Գլխավոր տեղեկություն
Համար
N 1041-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1171
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1041-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնագյուղի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2011 թվականի երրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 539015 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 105 դրամ։

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի N 33 ընտրատարածքային և Լեռնագյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. օգոստոսի 2
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 հուլիսի 28-ի N 1041-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ

130000.00

 
 

այդ թվում`

 
 
 

1) հանձնաժողովի նախագահի

65000.00

 

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի

32500.00

 

3) հանձնաժողովի քարտուղարի

32500.00

 
2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

31500.00

 
 

Ընդամենը

161500.00

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 հուլիսի 28-ի N 1041-Ն որոշման

 

 Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ

292500

 
 

այդ թվում`

 
 
  1) հանձնաժողովի նախագահի

65000.00

 
2) հանձնաժողովի քարտուղարի

32500.00

 
3) հանձնաժողովի անդամների 
 (6 անդամ x 32500 դրամ)

195000.00

 
2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

75875.00

 
3.

Տրանսպորտային նյութեր

5000.00

 
4.

Կապի ծառայություններ

1000.00

 
5.

Գրասենյակային նյութեր և հագուստ

3000.00

 

ընդամենը

 

377375.00

 

 

Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն
(27 ընտրող + 27 x 0.03) x 5 դրամ)

140.00

 
 

Ընդամենը

377515.00

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 հուլիսի 28-ի N 1041-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)

1.

Գրասենյակային նյութեր և հագուստ

     
 .

(ընտրողների ցուցակներ, 27 ընտրող x 3.9 դրամ)

105.00

 
 

Ընդամենը

105.00

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան