Գլխավոր տեղեկություն
Համար
N 1046-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1046-Ա

 

 ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 5853.0 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 199.8 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ներդնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման հավելվածի 37-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ և «ընդամենը» տողերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացումը` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված` կանոնադրության մեջ փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 2
Երևան

 

 

  Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 28-ի N 1046-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ, «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

1 2 3 4 5

Միգրացիոն պետական ծառայություն

Համակարգիչ P4 3.0 GHz, HDD 80Gb, RAM 512MB, Videօ card 128 Mb, CD-RW, մոնիտոր

456.6

2

913.2

Ստացող կազմակերպության
անունը

Գույքի անվանումը

Միավորի գինը

Քանակը

Գումարը (հազ. դրամ)

 

Համակարգիչ P4 3.0 GHz, HDD 80Gb, RAM 512MB, Videօ card 128 Mb, DVD-ROM, մոնիտոր

429.3

1

429.3

Համակարգիչ Intel DսalCօre 2.7 GHz, HDD 320GB, RAM 2048MB, VGA 1024Mb, DVD-RW, մոնիտոր

199.8

3

599.4

Ջրային տնտեսության պետական կոմիտե

Համակարգիչ P4 3.0 GHz, HDD 80Gb, RAM 512MB, Videօ card 128 Mb, CD-RW, մոնիտոր

456.6

2

913.2

Համակարգիչ P4 3.0 GHz, HDD 80Gb, RAM 512MB, Videօ card 128 Mb, DVD-ROM, մոնիտոր

429.3

1

429.3

Համակարգիչ Intel DսalCօre 2.7 GHz, HDD 320GB, RAM 2048MB, VGA 1024Mb, DVD-RW, մոնիտոր

199.8

3

599.4

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ

Համակարգիչ P4 3.0 GHz, HDD 80Gb, RAM 512MB, Videօ card 128 Mb, CD-RW, մոնիտոր

456.6

3

1369.8

Համակարգիչ Intel DսalCօre 2.7 GHz, HDD 320GB, RAM 2048MB, VGA 1024Mb, DVD-RW, մոնիտոր

199.8

3

599.4

Ընդամենը

     

5853.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

  Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 28-ի N 1046-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՄԱՅԻՍՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Ստացող կազմակերպության անունը

Գույքի անվանումը

Միավորի գինը

Քանակը

Գումարը (հազ. դրամ)

ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություն

Համակարգիչ Intel DսalCօre 2.7 GHz, HDD 320GB, RAM 2048MB, VGA 1024Mb, DVD-RW, մոնիտոր

199.8

1

199.8

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

  Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 28-ի N 1046-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը

Ընդամենը

37.

Համակարգիչ

հատ

3

319.9

959.7

50.

Համակարգիչ

հատ

6

287.3

1723.8

51.

Համակարգիչ

հատ

6

292.6

1755.6

52.

Մոնիտոր

հատ

5

136.7

683.5

 

Ընդամենը

     

356451.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան