Գլխավոր տեղեկություն
Համար
N 641-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2011 թվականի N 641-Ա

 

Վ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 12
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 հուլիսի 12-ի N 641-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի
  նախագահ)
 

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
 

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին
  տեղակալ
 

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
 

Վ. Վարդանյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
 

Հ. Հունանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
  պետի տեղակալ
 

Անուշավան եպիսկոպոս
Ժամկոչյան

- Երևանի պետական համալսարանի աստվածաբանության
  ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
 

Ռ. Ամիրխանյան

- «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների
  միություն» հասարակական կազմակերպության
  նախագահ (համաձայնությամբ)
 

Շ. Շահինյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
  ռեկտորի պաշտոնակատար (համաձայնությամբ)
 

Ա. Ծատուրյան

- «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
  ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար
  (համաձայնությամբ)
 

Ս. Ստամբոլցյան

- Վ. Ստամբոլցյանի դուստրը (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան