«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ | |
|
23 դեկտեմբերի 2010 թ. N 1729-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 25-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 786-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարած աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 25-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 786-Ն համատեղ հրամանը:
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ |
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
-------------------- Ա. Գևորգյան |
-------------------- Ա. Աշոտյան |
Հավելված
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 26-Ն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 1729-Ն համատեղ հրամանի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կրթության բնագավառում կատարած աշխատանքների գնահատման ընթացակարգը:
2. Կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում կրթության բնագավառում կատարված բոլոր աշխատանքներին տրված գնահատականների հանրագումարը կազմում է 5 միավոր` գնահատման հիմնական չափորոշիչների մասով:
4. Աշխատանքների գնահատման առավելագույն միավորներն ըստ չափորոշիչների դասակարգվում են հետևյալ կերպ.
1) 1-4-րդ ենթակետերում նշված աշխատանքները գնահատվում են 1-ական միավոր,
2) 5-րդ կետով նախատեսված աշխատանքները` 0.6 միավոր,
3) 6-րդ կետով նախատեսված աշխատանքները` 0.4 միավոր:
5. Մարզպետների կրթության բնագավառում կատարած աշխատանքների գնահատման համար տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն հավելվածի:
6. Հավելվածում ներկայացված ենթակետերից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ենթակետը գնահատվում է 0:
7. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է համաձայն հետևյալ աղյուսակի և բանաձևի.
Կատարման որակ |
Կատարված է առանց թերու-թյունների |
Կատարված է ոչ էական թերու-թյուններով |
Կատարված է էական թերու-թյուններով |
Կատար-ված չէ |
Կատարման ժամկետ | ||||
Սահմանված ժամկետին |
100 |
85 |
70 |
0 |
Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով |
90 |
75 |
60 |
0 |
Սահմանված ժամկետի էական բացթողումներով |
70 |
60 |
50 |
0 |
X = Y * Z / 100
Y-ը ենթաչափորոշչի առավելագույն գնահատականն է,
Z -ը ենթաչափորոշչին համապատասխան կատարած աշխատանքի գնահատականն է,
X-ը մարզպետի կողմից կատարած յուրաքանչյուր ենթաչափորոշչի գնահատականն է,
*-ը բազմապատկման նշան է:
Յուրաքանչյուր ենթաչափորոշիչ գնահատվում է տարվա ընթացքում տվյալ ենթաչափորոշչի շրջանակներում կատարած աշխատանքների միջինով:
8. Ենթակետերում նշված այն աշխատանքի, որը տարվա ընթացքում չի իրականացվել օբյեկտիվ պատճառներով, գնահատականը վերաբաշխվում է տվյալ կետի մյուս ենթակետերի միջև:
9. Կրթության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների ամբողջական գնահատականը կազմվում է յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար կազմված աշխատանքների գնահատականի հանրագումարից:
Գնահատման չափորոշիչներ
N |
Գնահատման հիմնական ենթաչափորոշիչներ |
Առավելագույն միավորը |
Գնահատականը |
Գնահատող մարմիններ |
Կրթության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքության |
5 |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն | ||
1 |
Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև` օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում: 1) Պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ և «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանով հաստատված` «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման» կարգի համաձայն իրականացնում է կոլեգիալ կառավարման մարմնի ձևավորումը, 2) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում, 3) ապահովում է` 4) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը և կրթության պետական տեսչության կողմից տրված պարտադիր կատարման հանձնարարականների պատշաճ կատարումը հաստատության տնօրենի և մարզպետարանի աշխատակազմի կողմից, ինչպես նաև` հանրակրթական ուսումնական հաստատության խորհրդի, տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող որոշումների, հրամանների, հրահանգների, կարգադրությունների և ցուցումների կասեցումը կամ ուժը կորցրած ճանաչումը, վերահսկում է՝ աջակցում է` |
1
0,2
0,1
0,1
0,3
0,2
0,1 |
||
2 |
Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում: 1) Ուսումնասիրության և վերլուծության միջոցով ձևավորում է մարզի տարածքում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար կադրերի պահանջարկը, 2) համակարգում է մարզի տարածքում հանրապետական մասշտաբով սպորտային, գեղագիտական, մշակութային, ստեղծագործական միջոցառումների և ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը, 3) աջակցում է դասագրքերի շրջանառու հիմնադրամի և դպրոցներն անհրաժեշտ գրականությամբ, գույքով ու սարքավորումներով ապահովման գործին, դրանց ուսումնանյութատեխնիկական բազայի հարստացման աշխատանքների կազմակերպմանը, 4) համագործակցում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղերի հետ` նպաստելով նրանց նպատակային գործունեության արդյունավետության բարձրացմանը տեղերում, 5) համագործակցում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ նախակրթարանների և ավագ դպրոցների ցանցերի ձևավորման և զարգացման գործում: |
1
0,2
0,2
0,2
0,2
0,2 |
||
3 |
Ոչ պետական միջոցներով կրթական օբյեկտների և նախադպրոցական հաստատությունների մասով իրականացրած ներդրումներ: Համագործակցում է` 2) հասարակական կազմակերպությունների հետ հանրակրթության, այդ թվում՝ նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ, 3) ֆիզիկական, իրավաբանական անձանց, բարեգործական կազմակերպությունների հետ հանրակրթության, այդ թվում՝ նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ։ |
1
0,4
0,2
0.4 |
||
4 |
Դպրոցներում և իրենց ենթակայությամբ գործող արհեստագործական ուսումնարաններում ինտերնետ կապով ապահովվածության ուղղությամբ ձեռնարկած միջոցները: Աջակցում է` |
1
0,5
0,5 |
||
5 |
Կրթական հաստատություններում աշխատավարձի ժամանակին վճարում: 1) Աշխատավարձի վճարման ժամկետների վերաբերյալ տեղեկանքի առկայություն` ըստ ամիսների և հաստատությունների: |
0,6 |
||
6 |
Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կրթության բնագավառում իրականացրած գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը: Ապահովում է` 1) կրթության բնագավառում մարզպետարանի գործունեության մասին հաշվետվության տեղադրումը մարզպետարանի կայքում, 2) կրթության բնագավառում մարզպետարանի գործունեության մասին հրապարակայնությունը մարզի զանգվածային լրատվական միջոցներում (տպագիր մամուլում` պարտադիր): |
0,4
0,2
0,2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2015, N 527-Ն | 11.07.2015, N 26-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|