

320.0

900

210.0

189.0

1700

509,0

 2012

600

400.0

240.0

1500

210.0

315.0

2100

555,0

 2013

450

400.0

180.0

1950

210.0

409,5

2400

589,5

 2014

-

-

-

3300

210.0

693.0

3300

693.0

 Ընդամենը

2800

400.0

1120.0

8150

210.0

1686,5

10950

2806,5

Ծրագրում ըստ տարիների ամրագրված սերմացուների գները նախնական հաշվարկային են և ենթակա են փոփոխության գնման գործընթացի արդյունքում:

Ծրագրի շրջանակներում տեղական սերմնարտադրողներից սերմացուները ձեռք բերելիս ղեկավարվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթով:

 

(Գլուխը խմբ. 04.08.11 N 1062-Ն)

 

VII. Ցորենի սերմնաբուծության ԵՎ սերմՆարտադրության ծրագրի շրջանակներում հողատարածքների ընտրության չափորոշիչները ԵՎ ներկայացվող պահանջները

 

 Չափորոշիչներ

 

1. Հողատարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 3 հա:

2. Առավելությունը տրվում է ոռոգվող հողատարածքներին և ավելի մեծ հողակտոր ունեցող հողօգտագործողներին:

3. Պետք է ներկայացվի սեփականության կամ երկարաժամկետ վարձակալության մասին վկայական:

4. Հողատարածքը պետք է ունենա ցանքաշրջանառություն կիրառելու հնարավորություն:

 

Պահանջներ

 

1. Ագրոտեխնիկական համալիր միջոցառումների պարտադիր իրականացում:

2. Դաշտային մատյանի վարում:

3. Քիմիական քաղհանի և պայքարի աշխատանքների իրականացում:

4. Պարարտացում:

5. Սորտային քաղհան:

6. Հողերի քիմիական անալիզ:

7. Սերմերի որակը հավաստող փաստաթուղթ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան