Գլխավոր տեղեկություն
Համար
N 1043-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.10/47(850) Հոդ.1173
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1043-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա, 2011 թվականի հունվարի 20-ի N 26-Ա և 2011 թվականի մայիսի 20-ի N 681-Ա որոշումները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 4-րդ կետի 24-րդ ենթակետին, 2011 թվականի հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային համաձայնագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-րդ ենթակետով.

«29) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի նախապատրաստման կանխավճարի ծրագիր» ծախսային ծրագրով (բաժին 01, խումբ 06, դաս 01, ծրագիր 18) նախատեսված հատկացումների հաշվին իրականացնել ծախսեր նաև «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի գծով:»:

2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում «գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկերի տրամադրում ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանց վարկերի տրամադրում» բառերով և նշված աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. օգոստոսի 2
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 28-ի N 1043-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը և ելքերի նվազումը
նշված են դրական նշանով, իսկ ելքերի
ավելացումը` փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2 3 4

ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

-

այդ թվում՝

     

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

-

-

-

այդ թվում՝

     

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

-

-

-

այդ թվում՝

     

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(1,258,452.9)

(2,417,452.9)

(3,367,452.9)

գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանց վարկերի տրամադրում

363,347.1

363,347.1

363,347.1

ՀՀ ֆինանսների նախարարություն

363,347.1

363,347.1

363,347.1

դ) վարկի տրամադրում «Սիս 95» ՍՊԸ-ին

-

-

(50,000.0)

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-

-

(50,000.0)

ե) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ին

(621,800.0)

(1,730,200.0)

(2,630,200.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(621,800.0)

(1,730,200.0)

(2,630,200.0)

զ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկերի տրամադրում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում

(1,000,000.0)

(1,000,000.0)

(1,000,000.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(1,000,000.0)

(1,000,000.0)

(1,000,000.0)

է) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկերի տրամադրում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»
ՓԲԸ-ին

-

(50,600.0)

(50,600.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

-

(50,600.0)

(50,600.0)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

2,409,230.0

3,289,837.5

5,102,838.5

որից`

     

Այլ վարկառուներից

2,409,230.0

3,289,837.5

5,102,838.5

 այդ թվում՝

     

«Սիս 95» ՍՊԸ-ին

-

-

50,000.0

Կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

2,409,230.0

3,289,837.5

5,052,838.5

որից`

     

«Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանցից

97,711.1

936,652.9

936,652.9

այլ վարկառուներից

2,311,518.9

2,353,184.6

4,116,185.6

2.6. Այլ

(1,150,777.1)

(872,384.6)

(1,735,385.6)

կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

1,258,452.9

2,417,452.9

3,317,452.9

կայունացման դեպոզիտային հաշվի համալրում

(2,409,230.0)

(3,289,837.5)

(5,052,838.5)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան