Գլխավոր տեղեկություն
Համար
N 928-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1070
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2011 թվականի N 928-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը «տեղեկանքի» բառից հետո լրացնել «կամ գործակալության առցանց հարցման հիման վրա տրամադրած տեղեկատվության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.2-րդ և 9.2-րդ կետերով.

«6.2. Գործակալության պետը դիմում-հայտարարագիրը, տեղեկանք-հայտարարագիրը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում առցանց հարցում է կատարում բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազա դիմողի անունով` ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող բոլոր անձանց մասին, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Առցանց հարցման օրը համարվում է ընտանիքի կազմի որոշման համար ներկայացված տեղեկանքը ներկայացնելու օր:»:

«9.2. Գործակալության աշխատողը 6.2-րդ կետով սահմանված կարգով ստացած տեղեկատվությունը համեմատում է դիմողի դիմում-հայտարարագրում և տեղեկանք-հայտարարագրում ներառված տեղեկատվության հետ և եռօրյա ժամկետում`

1) դրանց համապատասխանության դեպքում տեղեկանքը տպում և ներկայացնում է գործակալության պետին` հաստատման, որը հաստատվելուց հետո տեղադրվում է նպաստի գործի մեջ.

2) դրանց անհամապատասխանության դեպքում դիմողին ուղղորդում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմին (այսուհետ` բնակչության տեղական ռեգիստր)` նրան տրամադրելով խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կարգի մասին: Բնակչության տեղական ռեգիստրի տրամադրած տեղեկանքը համարվում է տրված սույն կարգի 6.2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված օրը, եթե այն գործակալություն է ներկայացվել առցանց հարցման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում:».

2) 8-րդ կետը «կարգին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դիմողի հետ ճշտում է ընտանիքի փաստացի կազմի ու բնակչության տեղական ռեգիստրում հաշվառված անձանց տվյալների համապատասխանությունը և դրանց անհամապատասխանության դեպքում դիմողին ուղղորդում է բնակչության տեղական ռեգիստր` նրան տրամադրելով խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կարգի մասին» բառերով.

3) 9-րդ կետը «այդ թվում`» բառերից հետո լրացնել «դիմում-հայտարարագրում և տեղեկանք-հայտարարագրում լրացված ընտանիքի կազմի մասին տվյալները, ինչպես նաև» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1763-Ն որոշման 4-րդ կետում «2011 թվականի հուլիսի 1-ից բառերը» փոխարինել «2012 թվականի դեկտեմբերի 1-ից» բառերով:

4. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքների համար, որոնց` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստագրման ժամկետը լրանում է 2011 թվականի հունիս ամսվա ընթացքում` փաստագրման ժամկետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետով նախատեսված ժամկետ` 2011 թվականի հունիս ամսվա համար սահմանել 2011 թվականի հուլիսի 9-ը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության միջոցով 2011 թվականի հուլիս ամսվա ընտանեկան նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները կազմելիս` ընտանեկան նպաստի և հրատապ օգնության իրավունքը դիտարկել 2011 թվականի հուլիսի 9-ի դրությամբ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 12
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան